Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ. (Ֆոտոշարք)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ: Առաջիկայում նշված ցուցապաստառները  կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով  

«Ես եզդի եմ, և դա է վկայում իմ ծննդյան վկայականում կատարած գրառումը». ՀՀԿ-ական թեկնածու

Ռուստամ Մախմուդյանը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին

Հանձնարարվել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկման առարկա դարձնել սեղմ ժամկետում, իսկ արդյունքները՝ ներկայացնել հանրությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ապրիլի 2-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում (նաև՝ քվեարկության օրը) քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։ Փետրվարի 24-ի թիվ 28 Լ հրամանով ՀՀ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների

«Այդ ո՞նց է ժողովուրդը ամբոխ է, ինքը ոհմակի անդամ չէ՞». «Ա1+» (Տեսանյութ)

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանն այսօր վրդովվեց, երբ գործով տուժող ոստիկան Արամայիս Հարությունյանը  այդ օրը ակցիա անողներին  ամբոխ անվանեց: «Ուրեմն՝ ոստիկանությունը ոհմակ է։ Այդ ո՞նց է, որ ժողովուրդը ամբոխ է, իսկ ինքը ոհմակի անդամ չէ»,- այսօր հայտարարեց Արարատ Խանդոյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ցուցմունք տվեց գործով

«Եթե դու օտարում ես այդ անցնցում անցնելու հնարավորությունը, ապա դա բերելու է բախման». Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՀՀԿ-ին պետք է դուրս մղեն քաղաքական կյանքից, որպես հանցագործ ուժ: Հարցին՝ ընտրություններ են հիմա անցկացվում եւ արդեն արդյունքները հայտնի դառնալուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում այդ գահընկեց անելը՝ ապստամբության միջոցո՞վ, ի՞նչ ճանապարհով՝ նա պատասխանեց. «Դրանք արդեն ժամանակը ցույց կտա:

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ

Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական

Ինչո՞ւ են վարորդները շրջանցում սահմանագոտին շրջանցող ճանապարհը

Ճանապարհի որոշ հատվածներ «նստել են»

Գագիկ Կարապետյան. «Ամեն անհասկանալի շարժում չէ, որ ստեղծագործություն է»

Ժամանակակից բալետը զարգացնելու ուղիներ է փնտրում «Պարարվեստի զարգացման հիմնադրամը»: Մարտի 9-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամի շնորհանդեսին: Հիմնադրամը գործում է արդեն երկու ամիս: Իրականացրել է երկու նախագիծ: Բայց հիմնական գործունեությունը կծավալի շնորհանդեսից հետո: Այն տեղի կունենա մարտի 10-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: «Պարարվեստի զարգացման» հիմնադրամի հիմնադիր տնօրեն

«Այդ ժամանակ ոչ թե մենք ենք աշխատավարձ բարձրացնելու, այլ աշխատավարձն ինքն իրենով բարձրանալու է». Արմեն Մարտիրոսյան

ՀՀԿ-ի ամեն մի կարգախոս պետք է հակառակն ընկալել. «Ասում էին՝ ապահով Հայաստան, դարձավ անապահով Հայաստան, ասում էին՝ առաջ Հայաստան, պարզվեց՝ հետ ենք գնում, ասում էին՝ Հայաստանը դու ես, պարզվեց՝ Հայաստանը իրենք էին, հիմա ասում են անվտանգություն, առաջընթաց, ուրեմն միանշանակ պետք է հասկանալ հետընթաց եւ վտանգավորություն: Նույնիսկ Ռեինկարնացիայի կլիպը ակնհայտորեն իրենց հստակ ուղերձն ասում է:

Քվեարկիր ինչպես որ կցանկանաս (անիմացիոն տեսանյութ)

Ապրիլի սկզբին կայանալու են Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքացիները պետք է ասեն, թե ո՞ր քաղաքական ուժին են ուզում վստահել պետության ղեկավարումը առաջիկա 5 տարիներին։ Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ կուսակցությանը կամ դաշինքին պետք է տա իր ձայնը: Որևէ մեկը չի կարող ընտրողին պարտադրել քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին: Բոլոր ընտրողները

Մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ուսումնասիրելու հայաստանյան փորձը՝ սեփական երկրներում ներդնելու համար

Պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել երեխայի իրավունքների պաշտպանություն ոլորտում տարվող աշխատանքները

ԲՀԿ-ի շտաբի աշխատակիցներն ու ակտիվիստներն ընդվզում են (ձայնագրություն)

«Մեզ վրա թիվ են դրել»,- բողոքում են ԲՀԿ-ականները

Հարուցվել է քրեական գործ՝ «Ասպարեզ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում:

«Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում». Բագրատ Եսայանը

Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը:

«Մեր փոխարեն թող որեւէ մեկը որոշում չկայացնի». «ՕՐՕ» դաշինքը՝ «ԵԼՔ»-ին

ՕՐՕ դաշինքի անդամները հերքեցին, որ իրենք ՀՀԿ-ի հետ կհամագործակցեն. «Հստակ ե՛ւ պարոն Օսկանյանի, ե՛ւ պարոն Օհանյանի պարագայում, առավել եւս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում դա բացառված է»:

Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որքան հոգածությամբ է քաղաքապետ Կոլոնը վերաբերվում հայությանը հուզող հարցերին

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը շնորհակալություն

«Ում ականջներն են երեւում կոոպերատիվ Գելափի հետեւում». «ՕՐՕ» դաշինքն իր սոցհարցումներն է անցկացրել

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ե՞րբ կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս պահին նա ԱՄՆ-ում է՝ գործնական հանդիպումների պատճառով, ցանկացած պահի կարող է միանալ:

Կառուցվածքային բարեփոխումներ կլինեն, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն. ՀՀ վարչապետի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված տնտեսական վիճակին., տնտեսության զարգացման հեռանկարներին: Վարչապետը նշել է, որ երկրի հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վրա դնելու համար Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում: Reuters-ը գրում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը մեծապես կախված

Ջավախքի հայերը մեծ խանդավառությամբ համալրեցին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի շարքերը

Մարտի 3-ին և 4-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրեց դոնորագրում: Նշանակալից և շատ կարևոր այս միջոցառումները տեղի ունեցան Ախալցխա, Ախալքալակի և Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանի և միության մյուս անդամների անգնահատելի աջակցության շնորհիվ։ Դոնորագրման միջոցառումները ջավախահայության շրջանում ընդունվեցին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ։ Մասնակիցները՝ թե՛ մեծ, թե՛

«Անընդունելի է, բայց ի՞նչ մի բան է, որ…». Մինասյանը՝ «ԵԼՔ»-ի պատառոտված պաստառների մասին

ՀՀԿ-ական պատգամավորը չի ողջունում նման միջադեպերը, բայց համոզված է, որ դրանցից «աշխարհի վերջ» չպետք է սարքել

Հատուկ քննչական ծառայությունում բացահայտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատի պայթեցման հանցափորձը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ

«Հակահարված տրվում է եւ կտրվի». ՀՀԿ-ական պատգամավորը՝ Ադրբեջանին

«Մեր բանակը կայացած է, մասնագիտացված եւ մեծ ներուժ ունի»,-ասում է Մկրտիչ Մինասյանը

Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի,

Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրում արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու մասին. Ermenihaber.am

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս 3 ամսով: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետն ավարտվելու էր ապրիլի 19-ին: Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից 5 օր հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը

Գագիկ Ծառուկյան. Խնդիրը ներդրումների բացակայությունն է (Տեսանյութ)

Ի՞նչ անել, որ մարդիկ հավատան եւ ներդրումներ անեն Հայաստանում

Լուկաշենկոն խիստ քննադատության է ենթարկել Մեդվեդևին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական և բելառուսական հարաբերությունների հիմքում չպետք է հաշվապահություն լինի: Այս մասին հաղորդում է BelTa գործակալությունը: «Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք գազի դիմաց սկսենք վճարել ինչպես Եվրոպայում, ապա նա ևս ստիպված կլինի ինչ-որ բանի համար վճարել: Եվ գինը շատ ավելի բարձր կլինի, քան բնական գազի գինը: Ինձ

«14 վարչապետներից միայն ես եմ, որ անգամ մի կրպակ չեմ բացել». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը դարձնել 60 տոկոս

«ԿԸՀ-ն թող գնա օրենքի խախտումների մասին խոսի, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոստումների մասին». Բոստանջյան

Գագիկ Ծառուկյանը պարզապես իր հզորությամբ ու մեծությամբ այդ երաշխիքներն է ասում, վա՞տ բան է անում: Եթե որեւէ մեկը դա վատ քայլ է որակում, ես չեմ կարող այլ մեկնաբանություն տալ:

ВЦИОМ-ի տվյալներով՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը դրական է գնահատել Հայաստանում հարցվածների շուրջ 77 տոկոսը. «Ազատություն»

Ըստ ռուսաստանյան հեղինակավոր կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքների, հայաստանցիների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդի (հարցվածների շուրջ 51 տոկոսի) կարծիքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։ Հայաստանցիների գերակշիռ մասը՝ շուրջ 72 տոկոսը մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նման եզրակացության են հանգել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետները՝ անցկացրած հարցման արդյունքում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031