Օրվա լրահոսը
Քանիե Ուեսթը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հիշեցնենք, որ անցած տարի համերգի ընթացքում Քանիե Ուեսթը ցած գցեց խոսափողը և չեղյալ հայտարարեց ծրագրված ավելի քան 20 համերգները: Այդ ամենը հաջորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ նրա դադարեցրած մեկ այլ համերգին, երբ Ուեսթը տեղեկացել էր, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի էր ենթարկվել: Համերգային շրջագայությունը դադարեցնելուց երկու օր հետո Քանիե Ուեսթը տեղափոխվել էր
Կայացել է կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը
Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և շնորհավորեց արվեստասեր հանրությանը կանադահայ քանդակագործի անհատական ցուցահանդեսի բացման առթիվ: «Հուսով եմ՝ Մկրտիչ Տարագեճյանի արվեստի ուժն ու գեղեցկությունը այս ցուցահանդեսի այցելուները դեռ երկար կհիշեն ու
Քաղաքացին փորձում է հրկիզել ավտոմեքենան
Օգոստոսի 3-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ford» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Պարզվել է, որ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան.
Կարեն Վարդանյանի գործով նիստին դատարանը հետազոտեց գործին վերաբերող ապացույցները
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին
Վթարային ջրանջատում Եղեգնաձորում
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 4-ին ժամը 09.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Սպանդարյան, Թամանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Մյասնիկյան, Աթաբեկյան, Շահումյան փողոցների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների, Վայքի նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Խոշորացումով Նոյեմբերյանում 52 աշխատող է կրճատվել, Բերդում քանի՞սը կկրճատվի
Տնտեսվել է 24 միլիոն դրամ աշխատավարձ
Պլասիդո Դոմինգոն լուսանկարվել է ղազախական չապանով
Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն Facebook և Instagram սոցցանցերում լուսանկար է տարածել ղազախական չապանով։ Այս մասին գրում է forbes.kz-ն։ Ղազախական ավանդական հագուստը օպերային երգչին նվիրել են այդ երկիր կատարած այցի ընթացքում։ Ղազախստանում Դոմինգոն մասնակցել է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին։ «Պահպանելով տեղական ավանդույթները… Հիանալի երկիր` Ղազախստան»,- լուսանկարին կից գրել է Դոմինգոն։ Պատրաստեց` Վիկտորյա Անդրեասյանը
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հայաստանում ՉԺՀ դեսպանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարեկամական, գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը, ընդգծել հանցավորության դեմ պայքարում գործակցության զարգացման անհրաժեշտությունը: Քննարկվել են սեպտեմբերի 10-14-ին Պեկինում կայանալիք Դատախազների միջազգային
Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ընթացքի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցում 150 պետությունների շարքում մեր երկիրն իր դիրքը
ՄԻԵԴ-ն ստացել է Սարի թաղի ցուցարարների գանգատները
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումների դեմ բոլոր միջնորդություններն ու բողոքները ամիսներ շարունակ մերժվել են:
Մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման
ԱԻ նախարարությունը հորդորում է նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաև գետի ափամերձ տարածքներում գտնվելուց:
Ցնցող մի դեպք՝ գյումրեցիների «գործ չտալու» սովորույթից (Տեսանյութ)
Շիրակի նախկին ոստիկանապետերից մեկը՝ Կարեն Բաբակեխյանը, մի անգամ Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Գյումրու ֆենոմենի մասին, ասել էր՝ երկրագնդի վրա որևէ այլ տեղ չկա նման բան․ հանցագործության վայրից փախուստի են դիմում թե՛ հանցագործները, թե՛ տուժողը, թե՛ վկաները։ Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին հիշեցնելով նախկին ոստիկանապետի խոսքերը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հաջողվում բացահայտել հանցագործությունները գյումրեցիների,
Պայթյուն Երևանում. հայտնաբերվել է հրետանային արկ ու ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ Դավթաշենում մահվան պատճառ դարձած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին
Ապացուցված է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ:
Պոռնկության 4 դեպք, 4-ն էլ Շիրակի մարզի հյուրատներում (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաշվետու մամուլի ասուլիսով հանդես եկավ՝ ներկայացնելով վերջին 6 ամսում արձանագրված դեպքերն ու բացահայտման ցուցանիշները։ Aravot.am-ը դատախազից հետաքրքրվեց, թե կա՞ն հարուցված քրեական գործեր մարդկանց պոռնկության մեջ ներքաշելու փաստերով։ Մենք հիշեցրեցինք, որ մի քանի տարի առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չկար մի օր, որ որևէ կավատի չդատեին։
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տնտեսական գործունեության հաշվետվություն կներկայացնեն
