Օրվա լրահոսը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը քվեարկության ընթացքի մասին

Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները. – Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։ – Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։ – Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։ – Համատարած

Վիկտոր Վոդոլացկին 80-ամյա տատիկի հետքվեարկության ողջ փուլը անցել է (Տեսանյութ)

«Հերթական անգամ համոզվեցի, որ խարդախել եւ ընտրախախտումներ անել պարզապես հնարավոր չէ»

«9/48-ում ուղղորդված քվեարկություններ կան, իսկ սարքերը մի պահ խափանվել են». Հայկ Մարության (Տեսանյութ)

«Մի քանի անգամ error տվեցին, բայց խնդիրը շտկվեց: Քվեարկությունը դրանց պատճառով չի կանգնել»

Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00

Ապրիլ 2, 2017, 17:30 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը), 36 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր, 31

 Չոռի Անո․ «Լավ եմ անում, ուղղորդում եմ, տներից բերել եմ, էլի պտի բերեմ» (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու Ավտոկայան թաղամասի «Զանգակ» տնակային մանկապարտեզի դիմաց թունդ վիճաբանություն տեղի ունեցավ մարդկանց դեպի ընտրատեղամաս ուղղորդող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների ու Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի միջև։ Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանի կինը` Արուսյակ Հովհաննիսյանը, որը նույնպես «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից է, եկել էր «Զանգակ» մանկապարտեզի ահազանգի հետքերով, որ բակում քվեաթերթիկներ են բաժանում։ Երբ Արուսյակ

Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:   ՀՀ գլխավոր դատախազություն

Ինչո՞ւ է փակվել Դիլիջանի ավտոմոբիլային թունելը

Մեքենաներն անցնում են Սեմյոնովկայով

Լեւոն Բարսեղյան. «Որեւէ դատավոր որեւէ հայց չի բավարարի, կտան բերանները կջարդեն»

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը կարծում է, որ այս ընտրությունների իրավազանցությունները չեն տարբերվում նախորդներից:

Ս. Էջմիածնում կատարվեց հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների համար

Ապրիլի 2-ին` Մեծ պահքի Գալստյան կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված քաջարի զինվորների համար: Ս. Պատարագին և հոգեհանգստյան կարգին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը: Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթեցին

ՊՆ-ն՝ զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրների մասին

ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»: ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար

Վարդան Բոստանջյան. Գեղարքունիքում համատարած խախտումներ են`հօգուտ ՀՀԿ-ի

Բաց քվեարկություն, քվեարկությունից հետո գրանցում, ահաբեկումներ եւ այլն

Քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր են արձանագրվել

ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  թիվ 05/06 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր։ Խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Ոստիկանություն: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ  Գորիսի մամուլի ակումբ Հելսինկյան Քաղաքացիական

Ազատ դեմոկրատներ կուսակցության վստահված անձանց արձանագրած ընտրախախտումները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ժ․ 15։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները․ Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող(Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում(գ․ Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։(կից լուսանկար)։ Ազատ դեմոկրատների վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։

Մեքենաների կուտակում 20/04 տեղամասի շրջակայքում

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում: Ինչպես երևում է լուսանկարում, շուրջ 15 մեքենաներ են կայանած ուղիղ ընտրատեղամասի դիմաց: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցը։ Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միահամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկարժեք զոհերի գնով, նրանք հերոսացան հանուն Արցախի եւ Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը,

Էդուարդ Շարմազանովը`Սեյրան Օհանյանին

«Այսօր հարգանքի, համերաշխության, պատմությունից դասեր քաղելու օր է»

Քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև. Հակոբ Բեգլարյանի շտաբ (Տեսանյութ)

Հակոբ Բեգլարյանի շտաբը հայտարարություն է տարածել շտաբում լրագրողների նկատմամբ բռնության դեպքի առիթով: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք` շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից

Լեւոն Բարսեղյանն ընտրությունները համեմատեց փտած ջրմուղ ցանցի հետ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդներն ու 38 շրջիկ խմբերն այսօր վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում եւ 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքներում: Ժամը 14:00-ին հրավիրված մամուլի ասուլիսում նախաձեռնության անդամները ներկայացրին մինչեւ կեսօր արձանագրված խախտումները՝ գրանցող սարքերի խափանում, բաց քվեարկություն, ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում, վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձանց կողմից, ընտրողների ուղեկցում եւ

