Օրվա լրահոսը
Շամիրամում 4 անձի սպանության մեջ կասկածվող Քալաշյանը սարերո՞ւմ է
«Ամռանը նա ընտանիքով սար էր գնում». Տիգրան Բաղդասարյան
Կարեն Բեքարյան. «Մինսկի խումբը լուրջ դժվարությունների առաջ կկանգնի, եթե այդ բաղադրիչն էլ մտնի բանակցային գործընթաց». «Հայոց աշխարհ»
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը չի կարող շրջանցել Հայաստանը՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, ԵԱՏՄ գործընթացները, մեր տնտեսության կախվածությունը ռուսաստանյան շուկայում ընթացող պրոցեսներից։
Հրահանգով, լօզունգով, քարոզներով կամ որոշումներով կարելի չէ հայրենադարձութիւն իրականացնել. «Ասպարեզ»
Այս բոլորը կաթիլ առ կաթիլ ներարկումներ են Հայաստան այցելողներու հոգիներուն մէջ, զանոնք յուշելով, թէ աշխարհի միակ տեղը, ուր իրենք հարազատ կը զգան հողին, ջուրին ու միջավայրին հետ՝ Հայաստան աշխարհն է:
Հայաստանը 75:61 հաշվով հաղթեց Սլովակիային
Սա անկախ Հայաստանի պատմության մեջ մեր ազգային հավաքականի պաշտոնական առաջին խաղն էր բասկետբոլի աշխարհի առաջնության շրջանակներում:
Հարց է ծագում. կինն իր ամուսնուն քնած ժամանակ կացնահարել է, որովհետեւ չէր վստահում իրավապահ մարմինների՞ն. «Հայոց աշխարհ»
Ի վերջո, նույնիսկ որոշակի տրամաբանություն ունեցող ձեւակերպումը պետք է, չէ՞, ինչ-որ կերպ շաղկապված լինի կոնկրետ եղելության հետ, այլ ոչ թե, այսպես ասենք, «հարմար առիթով» դրվի շրջանառության մեջ, հասկանալի է, թե՝ ինչու։
Սիմպոզիումն ավարտվեց, Թումանյանի հերոսները մնացին Դսեղում (ֆոտոշարք)
Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանն այսօր զարդարում են Թումանյանի հանրահայտ հեքիաթների ու լեգենդների զարմանահրաշ հերոսների տուֆակերտ ու փայտյա քանդակները ։ Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով են հունիս-հուլիսին ստեղծվել նրա հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները: Իսկ մինչ այդ՝ երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվեց 12-ը։ Կարմիր տուֆի 2 խորանարդ մետրանոց կտորների վրա
Ի՞նչն է խանգարում կենտրոնանալ
Ես չեմ կարող ասածս զուտ գիտականորեն հիմնավորել, բայց ինձ թվում է՝ մարդու հաջողակ, պահանջված եւ ինքնաբավ լինելու կարեւոր նախապայմաններից մեկն է կարողանալ ուշադրությունը կենտրոնացնել այն գործի վրա, որն այս պահին անում է: Պարտադիր չէ, որ դա լինի մտավոր գործունեություն՝ ասենք, գրքի ընթերցանություն (դրան դեռ կանդրադառնանք)։ Կան շատ ավելի պարզ, կենցաղային բաներ: Եթե դուք ուտում եք,
Դոնալդ Թրամփ. «Գրին քարտի» անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
«Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:
Պայթյուն Դավիթաշենում
Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
«Հոկտեմբերի 27»-ի գործով համաներման խոստումով մեծ գումա՞ր է վերցվել դատապարտյալի մորից և գործը չի արվե՞լ
«Էնքան խոսեցին, որ հավատացի, որ սա շանս ա, բայց ասեցի, որ 20 հազար դոլար չեմ կարող, գոնե 10 հազար դոլար»
Սաակաշվիլիին, հնարավոր է, արտահանձնեն Վրաստան. «Ուկրաինսկայա պրավդա»
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին օրերս Ուկրաինան զրկել էր քաղաքացիությունից, կարող է արտահանձնվել Թբիլիսի, եթե պաշտոնական Կիևը Վրաստանից նման հարցում ստանա: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազության աղբյուրը: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Ուկրաինան երկու անգամ հրաժարվել է արտահանձնել Սաակաշվիլիին, որի դեմ Վրաստանում երկու քրեական գործ կա
Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը: ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ պաշտպանել էին այդ օրինագիծը, որով պատժամիջոցներ է սահմանվում նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Օրենքը ստորագրելով՝ Թրամփը հայտարարել է, որ այն պարունակում է «հակասահմանադրական
Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, մեկ անձ՝ ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը. մեկ անձ հետախուզվում է, ևս մեկը՝ ձերբակալվել է: Նախնական քննությամբ փաստական տվյալներ
Մահացել է «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին ժամը 18.00-ից ք.Երևան, Ֆուչիկի 27/34 հասցեով գտնվող սգո սրահում (Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցի դիմաց): Ծնվել է 1939թ.-ին։ 1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։ Աշխատանքային գործունեություն. 1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում`
Հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին, որը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ՁՊՎ-ից: Ահարոն Անտոնյանը ներկայացվել է
«Միմյանց Արտյոմիկ ու Արթուրիկ անվանելը չէր կարող դառնալ որդուս սպանության պատճառ»․ մայրը օբյեկտիվ քննություն է պահանջում
