Օրվա լրահոսը

Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ուզբեկների միջև. կան վիրավորներ (Տեսանյութ)

Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Հաղորդվում է, որ շուրջ 40 ներգաղթյալներ՝ զինված բահերով, մուրճերով և երկաթե ձողերով, ծեծկռտուք են սկսել բնակելի համալիրի շինհրապարակում: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի: Կռվին մասնակցել է շինարարների երկու խումբ Հայաստանից և Ուզբեկստանից:

Հարբած անձն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է НТВ-ի լրագրողին

Մոսկվայի կենտրոնում հարբած տղամարդը հարձակվել է НТВ հեռուստաալիքի լրագրողի վրա, երբ վերջինս լուսաբանում էր օդադեսանտային ուժերի տոնին նվիրված միջոցառումը: Հեռուստաալիքի կայքում հաղորդվում է, որ ուղիղ եթերի ժամանակ հարբած տղամարդը հարվածել է լրագրող Նիկիտա Ռազվոժաևի դեմքին: Եթերը ստիպված են եղել դադարեցնել: Հարկ է նշել, որ հարձակումը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ լրագրողը պատմում էր՝

Մեղադրանք է առաջադրվել` Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար: 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական

Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

www.ermenihaber.am.Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Dihaber.net» լրատվակայքը: Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք»,-նշել է Դաղջըն: Էրզինջանի Քամահ

Այս տարիների ընթացում հայկական ատոմակայանը ավելի շատ աջակցություն ստացել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից

Բայց բոլորը քաջատեղյակ են միայն ռուսական դրամաշնորհից և վարկից, իսկ մնացած անհատույց աջակցությունների մասին տեղեկությունները լայն տարածում չեն գտել։

Այսօր՝ «Միկա» մարզադահլիճում: Բասկետբոլի աշխարհի առաջնություն. Հայաստան-Սլովակիա

Այսօր ժամը 20:00-ին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) Անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես կգա աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի հավաքականին: Այս իրավունքը մեր հավաքականը նվաճել է անցած տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Ու թեեւ մեր խմբում հզոր թիմեր են՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Սլովակիա,

Փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության առնչությամբ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հունիսի 28-ին գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին: Դիմումում մասնավորապես ասված էր, որ «Հայկական ժամանակ» թերթի 28.06.2017թ. տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: Փաստաբանների Պալատի նախագահը խնդրել էր Ոստիկանապետի

Գասպարին պնդում է, որ ՄԻՊ- ը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները՝ հարցերին լուծում տալու համար. a1plus.am

Հրաչյա Պալյանը մեկնաբանում է. «Դա իր սուբյեկտիվ կարծիքն է , բայց որեւէ հարցի ընթացակարգի վերաբերյալ որեւէ բան սկսելուց առաջ մեզ պետք է ներկայացնեն կոնկրետ որեւէ փաստ

«Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը»

Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով:

«Միրաժում» սպանվածի որդին միայնակ չի հետապնդել հորը ծեծողներին

«Այնքան ավտոներով են եկել, Դավիթենց ճամփեն փակել». Գագիկ Օրդուխանյան

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

«Եթե դատարանում չի հայհոյում, ոտքի է կանգնում Սամվել Բաբայանը վա՞տ հերոս է կամ ավելի քի՞չ հերոս է». Նարեկ Սամսոնյան

Ըստ քաղաքագետի` «Սասնա ծռերի» նպատակը, ինչպես իրենց ողջ քաղաքական գործունեությունը, այնպես էլ այս շոուն՝ մի բաժակ ջրում փոթորիկ սարքելն է:

WhatsApp-ի վրա ֆիշինգային հարձակում է իրականացվում

Օգտատերերին մոլորության մեջ է գցում այն հանգամանքը, որ նախկինում WhatsApp-ն իսկապես բաժանորդավճար էր գանձում մեկ տարվա անվճար օգտագործումից հետո։

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող

ՄԻՊ աշխատակազմի մասնագետներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ

Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել:

