Օրվա լրահոսը
Ինչպես օգնել գիտակցությունը կորցրած մարդուն
Ուշադիր եղեք առաջին օգնություն ցուցաբերելիս Գիտակցության կորստի դեպքում մկանները, այդ թվում՝ նաեւ լեզուն, թուլանում են, եւ եթե տուժածը պառկած է մեջքի վրա, լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման եւ հազի ռեֆլեքսները՝ փսխման զանգվածները, այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ եւ այլն) կամ օտար մարմինը կարող են
Նորք Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը դատարանում անվրդով գիրք է կարդում՝ արհամարհելով նիստը
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստն է ընթանում: Մեղադրող դատախազը կարդում է մեղադրանքը: Ուշագրավ է, որ դատական նիստում, երբ դատախազը ներկայացնում է, թե ինչպես է զինված խմբի ղեկավար, Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանը եկել Հալեպ, այնուհետեւ՝ Հայաստան, զինված հանցավոր խումբ ստեղծել, զինվորական համազգեստներ,
«Ես բանդայի անդամ չեմ, բանդա էլ գոյություն չունի». Գառնիկ Մարգարյան
Ինչ վերաբերում է զինված խմբի ղեկավարի հետ հանդիպումներին՝ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Հա, կինո «Մոսկվայում՝» կաֆեում, կանչել ասել է՝ ջոկատ ենք ստեղծում՝ գնալու Ղարաբաղ, կռվելու: Ես էլ ասել եմ՝ զինվոր եմ, կօգնեմ: Միայն դրա մասին ենք խոսել, բացարձակ: Ուրիշ բան չկա գործում: Զենքն էլ սարքած է»:
Ինչից է դժգոհ Պուտինը
Ալիեւի հետ ճշգրտում են բարդ հարաբերությունները, իսկ Հայաստանին հասկացնել են տալիս, որ հիացած չեն որոշ քայլերով
Վահրամ Միրաքյան. «Բնականաբար շարունակելու ենք բանանի ներկրումով զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել»
Բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ի սեփականատեր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, թե ինչ է եղել այն բանից հետո, երբ ազոտական թթու էին լցրել ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների վրա. «Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։ Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց,
«Ո՞նց պիտի զգամ, կարո՞ղ է լավ լինեմ» Նորք Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանը դատարանում է (Տեսանյութ)
Դատական նիստը դեռ չսկսված՝ 30 րոպեով ընդմիջվեց, քանի որ դատավոր Բեկթաշյանն ասաց՝ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, հետազոտման է, հավանաբար ավելի ուշ կբերեն:
Գագիկ Սուրենյան. Օգոստոսի 16-ի երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով: Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք,
Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում, իրավիճակ, որին այդպես էլ պատրաստ չենք. «Ժողովուրդ»
Տնտեսության դիվերսիֆիկացման, ՌԴ-ից դուրս տնտեսական կապերն ակտիվացնելու մասին իշխանությունները մտածում են հիմա, երբ արդեն մոտ են պատժամիջոցների հետեւանքները։ Այնինչ՝ կարելի էր այս ուղղությամբ քայլեր անել ավելի վաղ։ Առավել եւս, երբ կան դրա հնարավորությունները. լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ օգտվում է GSP+ համակարգից, այն է՝ կարող է արտոնյալ ռեժիմով առեւտուր անել ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի
Կարապետ Կարապետյան. «Մենք կարողացել ենք ուղիղ նշանառության տակ առնել դիվերսանտներին և ոչնչացնել նրանց»
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ +++ Կարապետ Առաքելի Կարապետյանը ծնվել է 1997
ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում
Արցախում նախորդ տարի սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը, որը նախատեսված է պաշտպանության բանակում ծառայող սպաների համար: Նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի
Դեմ առ դեմ. Զարուհի Հովհաննիսյան եւ Նելլի Դուրյան
«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը եւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Թեման՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվն, ըստ պաշտպանական տվյալների` ավելանում: Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը: https://www.youtube.com/watch?v=_7Dn1KfqMnE
Facebook TV կամ՝ «Watch»-ը շուտով եթերում (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Մրցակցության սիրահար Facebook ընկերությունը պատրաստվում է մուտք գործել հեռուստատեսային շուկա՝ առաջարկելով իր հաղորդումները միլիոնավոր օգտատերերի: Facebook TV-ի, կամ՝ «Watch» հարթակի եթերը կներառի երեխաների դաստիարակության մասին ծրագիր, կանանց բասկետբոլ, safari շու, և այլ հաղորդումներ:
Արտավան գյուղի անտառն ամբողջությամբ հրդեհվել է, հրդեհը երեկվանից չեն կարողանում հանգցնել
Պարզվել է, որ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք
Միեւնույն է՝ քաղաքացին է վճարելու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համար, ու կապ չունի՝ այս անգամ նա ինչպես է վճարելու. «Ժողովուրդ»
Իսկ եթե վաղը այս ամենը չստացվի, կարդարանան, որ իրենք ուզում էին, փորձում էին, բայց դե ի՞նչ արած։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության հաջորդ փուլ անցնելու վատ շանսեր չունի
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին՝ անցկացրած երեք հանդիպումներում տարել է երկու հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի թիմը խմբի ֆավորիտ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ միասին վաստակել է հինգ միավոր եւ միայն գնդակների տարբերությամբ է «A» խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում երկրորդ հորիզոնականը:Մեկնարկն այսպիսի լուրջ մրցաշարում, անկասկած, հաջող