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ երիտասարդին 3 տարի առաջ սպանել էին հենց իրենց տան մեջ՝ Գյումրի քաղաքի կենտրոնում գտնվող «Շիրակ» հյուրանոցին հարակից Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակում։ Սպանելով երիտասարդին՝ նրան լողացրել էին սառը ջրով՝ ամենայն հավանականությամբ փորձելով կոծկել արյան հետքերը։
Մեղադրանք է առաջադրվել` Վանաձորի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն` Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: 2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական
«Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանի հայրը զրկվեց որդուն դատարանում տեսնելու հնարավորությունից
Նրա հանդեպ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց
Շամիրամի սգո սրահում սպանվածներից մեկը ՌԴ-ում հայտնի հեղինակություն Քալոյանի եղբայրն էր
4 անձի սպանությունը $ 100.000 պարտքի պատճառով էր
«Սասնա ծռերն» ուղղեցին դատավորին. «Ապստամբ, գեղանկարիչ, հոգեբույժ Աշոտ Պետրոսյան»
Սեդրակ Նազարյանը ժպտալով այսպես արձագանքեց. «Իսկ հնարավոր չի՞ հարձակումն ապահովվեն
Կարոտներ, Կարեններ, Արամներ. «Միասնության ուժը» հավաքին երիտասարդները կմրցեն արցախյան և քառօրյա պատերազմի հերոսների անունների ներքո
Կարոտներ, Կարեններ, Արամներ. օգոստոսի 2-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում մեկնարկած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքում երիտասարդները համախմբվել են պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունուններով ճակատներում: Կարոտ Մկրտչյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ Կարենն ու Արամը` «Քառօրյա պատերազմի»։ Օգոստոսի 2-8-ն անցկացվող հավաքն իրականացվում է ազգ-բանակ հայեցակարգի ներքո
Միգրացիա. ազգային անվտանգության դեռևս չհաղթահարված մարտահրավեր
Արտագաղթի ցուցանիշներն ու պատճառները, կհասնե՞նք՝ 2040-ին 4 մլն բնակչության
Սամվել Բեգլարյանը Վիգեն Սարգսյանին կոչ է անում Ադրբեջանի ագրեսիայի դեմ վճռական գործել
Նա հորդորում է ետ վերցնել դիրքերը
Քննություն է տարվում ՝ պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները: 2017թ. հուլիսի 27-ին՝ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին կան կրակոցների հետքեր: Նախնական քննությամբ պարզվել է, որ բնակարանը պատկանում է 1975թ.
Մոլդովան Ռուսաստանի փոխվարչապետին հայտարարել է «ոչ ցանկալի անձ»
Մոլդովայի կառավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել «ոչ ցանկալի անձ», հաղորդում է BBC-ն: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Ռոգոզինը «մի շարք վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մոլդովայի և նրա քաղաքացիների հասցեին», բացի այդ, վիրավորական գնահատականներ են տրվել երկրի իշխանություններին: Ռուսաստանի փոխվարչապետին կարգելվի մուտք գործել Մոլդովա կամ այդ երկրի տարածքով այլ երկիր
Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ուզբեկների միջև. կան վիրավորներ (Տեսանյութ)
Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Հաղորդվում է, որ շուրջ 40 ներգաղթյալներ՝ զինված բահերով, մուրճերով և երկաթե ձողերով, ծեծկռտուք են սկսել բնակելի համալիրի շինհրապարակում: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի: Կռվին մասնակցել է շինարարների երկու խումբ Հայաստանից և Ուզբեկստանից:
Հարբած անձն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է НТВ-ի լրագրողին
Մոսկվայի կենտրոնում հարբած տղամարդը հարձակվել է НТВ հեռուստաալիքի լրագրողի վրա, երբ վերջինս լուսաբանում էր օդադեսանտային ուժերի տոնին նվիրված միջոցառումը: Հեռուստաալիքի կայքում հաղորդվում է, որ ուղիղ եթերի ժամանակ հարբած տղամարդը հարվածել է լրագրող Նիկիտա Ռազվոժաևի դեմքին: Եթերը ստիպված են եղել դադարեցնել: Հարկ է նշել, որ հարձակումը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ լրագրողը պատմում էր՝
Մեղադրանք է առաջադրվել` Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար: 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական
Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է
www.ermenihaber.am.Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Dihaber.net» լրատվակայքը: Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք»,-նշել է Դաղջըն: Էրզինջանի Քամահ
Այս տարիների ընթացում հայկական ատոմակայանը ավելի շատ աջակցություն ստացել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից
Բայց բոլորը քաջատեղյակ են միայն ռուսական դրամաշնորհից և վարկից, իսկ մնացած անհատույց աջակցությունների մասին տեղեկությունները լայն տարածում չեն գտել։


















































