Օրվա լրահոսը

Վթար` «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ

Հուլիսի 8-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանայաին համալիրի դիմաց, բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 PL 447 պետհամարանիշի

«Բիզնեսմենը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս:

Ո˚ւմ է ձեռնտու հրահրել ոստիկանների դեմ. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հնչող քննադատություններն ու դատապարտող հայտարարություններն ի մի բերելով, կարող ենք փաստել, որ «Սասնա ծռեր»-ի գործով վերջին դատավարության ընթացքում տեղի ունեցած միջադեպն ավելի խորացրեց օրինապահ մարմինների նկատմամբ եղած անվստահությունն ու զայրույթը: Այն, որ ամենատարբեր ակցիաների և այլ իրադարձությունների ընթացքում մեր ոստիկաններն ու հատուկ ջոկատայիններն աչքի են ընկել  անօրինական, հաճախ դաժան գործողություններով, ականատես

Սերժ Սարգսյանը` Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի,

Ավարտվել է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը. 20 դաշնակահար կմրցի 2-րդ փուլում

Այսօր պարզ են դարձել «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները։ Երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ Նրանք հուլիսի 10-ից հանդես կգան մրցույթի երկրորդ փուլում և կպայքարեն մրցանակային տեղերի համար։ Ժյուրիի նախագահ, դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը նկատում է, որ առաջին փուլի չորս

ԵԱՀԿ ԽՎ կոմիտեն պաշտպանել է Ռուսաստանն ու Ադրբեջանը քննադատող բանաձևը

ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն պաշտպանել է շվեդ պատգամավորի բանաձևի նախագիծը, որը քննադատության է ենթարկում Ռուսաստանում, Ադրբեջանում և Բելառուսում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Բանաձևի նախագծում նշվում է, որ նշված երկրներում վատթարանում են ժողովրդավարական զարգացումները, շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, ծանր վիճակում են հայտնվել քաղաքական ընդդիմությունը,

Չկորցնե՛նք պահը, չայրե՛նք կամուրջը. ՀՀ նախագահին` բաց նամակի փոխարեն

ՀՀ  Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության թեմայի շուրջ Ինչպես Արտաշես Հովսեփյանի հերոսը՝ Ալեքսանդր Թամանյանը, իր կերպարի մեջ կամուրջ է գցել հայ հին (եկեղեցաշինություն) և նոր (Հրապարակ-Օպերա) ճարտարապետությունների միջև, այնպես էլ այսօր, մի կողմ թողած իր տասնամյակների՝ մեկը մյուսից հանճարեղ գործերը, Արտաշես Հովսեփյանն իր մարմնով է փորձում կամրջել մեր ժողովրդի բոլոր խավերին: Հիմա մեզ, առավել

«Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին». Դավիթ Բաբայանը` The Associated Press-ի հետ զրույցում

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է The Associated Press -ի հետ իր զրույցից մի հատված: Ներկայացնում ենք այն ստորև: Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը: Փաստն

Ջրցան մեքենաները մեր երկրում այլ նպատակներով են օգտագործվում

Մայթերը մաքրող տեխնիկա Երեւանն էլ ունի, սակայն հազվադեպ կարելի է տեսնել դրանք օգտագործելիս: Թե երբ, ում բակերի մաքրության համար են այդ տեխնիկաները ծառայում՝ դժվար է ասել, բայց մայրաքաղաքի փողոցներում ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ տեխնիկայի միջամտությունն անխուսափելի է: Հայաստանի թատերական գործիչների միության դիմացի մայթով անցնել հնարավոր չէ. քայլելիս քաղաքացիները քթները բռնած են անցնում, կոշիկները սոսնձի

Հայ սամբիստները մեդալներ նվաճեցին Աստանայում անցկացվող մրցաշարին

Հուլիսի 6-ից  8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր Հայաստանը և հաճելի է, որ մեր մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ: Պատվո երրորդ հարթակին կանգնեցին 57կգ քաշային կարգում ուժերը փորձարկող

Հետախուզվում է «Երգիչ Վարդանիկ» անունով հայտնի անձը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է «Երգիչ Վարդանիկ» անունով հայտնի անձի հետախուզման մասին: Մանրամասները` տեսանյութում ՀՀ ոստիկանություն        