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ընթացիկ ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում հաջող մասնակցության շնորհիվ տասը կետով բարձրացրել է անհատական վարկանիշը եւ ՖԻԴԵ-ի ընթացիկ ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Արոնյանը զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chesspro.ru-ի
Այսօր Լեւոն Արոնյանը վերջին տուրում սեւերով խաղում է Մագնուս Կարլսենի հետ
Սենթ-Լուիսում ավարտվում է շախմատի «Grand Chess Tout»- փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը արագ պարզեցին հարաբերությունները՝ քայլերի կրկնությունով ոչ-ոքիի համաձայնելով արդեն 19-րդ քայլում: Լեւոն Արոնյանը 5,0 միավորով շարունակում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վիշվանաթան Անանդի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ եզրափակիչ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի
ԱՍԵԿՈՍԵ
Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա. էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք: ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Սկզբից՝ մտածելակերպը, հետո՝ խորհրդանիշները
Հայաստանում կոմունիստական ղեկավարների եւ գործիչների, օտարազգի հայտնի դեմքերի անունները կրող փողոցները, դպրոցները անվանափոխելու հարցը պարապ խոսակցություն չի՝ դա ուղղակիորեն կապ ունի այն արժեհամակարգի հետ, որի հիման վրա պետք է զարգանա մեր պետությունը: Առայժմ արժեհամակարգ չկա. 80-ականների երկրորդ կեսի խորհրդահայ մտավորականների առավել առաջադեմ մասը (նրանք այնուհետեւ կազմեցին Ղարաբաղան շարժման կորիզը), ինչպես նաեւ նախկին խորհրդային այլախոհները, իհարկե,
«Ադրբեջանը բլից-կրիգով ուզել է ապրիլի 24-ին իրենց դրոշը դնել Ստեփանակերտի մեր եկեղեցիների վրա». Դավիթ Բաբայան
Քառօրյա պատերազմը մենք պետք է վերլուծենք սառը դատողությամբ: Ճի՞շտ է, որ քառօրյա պատերազմը մենք պարտվել ենք: Ո՞նց ենք պարտվել, ուղիղ 22 տարի թշնամին պատրաստվել է բլից-կրիգի: Դուք պատկերացնում եք, չէ՞, որ 22 տարի զինվել է տարբեր զինատեսակներով, հզորացվել է: Ընդհանրապես ռազմարվեստի պատմության մեջ գրեթե չկան, շատ քիչ դեպքեր կան, երբ բլից-կրիգը ձախողվում է հենց առաջին պահին:
Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք
Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, 4 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է 25 հա խոտածածկ տարածք և
Սպիտակ տան մոտ ի նշան բողոքի տեղադրել են նախագահի սանրվածքով փչովի հսկա թռչուն. «Ամերիկայի ձայն»
Սպիտակ տունը Վաշինգտոնի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Սակայն չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ հայտնվել է մեկ այլ տեսարժան նմուշ, որը իր վրա է կենտրոնացրել շատերի ուշադրությունը: Սպիտակ տան դիմաց գտնվող պուրակում մի ակտիվիստ տեղադրել է փչովի հսկա մի թռչուն, որը արտաքնապես նման է նախագահ Թրամփին և ունի նույն սանրվածքը: Թռչունը տեղադրվել է ուղիղ Սպիտակ տան
Խուզարկվել է Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Մանաֆորթի տունը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները խուզարկում են անցկացրել անցած ամիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Մանաֆորթի տանը Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրություններում ներգրավված լինելու գործի շրջանակում: Խուզարկումը անցկացվել է այն բանից հետո, երբ Մանաֆորթը կամովին հանդիպել է Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի հետ, որը հետաքննում է նախագահ Թրամփի նախընտրական թիմի անդամների և Ռուսաստանի միջև
Հրդեհավտանգ շրջանում իրականացված միջոցառումներն Արցախում ապահովել են անկորուստ բերքահավաք
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում ծառայությունն իրականացվել է ուժեղացված ռեժիմով, որպեսզի հրդեհավտանգ շրջանում հնարավոր լինի հրդեհներից խուսափել և կազմակերպել անկորուստ բերքահավաք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի սպա Գառնիկ Ալեքսանյանը: «Հանրապետության ողջ տարածքում դեռևս շարունակվում է իրականացվել բերքահավաք: Հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով խոշոր ցանքատարածությունների մոտ
Դեմ առ դեմ. Զարուհի Հովհաննիսյան եւ Նելլի Դուրյան
Վաղը, օգոստոսի 11-ին ժամը 11:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը եւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Թեման՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվն, ըստ պաշտպանական տվյալների` ավելանում: Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը: Հաղորդման
Սեւր 2-ը` միջազգային քաղաքականության տրամաբանությամբ
Սեւրի դաշնագրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագրի հետ կապված իրադարձությունների այժմեականացման որեւէ փորձ անպայման անմիջականորեն կապվում է Վիլսոնի իրավարար վճռի հետ: Այստեղ, նախ եւ առաջ կա զուտ իրավական մեկնաբանության հարց: Իրավարար վճիռը ըստ միջազգային օրենքի անբեկանելի է, եւ հետեւաբար, ուժի մեջ մտնելու կամ չմտնելու խնդիր չի դիմագրավում, այդ պատճառով էլ այսօր կա իրավագիտական մոտեցում, որ
Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից
Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան. Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Քերոլայն Քոքսի Արցախ կատարած 86-րդ այցելությունը, նախարարը բարձր է գնահատել նրա հետևողական ջանքերը՝ ուղղված միջազգային ասպարեզում Արցախի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության


















