Ռուդոլֆ Վաթինյանը` «հանգուցյալի» եւ արտահերթ համագումարի մասին

Օգոստոսի 3-ին կկայանա ՀՀ կինոգործիչների միության վարչության նիստը: Կինոգործիչների միության ներկայիս փաստացի ղեկավար` միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` նիստը բա՞ց է լրատվամիջոցների համար, կարո՞ղ ենք այն լուսաբանել: «Ոչ… ճիշտ չի լինի, որ ներկա լինեք»,- ասաց նա: Հարցրինք` կա՞ որեւէ նորմ, որն արգելում է ԶԼՄ-ներին լուսաբանել կինոմիության աշխատանքը, տվյալ դեպքում` նիստը: «Բայց ի՞նչն է ձեզ

«Գառնի» թանգարանի տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար` 1500 ՀՀ դրամ

Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը

Անչափահաս երեխաներին ու ընտանիքին վտարում են իրենց բնակարանից

Երեխաները վախով սպասում են օգոստոսի 7-ին, թե երբ են ԴԱՀԿ աշխատակիցները գալու և իրենց վտարելու սեփական բնակարանից

7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով

Նշենք, որ բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է:

«Դուք ներքուստ համակրում եք ամբաստանյալներին». Արա Զաքարյանը դատավորի կերպարի հոգեբանական վերլուծություն ներկայացրեց

Ուշագրավ է, որ փաստաբանը խորհրդակցել էր հոգեբանների հետ եւ միջնորդության մեջ ներառել դատավոր Արտուշ Գաբրիելյանի հոգեբանական բնութագիրը

Հայաստանի ազատ ոճային երկու ըմբիշներ երեկոյան կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ մտավ չորս ըմբիշ, որոնցից երկուսը երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար: 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւի հետ, իսկ 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանի (նկարում) մրցակիցը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ՝ սփոփիչ գոտեմարտերի ավարտից

Կովկասյան արահետում կընդգրկվի նաեւ «Արփի լիճ» ազգային պարկը

Բնապահպանական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի միայն 10 տոկոսն է պատված խոնավ տարածքներով: Ինչ վերաբերում է ճահիճներին, դրանք ավելի քիչ են եւ կազմում են այդ տարածքների մոտավորապես 0,4 տոկոսը: Վերլուծությունների համաձայն՝ ճահիճների անհետացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ դրանք խորհրդային շրջանում վերածվեցին գյուղատնտեսական հողերի, իսկ մյուս պատճառներից մեկը պայքարն էր մալարիայի դեմ:

Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է

«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայնացվել է։ Մինչև տարեվերջ ֆոնդում առկա ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ. «Տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։

ՀՀ ԱԳՆ-ի կարծիքով` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ

Էդվարդ Նալբանդյանը տնային աշխատանքը չի կատարել

840 հազար եվրո`բրիտանական ընկերությանը. արդյունքը 1,5 կիլոգրամ թուղթ է (Տեսանյութ)

Արմեն Պողոսյանը եւ Զարուհի Բաթոյանը` Երեւանում տրանսպորտային խնդիրների մասին

«16 ժամ գնացքում պետք է ոչինչ չանես. ոչ զուգարան գնաս, ոչ` տեղաշարժվես» (Տեսանյութ)

Հաշմանդամ մարդկանց հանգստի մեկնելու համար միայն գնացքն է հասանելի, բայց ոչ զուգարանը, ոչ «կուպեները» հարմարեցված չեն

Հայկական արդարադատության կոտրված մատը

Լուսանկարներում պատկերված է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղադրված Մխիթար Գոշի արձանը: Արձանն այդ դատարանում է տարիներ շարունակ: Այն փոխարինեց Ֆեմիդային: Թե Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում որքան ժամանակ է կոտրված արդարադատության մատը` չգիտեմ: Բայց սա խորհրդանշական է արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքի համատեքստում: Այդ վերաբերմունքի մասին նույնիսկ նախագահը խոսեց եւ պատգամեց. «Պատերազմի

«Ես չեմ հայհոյել». միջադեպ «Սասնա ծռերի» գործով դատի ժամանակ (Տեսանյութ)

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով  դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի,  Հրանտ Գեւորգյանի, Հարություն Բաղդասարյանի եւ Դավիթ Գյուրջյանի հանդեպ, որոնք ավելի վաղ լքել էին նիստերի դահլիճը: Այնուհետեւ դատավորի որոշմամբ «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրներից մեկը հեռացվեց նիստերի դահլիճից՝ մինչեւ դատավարության ավարտը:

Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել արձակուրդ գնալ

Կառավարությունում նախագիծ է քննարկվում, որպեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարիների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031