Վիճաբանություն Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի ու մարտունական «Չոռնի Անոյի» միջև (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրիում ընտրություններն անցնում են բավական լարված․ մի քանի թաղերում՝ օրինակ՝ այսպես ասած «Գծի հետևում», Ավտոկայանի «Զանգակ» մանկապարտեզում գտնվող 31/47 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են հայկական ավանդույթի համաձայն։ Այստեղ թաղի տղաները կամ մականունավոր կանայք ընտրողներին ուղղորդում են դեպի ընտրատեղամասեր, մարդիկ էլ ժամերով հերթ են կանգնում ընտրատեղամասի դիմաց ու միաժամանակ դժգոհում են։ Ավտոկայան թաղամասի «Զանգակ» մանկապարտեզի դիմաց կանգնած

Կուտակումներ թեկնածուների ընտրատեղամասերում

Վանաձոր քաղաքում տեղակայված մի շարք ընտրատեղամասերում վաղ առավոտից նկատվում են մարդկանց կուտակումներ: Սրա հետ կապված, թիվ 23/37 ընտրատեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանն ասաց. «Որովհետեւ բարձրահարկ շենքերն ամբողջը կուտակված են մի մատյանի մեջ, դրա պատճառով առաջին մատյանը մի քիչ ավելի ազատ ժամանակ ունի, իսկ մյուս մատյանը ծանրաբեռնված աշխատանքի մեջ է»: Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 2037 քաղաքացի:

Պատգամավորության թեկնածուները մրցում են նարդիով

Վ. Բաբաջանյանը հույս ունի ընտրություններում հաղթել

Դատախազության աշխատակից. «Ահազանգել են այլ անձի փոխարեն քվեարկելու եւ ընտրակաշառքի մասին» (Տեսանյութ)

Ահազանգերից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն քվեարկելուն, 26-ը՝ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտմանը

Վահրամ Բաղդասարյանը ընտրակաշառքի մասին՝ «Չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են դերակատարություն ունենալ այս ընտրություններում» (Տեսանյութ)

Վանաձորի թիվ 23/03 ընտրատեղամասում քվեարկության եկած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մատնահետքերը սարքը դժվարությամբ ճանաչեց: Գրանցվելուց հետո տարածքային թեկնածուն կատարեց իր քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռ առավոտյան իրենք ստացել են տեսախցիկների եւ էլեկտրոնային գրանցման սարքերի հետ կապված ահազանգեր. «Ընդհանրապես նորամուծությունները միշտ ունենում են խնդիրներ: Առավոտյան նման ահազանգեր նաեւ իմ շտաբում

Զոլաքարի թիվ 21/28 տեղամասում տեղի ունեցող խախտումներին ոստիկանները չեն արձագանքում

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն: Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում

5/06-ում դիտորդը սպառնացել է մյուս դիտորդի ոտքը պոկել, երբ փորձել է տեսանկարահանել (Տեսանյութ)

«Ժառանգության» գրասենյակն ահազանգ էր ստացել, որ Դավթաշեն 1-ին թաղամասի 5/06 տեղամասում տեղամասի քարտուղարին ծեծում են: Մենք եղանք այնտեղ՝ քարտուղարը ողջ-առողջ էր ու վստահեցրեց, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ահազանգը սխալ է եղել: Այդ տեղամասում իրեն շատ տարօրինակ էր պահում դիտորդ գրանցված «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ անդամ ներկայացած ոմն Արտյոմը: Նա անընդհատ ներս

Քվեաթերթիկները վերջացե՞լ են

www.aravot.am-ին քիչ առաջ հեռախոսով ահազանգած քաղաքացին հայտնեց, որ Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 9-րդ դպրոցում վերջացել են 2-րդ և 3-րդ համարի՝ Ազատ Դեմոկրատների և Հայկական վերածնունդի քվեաթերթիկները։ Ռ.Մ.

4/01 ընտրատեղամասում դիտորդները ուղղորդում են ընտրողներին.

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը անուններ չի ասում

Ահազանգ՝ այս ավտոտնակից փող են բաժանում (Տեսանյութ)

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Դավիթաշեն թաղամասում 5/13 եւ 5/14 տեղամասի մոտ գտնվող լուսանկարում պատկերված ավտոտնակից ՀՀԿ-ականները գումար են բաժանում քաղաքացիներին, որից հետո նրանք գնում են ընտրության: Երբ մենք հասանք այդ ավտոտնակի մոտ, մի կին, նկատելով մեր բեյջը, միանգամից խառնվեց իրար եւ հորդորեց իր հետ կանգնած մի տղայի՝ «զգուշացրու»: Երբ դեռ չէինք սկսել տեսանկարահանել տարածքը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031