«Իրական իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս». Ա1+

Հայաստանի ներքաղաքական դաշտում հիմա  հարաբերական անդորր է, ինչն սպասելի էր: «Մենք գնում ենք ընդառաջ պրոբլեմ 2018-ին: Դա այն է, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի եւ Հայաստանը ամբողջությամբ կթեւակոխի պառլամենտական կառավարման դարաշրջանի եւ այդ փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ իրականություն կդառնա»,- այսօր լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով՝  պրոբլեմը կայանում է նրանում, թե

Ժողովրդավարությունն ընդդեմ ժողովրդավարության

Տարօրինակ է, բայց ամեն ինչ սկսվեց մի պարզ եւ անսպասելի դիպվածից, որն ինձ ստիպեց մտածել ժողովրդավարության եւ նրա հետեւանքների մասին: Եղավ այնպես, որ վերջերս մեկնեցի Փարիզ` իմ մյուս ֆրանսուհի թոռնիկիս տեսնելու (ի դեպ, նա իմ յոթերորդ թոռնիկն է): Եվ պարզվեց, որ ո՛չ օդակայանում, ոչ էլ ինքնաթիռում ծխել չի կարելի: Եվ որովհետեւ վաղուց Հայաստանից դուրս չէի

Զոհված ազատամարտիկների հիշատակի հուշարձան` Վանք գյուղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր ելույթում Նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար: Երկրի ղեկավարը

Թրամփը Պուտինի հետ հանդիպումն անվանել է հիանալի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ` G20-ի շրջանակում, հաղորդում է BBC-ն։ Այդպես է նա բնութագրել Պուտինի հետ իր առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մերի հետ զրույցում։ Հիշեցնենք, Պուտինը և Թրամփը զրուցել են 2 ժամ 15 րոպե։ Հանդիպումից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն

Ադրբեջանցիները չեն դադարում ԵԱՀԿ-ի հարթակն օգտագործել սեփական քարոզչության համար. նոր զարգացումներ

Իսկ հայերը ԵԱՀԿ բոլոր պատվիրակների էլեկտրոնային հասցեներին սահմանին կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն են ուղարկել Մինսկում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների երկրորդ օրը` հուլիսի 6-ին, ադրբեջանցիները կրկին շարունակել են շահարկել սահմանային վերջին սրացումները: ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստին նրանք ԵԱՀԿ հարթակը կրկին օգտագործել են սահմանին կատարվածը ներկայացնելու սեփական

«Ոչնչացնելու ենք բոլոր այն կրակակետերը, որոնք վտանգ են ներկայացնում մեր զինծառայողների անվտանգությանը»

ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վերջին զարգացումների մասին – Միջազգային մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնք հաստատում են Ադրբեջանի կողմից ԻՊ-ին տրամադրվող զենքի մասին խոսակցությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատահակա՞ն էր, որ հիմա հրապարակվեցին այդ փաստաթղթերը: – Նման փաստաթղթերը, որպես կանոն, պատահական չեն հրապարակվում: Կարծում եմ՝ լայն հանրության համար ոչ տեսանելի գործընթացի արդյունք էր: Ադրբեջանն ինչ-որ սուբյեկտի նկատմամբ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Ինչպե՞ս է Տավուշի մարզում 27 միլիոն դոլար ներդրվում

2017թ. մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` Իջեւան նախընտրական այցի ժամանակ հրապարակվեց, որ 2017թ. Տավուշի մարզում կատարվելու է 27 միլիոն դոլարի ներդրում, ստեղծվելու է 900 աշխատատեղ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ուղարկած գրավոր հարցման մեջ խնդրել ենք հայտնել, թե ո՞ր ընկերություններում են ստեղծվելու 900 աշխատատեղերը, որտե՞ղ են կատարվելու նշված ներդրումները, մինչ այժմ Տավուշում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել,

