Օրվա լրահոսը

Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով. Հերմինե Նաղդալյան

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները արդեն կայացած փաստ են՝ ընտրությունների մասնակցության մասին ԿԸՀ տվյալներից ելնելով. «Ապրիլի 2-ին ՀՀ պետական ռեգիստրում գրանցված 2, 5 ընտրողները 12 ժամ ունեին ինը քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելու: Հիմա, երբ արդեն ավարտվել է քվեարկությունը ու կան էքզիթ-փոլի արդյունքները, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարեց շատ

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ. «Անհայտ անուններով դիտորդական առաքելություններ կային, որոնք ուղղորդում էին ընտրողներին»

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Մեդիա կենտրոնում» ապրիլի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ իրենց վստահված անձինք բոլոր տեղամասերով բաշխված են եղել  եւ կարողացել են պահպանել իրենց ձայները: Նաեւ հայտնեց, որ 4 տեղամասում, այնուամենայնիվ հոսանքն  անջատված է եղել, իրենք բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մանե Թանդիլյանը  եւս փաստեց, որ կան դիտորդական առաքելություններ, որոնք ՀՀԿ-ի վստահված անձինք են

Ճանաչված գեներալի համեստ քվեարկությունը (Տեսանյութ)

Շիրակի մարզպետարանի դիմաց գտնվող թիվ 2-րդ դպրոցում այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։  Նա այնքան աննկատ ու առանց ուղեկցողների մուտք գործեց ընտրատեղամաս, որ հանձնաժողովի անդամները մի պահ վատ զգացին, որ չեն տեսել նրա գալը։ Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց հանուն երեխաների վաղվա օրվան։ Գնահատելով Գյումրիում տարօրինակ հանգստությամբ ընթացող ընտրարշավը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց․

«Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել

Ապրիլ 2, 2017 #Armvote17 #CitizenObserver «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են: Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00 Խախտումների ընդհանուր թիվը՝ 471 47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 տեխնիկական սարքի խափանում, 88 կողմնակի անձանց ներկայություն,

Մոտ 40 ընտրախախտման դեպք Շիրակի դատախազությունում

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին փոխանցեց, որ  մոտ 40 տարաբնույթ ընտրախախտումներ վերաբերյալ նյութեր են նախապատրաստում Քրեական օրենսգրքի 180-181 հոդվածներով, ինչպես նաև կատարվում են ստուգողական գործողություններ։ «Դեպք, որն առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, չունենք»,-ասաց դատախազը։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Էլեկտրոնային եղանակով ամենաքիչը քվեարկել են Կոնգրես-ՀԺԿ-ի, ամենաշատը՝ ՀՀԿ-ի օգտին

ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Սամվել Ֆարմանյան. «Ընտրություններն իդեալական չէին, բայց առաջընթացի մեխանիզմներ կային»

ՀՀԿ-ական պատգամավորը դատապարտեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման դեպքերը:

21/05 և 31/49 տեղամասերում հրաժարվում են օրենքով նախատեսված՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրել դիտորդներին

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: 21/05 տեղամասում պատճառաբանել են, որ դա օրենքով նախատեսված չէ, իսկ 31/49 տեղամասում հանձնաժողովի նախագահն ասել է, որ միայն մեկ օրինակ է սարքը տպում, այն էլ ՏԸՀ են ներկայացնելու: Դիտորդների պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է միջադեպի մասին

«Զանգեք Արթուր Բաղդասարյանին, ասեք՝ մի հատ կա» (Տեսանյութ)

Երբ դուրս եկավ առաջին՝ 3-րդ համարի քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները կատակեցին:

Ժամը 20-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 20-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: ՀՀ ոստիկանություն

Աճարկուտը եւ Բաղանիսը ձայն են տվել ՀՀԿ-ին

Առաջատարը Գրիգոր Ավալյանն է

Դիտորդի ահազանգի հետքերով. թիվ 9/47 ընտրատեղամասում առկա՝ մշակույթի պալատին պատկանող տեսախցիկը չի գործել

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննության արդյունքում պարզվել է, որ թիվ 9/47 ընտրատեղամասում տեղակայված հավելյալ տեսախցիկը պատկանել է խուլ համրերի մշակույթի կենտրոնին և չի աշխատել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է aysor.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ

Ստյոպա Սաֆարյան. «90 % մասնակցությունն անբնական երևույթ է»

«Ազատ դեմոկրատները» բազմաթիվ խախտումներ է արձանագրել

20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1594 հաղորդում (թարմացվող)

02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը

Էլեկտարականությունն անջատվել է Լոռու մարզի միանգամից 4 գյուղերում. ահազանգ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները ահազանգում են, որ Լոռու մարզի միանգամից չորս՝ Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Պուշկինո գյուղերում անջատվել է էլեկտրականությունը: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի արձանագրած ընտրախախտումները

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացնում է մինչև այս պահն իրենց կողմից արձանագրված ընտրախախտումները: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մամուլի հաղորդագրություն  

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում

Ամենաակտիվը քվեարկել են Իջեւան քաղաքում

ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալներ

«Ծառուկյան» դաշինքը լռում է

Կսպասեն ԿԸՀ-ի արդյունքներին

Էքզիթ փոլ. ՀՀԿ 46 %, «Ծառուկյան» դաշինք 25 %, «Ելք» 10 %

Հայտնի են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքները: Ինչպես «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն, ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը`46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Էքզիթ փոլի արդյունքներն են 46 % – Հայաստանի Հանրապետական կուսակցություն 25 %- «Ծառուկյան» դաշինք 10 %-

Արամ Մանուկյան. «Առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկվել»

Կեղծիքների եւ խաբեության ռեկորդ ըստ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցչի

Հայաստանի շախմատիստները՝ Դուբայում

Վաղը Դուբայում մեկնարկում է շախմատի «19th Dubai Open 2017» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 217 շախմատիստների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Շարժայի մրցաշարից այստեղ տեղափոխված գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Էդուարդ Հակոբյանին միացել է նաեւ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dubaichess.ae-ի  

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի պատճառով փակ է Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 167-169-րդ կմ-ը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր քաղաքներում առկա են տեղումներ ձյան

ՊՆ-ն` զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ

Վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման

Վիճաբանություն՝ տեղամասում. ՀՀԿ-ականը հիվանդ անվանեց գործընկերոջը

«Մենք շատ մաքուր ենք աշխատում»,- ասաց ՀՀԿ-ական հանձնաժողովական

Ժամը 19.30-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում. ոստիկանություն

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել: Հաղորդումներից 44-ը՝ Երևանում, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝

Ընտրություն` գանգերի ներքո

Այսօր Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 6-րդ դպրոցի ընտրատեղամասում, որտեղ ընտրություն կատարեց նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մի շատ հետաքրքիր պատկերի ականատես եղանք: Քվեախցերից մեկը տեղադրված էր կմախքների գանգերի տակ ու այնպիսի տպավորություն էր, թե հենց նրանք են հսկում քվեաթերթիկների հետ մենակ մնացած ընտրողին: Նշենք, որ այս ընտրատեղամասը, որտեղ մշտապես սկանդալներ էին տեղի ունենում ընտրությունների

ՀՀԿ-ն արձանագրում է առաջին հաղթանակը (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի շտաբում է

Հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2017    թվականի ապրիլի 2-ին  ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵ որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵

Փարպիի տեղամասերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ. դատախազություն

Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը ևս կցվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031