Օրվա լրահոսը
Ապրիլի 2-ը Հանրապետականի պատմության սեւ էջերից է
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը երեկ առաջարկով էր հանդես եկել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետաձգել: Երբ Հայաստանի քաղաքական կյանքում սկսեց քննարկվել ԱԺ ընտրության քվեարկությունը ապրիլի 2-ին նշանակելու որոշման օրինականությունը եւ քվեարկության օրը փոխելու հարցը, իշխող Հանրապետականը դեմ էր: Դրանից հետո՝ մայիսին, Երեւանի ավագանու ընտրություն է, ու ՀՀԿ-ին մի քիչ ընդմիջում է պետք: Քննարկումը մարել է: ԱԺ ենք
Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից
Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելը և Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի միջև երկկողմանի պաշտպանական համաձայնագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա ռուսական ագրեսիան դադարեցնելու, ագրեսորին զսպելու և Եվրոպայում պատերազմը կանխելու գործում:
Տիգրան Ուրիխանյանի շտաբը լուրջ մտավախություն ունի, որ քվեարկության ընթացքում կարող են տեղի ունենալ խախտումներ
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խախտում ընտրության ժամանակ սահմանում է քրեական պատասխանատվություն:
Վիգեն Հակոբյան. «Սոցհարցումները հաշվի չեն առնում այդ ռեյտինգային թեկնածուների գրանցած հնարավոր արդյունքները»
«Մանկապարտեզ է. ասում են տեսեք Կարեն Կարապետյանը մեր վարչապետն է, ընտրեք ՀՀԿ-ին, և նա կլինի վարչապետ». Արմեն Բաղդասարյան
Աստղիկը չի քայլում
Փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակումից հետո երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մելքումյանը հոսպիտալացվեց: Նա տեղափոխվեց ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր մնաց մեկ ամիս: Ապա տեղափոխվել եւ յոթ օր գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում: Աստղիկ Մելքումյանն արդեն տանն էր: Ակնհայտ էր նրա տրամադրության փոփոխությունը: Նա ցույց
Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությանը
Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։ Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ
ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ:
Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի մի ճանապարհահատվածում
Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարան
Կոմունիստների, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ծրագրերում մշակույթին անդրադարձ չկա
Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը «Մշակութային մանիֆեստ» է հեղինակել Տարբեր առիթներով պաշտոնյաներն ու կուսակցությունների ներկայացուցիչները պաթետիկ տոնով խոսում են մեր բազմադարյան մշակույթից եւ հայտարարում, թե այն մեր դիմագիծն ու այցեքարտն է: «Առավոտը» դիտարկելով կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերը, պարզեց, որ ուժեր կան, ընդհանրապես մշակույթին վերաբերող բաժին չունեն, ոմանք էլ մեկ նախադասությամբ են անդրադարձել: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի
Կարեն Կարապետյան. «Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում»
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքներում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին,
Հայաստանը հրաժարվել է ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել EPDE-ի ներկայացուցիչներին
Հայտարարության համաձայն՝ ՀՀ կառավարության նման որոշումը հակասում է Հայաստանի պարտավորություններին, որոնք երկիրը ստանձնել է որպես ԵԱՀԿ անդամ՝ պարտավորվելով դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ անդամ մյուս երկրներից:
Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։ Այս ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում: «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, ամսական
Փաշինյան. «Դու կենդանի ես, ուրեմն՝ ընդդիմադիր չես: Է, փող հավաքեք, տարեք քիլլեր վարձեք, խփել տվեք, պրծեք»
Ես ինչի՞ եմ գնացել բանտ նստել, գնայի մի պաշտոն ստանայի, կաբինետում նստեի, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարություն անեի դուրս գայի, այդ ընթացքում էլ ինչքան հնարավոր էր թալանել, թալանեի որ գո՞հ մնայիք:
Փետրվար ամսվա նախնական տնտեսական ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ
Ստորև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրաֆիկներով ներկայացնում է ԱՎԾ նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Վարչապետի կատակը. «Մայրիկ ջան, ուշացնում ենք ավանդները տալը, որ դուք հլը երկար ապրեք» (Տեսանյութ)
Շիրակի մարզի Ազատան գյուղում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ մի տարեց կին ոտքի կանգնեց ու ասաց․«Տղա ջան, ավանդները ինչ եղա՞ն, ես միայնակ ծեր եմ, ժառանգ չունեմ»։ Դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել տիկնոջ այդպիսի կտրուկ, պահանջատիրական տոնից։ Վարչապետն ասաց․«Դուք` իմ ծնողները, պապը, տատը ունեն ավանդ մի երկրում, որը գոյություն չունի, ավանդը դրել ենք Սովետմիության մեջ։ Մենք՝
Սյուզաննա Փիլոսյանի «Անկրկնելի Իսաբեկյանը»
Հուշապատառիկներ ժողովրդական նկարչի մասին Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ բանասեր, արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սյուզաննա Փիլոսյանի «Անկրկնելի Ւսաբեկյանը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված անվանի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հիշատակին: Գրքում հուշապատառիկներ են ժողովրդական նկարչի մասին: Սյուզաննա Փիլոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ինքը 1968թ. ընդունվել է Հայաստանի ազգային պատկերասրահ աշխատանքի, որտեղ շուրջ 20
ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով
2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական
Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ արցախյան հարցում. Չավուշօղլու
Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման վրա: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք հաղթահարել ենք տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են և համագործակցում ենք տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է ԱԳ նախարարը: Չավուշօղլուն որպես
Սիսիանում Սեյրան Օհանյանին սիրում էին, բայց հիասթափվել են
Հաղթանակի հավակնորդներն այստեղ ՀՀԿ-ն է եւ «Ծառուկյան» դաշինքը
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կապերը և ԱՄՆ պաշտոնյաների վերաբերյալ վարկաբեկիչ նյութերը
Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակներ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Ադրբեջանի անհարկի ազդեցության հետ կապված: Սենատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բըրրին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա), փոխնախագահ Մարկ Ուորներին (դեմոկրատ, Վիրջինիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (Հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ
«Կարկատաններով» խճանկարից մինչեւ «կամերային» գործեր
Նկարիչ-դիզայներ Մոնի Հովսեփյանի մտահղացման արգասիքները Նկարիչ- դիզայներ Մոնի Հովսեփյանին արվեստագետներն ու արվեստասերները հավանաբար կմտաբերեն դեռեւս 2000-ականների սկզբներից, երբ նա առաջին քայլերն էր անում իբրեւ գրքի ձեւավորող: Զուգահեռ Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցադրվեցին արվեստագետի գեղանկարչական գործերը, որոնց մեծ մասը գրաֆիկա էր: Ավելի ուշ Մոնին ուսումնասիրեց ու տարվեց տարբեր ժողովուրդների նախշազարդային արվեստով: 2000-ականների վերջերին, երբ դիզայները ընտանիքով տեղափոխվում
«Ինչ հաճելի եք, պարոն վարչապետ Իսկանդեր Կարապետյան»․ ազատանցի կինը՝ վարչապետին (Տեսանյութ)
Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկում՝ Ազատանում, որի բնակիչները հայտնի են իրենց բողոքավոր բնավորությամբ, ընդդիմադիր կեցվածքով ու մտածածը դեմերեսին «շրխկացնելու» հատկությամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին հաճոյանալով հարցախեղդ արեցին։ Մի կին ոտքի ելավ ու ասաց․«Կես կատակ ձեզ որակավորեմ, պարոն վարչապետ Իսկանդեր Կարապետյան (հիշեցնենք, որ իսկանդերը կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ է. խմբ), մեր մարտական սկզբունքով՝ տա Աստված մինչև
Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ եւ 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին: Ողջունելով դիտորդական առաքելության ղեկավարին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների գործունեությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում: ԱԺ նախագահի խոսքով՝ դրանք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը եւ ընտրական համակարգի կատարելագործմանը: Գալուստ
Սպիտակուցի՞, թե՞ գիտելիքի պակաս
Սպիտակուցի բաղադրության մեջ պարունակում են ազոտ, թթվածին, ջրածին, ածխածին եւ քիմիական ուրիշ տարրեր: Դրանք բոլորն էլ այս կամ այն չափով կան մթնոլորտի կազմում՝ 79 տոկոս ազոտ, 21 տոկոս թթվածին, չնչին քանակությամբ ածխաթթու, նեոն, հելիում, մեթան եւ այլ գազեր: Ազոտը սպիտակուցների բաղադրության զգալի մասն է կազմում, իսկ սպիտակուցները մեր օրգանիզմի կենսագործունեության հիմքն են, նրանք մասնակցում են
Աբու Դաբիում արաբ ներդրողներին է ներկայացվում Հայաստանի ներդրումային գրավչությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը: Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի` ԱՄԷ
Էդգար Մանուչարյան. «Ազգային հավաքականում նորամուտիս պահին շատ հպարտ էի»
Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, առանձնահատուկ կապ ունեն Ղազախստանի հետ: Այսօրվանից սկսած՝ ՀՖՖ պաշտոնական կայքը կներկայացնի հարցազրույցներ այդ ֆուտբոլիստների հետ: Սկսում ենք Էդգար Մանուչարյանից: -Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային
Նախարարը չի կարծում, թե ընտրություններից հետո ստվերը կկրճատվի. «Ա1+»
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2016թ. տնտեսական ցուցանիշները, նշեց, որ ունեցել ենք 0,8 իրական ՀՆԱ աճ։ Նա համեմատեց այս տարվա հունվար-փետրվար ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` նշելով` բյուջեով նախատեսված ցուցանիշներից 15 մլրդ ավելի են հարկերը հավաքագրել. «Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել, սա լավ
Գառնիում հեթանոս հայերը նշել են Ամանորն ու Վահագնի ծնունդը
Մարտի 21-ը գարնանային օրահավասարի օրն է: Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ» ՀԿ անդամները ավանդույթի համաձայն այդ օրը նշում են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Այս տարի էլ բացառություն չեղավ: Քրմերը մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են Գառնի տաճարում: Այնուհետև անցկացված միջոցառման ընթացքում օծվել


















































