Օրվա լրահոսը

Զոլաքարում դիտորդ է ծեծի ենթարկվել. մանրամասներ (Տեսանյութ)

21-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Հովհաննիսյանը: Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում,

Վստահված անձը վիրավորել է դիտորդին. Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել

Երևանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը, երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում և ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը: Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելու

Խաչատուր Քոքոբելյան. «Ազատ դեմոկրատների» դեմ այս պահին էլ հակաքարոզչություն են տանում (Տեսանյութ)

Խաչատուր Քոքոբելյանը չի հավատում սոց հարցումների արդյունքներին

Ինչ է կատարվում Հանրապետական հիվանդանոցում շրջիկ քվեատուփի շուրջ

Մեզ հետ զրույցում «Ժառանգության» անդամ Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ այստեղ լրիվ պայմանավորված քվեարկություն է. «Քանի որ այստեղ գլխավոր բժիշկը՝ Գրիգորյան Գարիկ Գրիգորիչը ՀԱԿ-ից է, 5-րդ համարը, հետեւաբար նախապես երեւի պայմանավորվել են, խոսում են՝ էս եկավ, էս չեկավ: Պայմանավորված են, գալիս են, ընտրում են: Բայց ներսում խախտում չկա»:

Ընտրողներն ակտիվացել են. ԿԸՀ-ն քվեարկածների թվի նոր տվյալներ հրապարակեց (Տեսանյութ)

Տեղեկություններ՝ մինչև ժամը 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ

Էդմոն Մարուքյան. «Վանաձորում երբեք փող բաժանելը չի աշխատել» (Տեսանյութ)

Վանաձորի թիվ 23/37 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ելք» դաշինքի առաջնորդ, պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը: Նա քվեարկելու էր եկել որդու հետ: Այնուհետեւ տարածքային թեկնածուն պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց իրենց կողմից արձանագրված խախտումների մասին:   «Հիմնական խախտումների մասին լուրերը կապված են զանգվածային փող բաժանելու հետ: Հետո դեպքեր ենք ունեցել, որ չեն կնիքվում կտրոնները, ես հիմա գնալու

Բռնություն, ծեծ, խուլիգանական արարքներ. քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն (Տեսանյութ)

Քաղաքացիները հայտնել են ընտրատեղամասերում որոշ ընտրախախտումների մասին, իսկ ոստիկանությունը գնում է դրանց հետքերով

17/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը ընտրողների հետ քվեախցիկ է մտնում

Ահազանգ Արագածոտնի մարզից` «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի կողմից

Քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք

Ապրիլ 2, 2017, 14:00 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են

Ընտրատեղամասերում, ինչպես՝ 90-ական թվականների հացի հերթերում

Տեխնիկական սարքը ներդնելու պատճառով

Հանցագործության մասին հաղորդում: Դիտորդը բռնության է ենթարկվել

Քիչ առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ այն պահին, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին և փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները և որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանվել տեղամասից: Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր,

Ճամբարակում վստահված անձանց հանո՞ւմ են տեղամասից

Ոստիկանները միջամտում են

Այսօր ոստիկանության «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ, որոնցից 5-ով տրվել է խորհրդատվություն, 14-ն ուղարկվել է համապատասխան ստորաբաժանում՝ ստուգման, 4-ն ուղարկվել է սահմանված կարգով ընթացքը լուծելու:   ՀՀ ոստիկանություն

«Դա իմաստազուրկ է». ԿԸՀ անդամը՝ քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելու մասին (Տեսանյութ)

Ընտրողը կարող է քվեախցում տեղադրված՝ ավելորդ քվեաթերթիկների արկղից հանել իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ քվեարկել

Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար

azatutyun.am և araratnews.am կայքերի  լրագրողների մասնագիտական գործունեությանը  խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am  կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:   ՀՀ գլխավոր դատախազություն

Թիվ 23/37 ընտրատեղամասում ընտրողը կորցրել է կտրոնը (Տեսանյութ)

Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 ընտրատեղամասում ընտրողներից մեկը կորցրել էր կտրոնը: Նրան թույլ չտվեցին առանց կտրոնի շարունակել ընտրական գործընթացը: Քաղաքացին էլ հանձնաժողովի նախագահին դժգոհեց, ասելով որ իրեն չի զգուշացվել, որպեսզի կտրոնը մինչեւ քվեարկության ավարտը պահի իր մոտ: «Ինչի չեք ինձ զգուշացնում, որ կտրոնը պահեք, որ ընտրեք»: «Մենք պարտավոր էլ չենք զգուշացնելու, դուք պետք ա

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Անհայտ զինվորի

Գրանցվել է բռնության 2 դեպք լրագրողների նկատմամբ (Տեսանյութ)

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ նախորդ ընտրություններում լրագրողների վրա հարձակումները չպատժվեցին, ուստի դրանք այսօր էլ կրկնվում են

Եվա Եղոյանցի ստեղծագործական կյանքին չի «խառնվում» ճանաչված ամուսինը

Խորհրդային տարիներին շրջանառվում էր «ինքնուս երգահան» բառակապակցությունը: Այսինքն՝ երգերի հեղինակները ոչ պրոֆեսիոնալներ էին, նրանց գործունեությունը չէին ողջունում կոմպոզիտորները: Ավելին, եթե երաժիշտ էիր, բայց ոչ Կոմպոզիտորների միության անդամ, պարզապես իրավունք չունեիր մոտենալու երգարվեստի ոլորտին: Այդուհանդերձ, հենց այդ տարիներին ի հայտ եկան մի քանի անուններ, օրինակ՝ հայ բանաստեղծների տեքստերով մինչ օրս էլ սիրված երգերի հեղինակ, փոխգնդապետ Ալեքսեյ

«Ելք» դաշինք. Ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ

Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ ·         36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։ ·         34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։ ·         4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամը 08:00-ից աշխատում է արտակարգ ռեժիմով

Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվեարկությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին: Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր

ՀՀ գլխավոր դատախազություն. 02.04.2017 | 13:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում 

02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական

Ինչու չի կարելի դատել մարդկանց եւ ինչպես անել, որ չդատել

Ուրիշին դատելը ապաշխարելու ցանկության հետ չի մերվում: Ապաշխարողը իր ներսն է նայում Սովորական մարդը սիրում է դատել ուրիշներին ու փնովել այլ մարդկանց սխալները: Եթե մարդը արդարություն փնտրի այս կյանքում, ապա ավելի շատ կդատի այլ մարդկանց, որովհետեւ բոլորս սխալական ենք: Արդարություն փնտրելն անշուշտ լավ բան է: Բայց ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե դու այն խառնում

«Մարդկանց բերում են, ստիպում նշանը դնել, քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, գնալ». Դանիել Իոաննիսյան

«Մենք շատ միամիտ էինք, երբ կարծում էինք, որ խախտումները տեղամասից դուրս կլինեն». Դանիել Իոաննիսյան

Էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մատնահետքը. «Ա1+»

Էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մատնահետքը Նրան կտրոնը տրվեց առանց մատնահետքերը ճանաչելու։ Նրան կտրոնը տրվեց առանց մատնահետքերը ճանաչելու Քվեարկելուց հետո առաջին նախագահը մատնահետքերի չճանաչելը բացատրեց գյուղատնտեսական աշխատանքների հանդեպ իր հակումով   Մանրամասն՝ կարդացեք այստեղ    

Փաստաբանը դեռ ահազանգ չէր ստացել

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ փաստաբանների պալատն այսօր առավոտյան ժամը 9:00-ից կազմակերպել է հերթապահություն Երևանում և մարզերում: Պալատը նախատեսել է իրավական աջակցություն տրամադրել երկու ուղղությամբ՝ իրավունքի խախտումներ ունեցող քաղաքացիներին և իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների հանդիպած փաստաբաններին: www.aravot.am-ի հարցին այսօր առավոտից հերթապահություն իրականացնող փաստաբաններից, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանն ասաց, թե այս ժամի դրությամբ դեռ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031