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման:
«Գյումրին կրիմինալ քաղաք չէ, ի՞նչ է մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ, կրակոցներ»․ Շիրակի դատախազ (Տեսանյութ)
Շիրակի մարզում վերջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 632 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի է 88-ով․ նախորդ տարի գրանցվել է 544 դեպք։ «Ճիշտ է, ունենք հանցագործությունների թվի աճ, բայց նաև ունենք բացահայտման ցուցանիշով բարելավում․ անցած տարի
Դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը զննելու դեպքում՝ որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցը: Քննարկման արդյունքում կողմերը որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ: Հայտարարություն Կողմերը կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի և
Սևանում խեցգետնի պաշարները նվազում են. Էվելինա Ղուկասյան
Ըստ նրա` Սևանն իշխանի պաշարներով հարստանում է
Երկու մեդալ եւ թիմային 6-րդ տեղ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականը մեկ բրոնզե մեդալ նվաճեց: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սաներից 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւի նկատմամբ եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մինչ այդ, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել 50
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածի մորից գումար շորթելու մեջ մեղադրվողը պնդում է՝ իրեն գումար չեն տվել
Գումար շորթելու գործով մեղադրյալը Լեւոն Տեր-Պետրոսյանին բուժող բժշկի անունն է տվել
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամ
Նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործադիրն ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում: Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական
«Սասնա ծուռ» Հովհաննեսի մայրը տեղափոխվել է հիվանդանոց
Նիստն ավարտվեց հերթական սանկցիաներով՝ քաղաքացու եւ փաստաբանների հանդեպ
Մարզպետների գործունեության գնահատման տասնմեկ չափորոշիչները
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝ 1.տարածքային ՀՆԱ, 2.մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, 3.մարզում աշխատատեղերի թիվը, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն և սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,
Ռոբերտ Մաթոսյանը բողոքեց Գուգուշից եւ ԼԳԲՏ համայնքից. «Հայաստանը հո կանալիզացիայի կենտրո՞ն չի»
Երևանի գովազդային պաստառներն ազդարարում են, որ օգոստոսին Երեւանում, Մարզահամերգային համալիրում կայանալու է 70-ական թվականների Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից մեկի` Գուգուշի համերգը: Նշենք, որ նա ժամանակին տեսահոլովակ էր թողարկել, որպեսզի աջակցի իրանական ԼԳԲՏ համայնքին: Այդ առիթով «Եվրոնյուզը» գրել էր, որ չնայած տարիներ առաջ Գուգուշ անունով իրանական փոփ-դիվան հեռացել է Իրանից, սակայն շարունակում է իր ձայնը բարձրացնել
Արծվանիստում տղամարդու գործը կանանց «մենաշնորհն է»
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում վարուցանքը, անասուններին արածեցնելն ու հուղարկավորություն կազմակերպելն էլ կանանց «մենաշնորհն է»: Այստեղ կանայք՝ ամուսիններին ու որդիներին, երեխաները՝ հայրերին կարոտով ապրում են: Գյուղացիք ասում են՝ որ տղամարդն ի վիճակի է աշխատելու, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, գյուղի ծանր գործերն էլ կանայք են անում. «Խոտա հընձինք, տուկա կենինք»: Կանայք ասում են՝ մեկ տղա, մեկ
«Մենք ամբողջ համայնքով շվարած ենք՝ այդպիսի բան ինչպես կարող էր տեղի ունենալ». Հասան Թամոյան
«Հեռվից եմ իմացել իրենց գերդաստանները, նրանց մասին պատկերացում չունեմ»
Կմշակվի մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծ
Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀ մարզպետների տարեկան գործունեության գնահատման հարցին: «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից են։ Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին, ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու ու արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում։
«Մեղրի» ՀԷԿ-ը կարող է լինել ՀՀ-Իրան հարաբերությունների էներգետիկ ոլորտի հաջորդ ձեռքբերումներից
Ի՞նչ անելիքներ կան ՀՀ-Իրան էներգետիկ գործակցության համատեքստում Իրանական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկվում է օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցը, որում, բացի երկու երկրների գործակցության ձեռքբերումներից, անդրադարձ կա հայ-իրանական հարաբերությունների տնտեսական եւ քաղաքական ոլորտի առաջնահերթություններին: Նախագահը, մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով
Գեւորգ Գորգիսյանը տարակուսում է` «զիբիլիքսի» գործը կարճելու ՀՔԾ-ի որոշման առիթով
«ՀՀԿ շտաբի համակարգիչներն անհետ կորել են»


















































