Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը՝ ընտրությունների մասին. «Վերջին օրերին ֆեյսբուքյան գովազդի գները կրկնակի աճել էին»

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Գեղամ Վարդանյանը ապրիլի 2-ին «Մեդիա» կենտրոնում  խոսեցին ընտրությունների լուսաբանումների մասին: Բորիս Նավասարդյանը  նշեց, որ 2012 թվականից հեռարձակվող ԶԼՄ-ները հանվել են ընտրողների վրա ազդելու զինանոցից, այդ միտումը շարունակվել է նաեւ այս տարի: Ըստ նրա, դա պայմանավորված է ընտրական օրենսգրքի

Եթե հակառակորդը փորձի նույն սխալը կրկնել, ապա մեր պատասխանը ավելի հուժկու կլինի. Մարատ Պետրոսյան (Տեսանյութ). ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան պատերազմում խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, արդեն ՊԲ սպա է: «Արցախպրես»-ի թղթակիցը Մարատին հանդիպել և զրուցել է անցած ապրիլից մինչ հիմա՝ մեկ տարվա ընթացքւմ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների մասին: «Այսօր ես շարունակում եմ

Ավետիք Իշխանյան. «Օգնողը մի կողմ է գնացել, ու Պանիկովսկու օրինակով՝ այդ սեւ ակնոցավորը նորից սկսել է տեսնել»

 Մեկ այլ տեղամասում սպառնացել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին:

9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա (տեսանյութ). Newsbook.am

NewsBook-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրատեղամասից քիչ հեռու տեղակայված Բեգլարյանի շտաբի անդամները մոտենում ընտրատեղմասին և ընտրակաշառք բաժանում: Երբ լրագրողը սկսել է նկարել, շտաբին հարող տարածքում ընտրակաշառք ստացող կանայք փախչել են, այնուհետ քարեր նետել մեր լրագրողի ուղղությամբ: Եվ այդ պահին, երբ լրագրողը փորձել է պաշտպանվել, անջատվել է տեսախցիկը և չի հասցրել արձանագրել տեղի ունեցածը: «Էս

Վարդան Ղուկասյան․ «Թող ռադ էղնեն այն ղեկավարները, որոնք գրպանի ու որովայնի համար են աշխատում» (Տեսանյութ)

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր թաղամասում՝ Սլաբոդկայում գտնվող թիվ 6-րդ դպրոց եկավ քվեարկության իր գեղեցկուհի թոռնուհու հետ։

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵3-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում

Քրեակատարողական հիմնարկներում ստիպում են բոլոր քվեաթերթիկները դնել ծրարի մեջ

Այսօր ահազանգ է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը: Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում

Արտակ Կիրակոսյան. «Դիտորդական առաքելություններ կային, որ իշխող կուսակցության համար էին աշխատում»

Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահի, իշխանությունը փորձում է վարկաբեկել դիտորդական առաքելությունները:

Էլեկտրոնային սարքեր չկան ՔԿՀ-ներում ու դատապարտյալները քվեարկում են համարակալված կտրոններով

Վերջին օրերին, ի դեպ, փոխվել է դատապարտյալների սննդակարգը՝ հյութ ու շոգեխաշած մսով ճաշ են տալիս, որը վաղուց չկար ճաշացուցակում:

Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի  մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:   Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։ Դիտորդը

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից

Ժամը 14։00-19:00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ • 7/42 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա) քաշքշել հեռացրել են ԵԼՔ դաշինքի վստահված անձին։ • 25/11 Ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Կաթնառատ) անհետացել է կնիքը։ Վստահված անձի պահանջով ոստիկանություն են կանչել։ • 24/01 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Գուգարք)

Հանձնաժողովի քարտուղարը օգնողների մոտ միտվածություն է տեսնում (Տեսանյութ)

Վանաձորի թիվ 23/06 ընտրատեղամասում գրանցված է 1910 ընտրող: Այստեղ ժամը 17:50-ի սահմաններում քաղաքացիական պարտքը կատարել էր 910-ը: Նրանց օգնելու համար գրանցամատյանում հաշվառվել էր 40 քաղաքացի: Ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Գայանե Պետրոսյանն այս ամենի մեջ միտվածություն է տեսնում. «Բավականին միտվածություն եմ տեսնում խախտումների՝ հենց օգնողի կարգավիճակում: Որովհետեւ շատ հիվանդ մարդիկ, որ երբեմն ի վիճակի են լինում ընտրություն

Տեղամասերում առկա են կուտակումներ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 11:00-ից սկսած՝ տեղամասի ներսում՝ քվեարկության սենյակում և ընտրական տեղամասին հարող տարածքում 50մ շառավղով անընդհատ տեղի են ունենում ընտրողների կուտակումներ, որը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Վերոնշյալի վերաբերյալ դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով, սակայն հանձնաժողովի նախագահը

Գյումրիում սպառնացել են վառել ընտրատեղամասը, դանակահարել վստահված անձին (Տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ թիվ 3-րդ դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է գրանցվել, ընտրությանը մասնակցող անձանցից մեկը վստահված անձին դանակահարելու սպառնալիքներ է հնչել։ Մենք նախ կապ հաստատեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ, որն ասաց, որ նման ահազանգ իրենց մոտ գրանցված չէ, թեև տեղեկությունները ստուգում են։ Այնուհետ կապ հաստատեցինք այդ

Նախագահը այցելել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված Ադամ Սահակյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին: Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին,հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր

Ըստ Ալեք Ենիգոմշյանի, իշխանությունը քառօրյա պատերազմից դասեր չի քաղել (Տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանի անդամի խոսքերով՝ ապրիլյան պատերազմի զոհերը ոչ միայն ադրբեջանական հակառակորդի զոհերն էին, այլեւ հակապետական իրավիճակի

Քվեարկության գաղտնիությունը չի պահպանվել

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք: Մասնավորապես՝ ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։ Կազմակերպության մեկ այլ դիտորդ Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/10 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս նկատել է ընտրողների

ՏԸՀ նախագահ. Ուժ գործադրելու մասին արձանագրություն չենք ստացել

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ճամբարակի թիվ 20/21, 20/22, 20/23, 20/24 տեղամասերում իշխող կուսակցության ներկայացուցիչները մեքենաներով կողմնակի անձանց ու զինվորականների են բերում, նրանց հետ մտնում են տեղամաս, քվեարկում են, իսկ ընդդիմացող վստահված անձանց՝ հայհոյում, վիրավորում ու ստիպում լքել տեղամասերը: Տեղեկությունները ճշտելու նպատակով Panorama.am-ի թղթակիցը կապ հաստատեց  թիվ 20 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Լևոնյանի հետ: Վերջինս

Դանիել Իոաննիսյան. «Որոշ տեղամասերում քվեախցի հետեւում 4 մարդ կար»

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի, Դավթաշենում գրանցվել է ընտրողների «կոլեկտիվ գաղթ»

Ընտրողը տեղամաս է մտել՝ Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկած քվեաթերթիկով

Մալաթիա-Սեբաստիայի 7/47 ընտրատեղամասում ընտրողը մտել է քվեարկության՝ արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկով ու նրան բռնացրել են: Քվեաթերթիկը եղել է ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկած: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ համապատասխան գրառումը մատյանում կատարել են եւ քվեաթերթիկը ձեռքից վերցրել՝ որպես նմուշ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

18:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1317 հաղորդում

02.04.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական

5 տարի առաջ Գյումրու կրակոցներին մասնակցած ավագանու անդամը դարձյալ իր դերի մեջ էր (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու «Գծի հետև» կոչվող թաղամասում ընտրությունները, ինչպես միշտ, անցնում են խիստ լարված։ Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի դիմաց ընտրողներին տաքսով էին տեղ հասցնում, թաղի տղաներն էլ, ոչ միայն բակում էին իրավիճակը «հսկում», այլ ելումուտ էին անում դպրոց՝ տեսնելու, թե ընտրողներից ով է ներկայացել, հերթը ուր է հասել։ Ի դեպ, բանը հասել էր, որ սալյակում

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ իրավիճակը Դիտարկված տեղամասային կենտրոնների 77 % դեպքերում մուտքը հարթ չէ, կան աստիճաններ: Թեքահարթակը բացակայում է 70 %-ում, իսկ առկա թեքահարթակների միայն կեսն է համապատասխանում սահմանված չափանիշներին: Դիտորդները լիովին անմատչելի են գնահատել դիտարկված տեղամասերի 20 %-ը: Տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց

ՀՀԿ-ի օգտին ուղղորդող վստահված անձին տեղամասից հանել են՝ ներողություն խնդրել տալով

Մալաթիա-Սեբաստիայի 7/28 տեղամասում ասացին, որ աննախադեպ մեծ թվով մասնակցություն է գրանցվել իրենց մոտ: Ժամը 17-ի դրությամբ մոտ 900 ընտրող էր քվեարկել: «Ելքի» վստահված անձն ասաց, որ հատկապես տարեց ընտրողները տեղամաս են մտնում անընդհատ կրկնելով իրենց համար՝ 6-ի 2: Ու պարզ է դառնում, որ խոսքը 6-րդ համարի ՀՀԿ-ի քվեաթերթիկի 2-րդ թեկնածուի՝ Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկելու մասին

Պարզվել են թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու ահազանգի հանգամանքները. ընտրողն ակնոցը թողել էր քվեախցիկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին,

Քվեարկությանը մասնակցածների թիվը հատեց 50%-ի շեմը. ԿԸՀ-ի նոր տվյալները (Տեսանյութ)

Քվեարկության իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 հոգի

Տարեց քաղաքացին չի հասցրել ընտրել. մահացել է Արման Սահակյանի շտաբում

Արման Սահակյանն ասում է՝ ընտրատեղամաս չհասած, տարեց մարդը վատացել է, հետո տարել են շտաբ

Ժամը 17-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 28-ը՝ Երևանում, 7-ը՝ Կոտայքի. 9-ը՝ Լոռու, 7-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 11-ը՝ Տավուշի, 10-ը՝ Արարատի, 1-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Վայոց ձորի մարզերում:  

«Վայ քո հերը շուն դառնա». Հանձնաժողովի նախագահը՝ կտրոնը կորցրած ընտրողին (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիայի 7/28 տեղամասում ընտրողներից մեկը մտել էր քվեախուց ու դուրս չէր գալիս տեւական ժամանակ: Հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ ինչ է եղել: Պարզվեց՝ կտրոնն է կորցրել ու որոշել ինքնուրույն ուժերով գտնել: Նա դատարկել էր քվեախցում բոլոր ավելորդ քվեաթերթիկների արկղը ու մեկ առ մեկ թափ էր տալիս, որոնում իր կտրոնը: Տեսնելով, որ ճար չկա, մոտ 20-25 րոպե այդ

Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ

1. Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվեարկությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին: 2. Մարդու իրավունքների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031