Ավերված Հալեպում «Ռոմեո եւ Ջուլիետ» են խաղացել

Հալեպում Դերասանի կենտրոնական տանը պատերազմից հետո առաջին ներկայացում է ցուցադրվել: Այն բեմադրություն է` ըստ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործության: Այս ներկայացմամբ Հալեպում բացվել է նոր թատերաշրջանը: «Մենք կրկին բացում ենք մեր թատրոնների դռները` այն գիտակցումով, որ խաղաղությունը վերադարձել է մեր երկիր»,- ասել է տարածքային մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ջահաբեր Ալ- Սադջուրը: Ներկայացմանը յուրովի մասնակից են եղել

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Լոռու մարզում կձեւավորվի 10 խոշորացված համայնք

Նոյեմբերի 5-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում կստեղծվեն 52 խոշորացված համայնքներ: Այս տարի համայնքերի խոշորացում կիրականացվի նաեւ Լոռու մարզում: Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն եւ կստեղծվի 10-ը  խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: Սա մարզում իրականացվող համայնքերի խոշորացման 2-րդ փուլն

«Հարկատուի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է»

Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի «բարեփոխումը» սկսել է. միկրոավտոբուսների կայանման տարածքը հատկացրել են շինարարության համար. մեքենաները ուղիղ փողոցում են կայանում: Երեւանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտային ցանցը բարելավելու խոստումներ շռայլեցին` միասնական տոմսային համակարգ ենք ներդնելու, հին, մաշված միկրոավտոբուսները փոխարինելու ենք ժամանակակից ու նոր ավտոբուսներով, դրանց կայանատեղիների հարց ենք լուծելու եւ այլն: Բնականաբար, այս ամենը

Սերժ Թանկյանը գովել է Վիսոցկու երգերը

Այս օրերին Սերժ Թանկյանը Ռուսաստանում է` Park Live  փառատոնի շրջանակում: lenta.ru-ի տեղեկացմամբ System Of A Down-ի մենակատարը նաեւ «Մոսֆիլմ» կինոստուդիա է այցելել, որտեղ շարունակվում են «Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆենտեզի ֆիլմի նկարահանումները: Թանկյանը ժողովրդական էպոսի վրա հիմնված այդ ֆիլմի երաժշտության հեղինակն է: Նա  խոստովանել է, որ սիրում է ռուս դասական կոմպոզիտորների գործերը, բայց ավելի շատ

ԿԲ նախագահը տնային աշխատանքը չի կատարել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե մարդիկ Հայաստանից հեռանում են անարդարության պատճառով: Ըստ նրա՝ «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»: Այս տարվա մայիսի 18-ին վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք

«Զաքիր Հասանով, խելքդ գլուխդ հավաքի, մենք ձեզանից ոչինչ չենք գրավել, դեռ մի բան էլ՝ ազատագրելու ունենք» (Տեսանյութ)

Ազատամարտիկը փաստեց, որ Ադրբեջանը թաքնվում է խաղաղ բնակչության՝ կնոջ եւ երեխայի թիկունքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 09-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 09-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում Սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Դուք կլինեք Հայաստանի դեսպանները սփյուռքում և սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում. Արա Բաբլոյան

Հուլիսի 7-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակութային գործիչներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ

Տուժողն ասել է, թե իրեն բռնաբարողը բեղերը մաքրել է, որ առերեսման ժամանակ ինքը նրան չճանաչի

Կին փաստաբանը բողոք է բերել, պահանջում է  բեկանել մարզի դատարանի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին Մարզերից մեկում հարուցվել էր քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով: Բռնաբարվողը 63-ամյա կին է, կովապահ: Գործը դեռ դատարաններում է: Բռնաբարության մեջ մեղադրվողը տուժողից տասներկու տարով փոքր է: Ըստ մեղադրական եզրակացության, տղամարդն առանց զգուշացման մտել էր հարեւան բնակչուհու առանձնատուն, ալյուրի դատարկ պարկը մտցրել էր

«Դա խուժանի ձեռագիր է». Ադրբեջանի՝ հուլիսին 4-ին նախահարձակ լինելը պատահական չէր (Տեսանյութ)

«Ադրբեջանը նախահարձակ գործողություններ իրականացրեց հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը»,-ասում է Լարիսա Ալավերդյանը

Շփման գոտում նկատվել է լարվածության աճ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031