Օրվա լրահոսը

Առաջին անգամ ներկայացուցիչ ունենք աշխարհի 30 լավագույնների մեջ

Հայաստանի դահուկավազորդները մասնակցել են Ֆինլանդիայում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը տեղ է զբաղեցրել 30 լավագույնների մեջ: Մարզաձեւի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ Սերգեյ Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) պայքարն ավարտել է 29-րդ տեղում: Եվ դա այն դեպքում, երբ

ԿԸՀ-ն իրավասու չէ պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ քննարկման առարկա դրույթներին

Երեկ կայացած ԿԸՀ արտահերթ նիստում քննարկման դրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի դիմումը, որով առաջարկվում էր հանձնաժողովին պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ 68 հոդվածի 6-րդ մասի դրույթին: Ըստ դիմումատուի, վերոնշյալ հոդվածի երկրորդ պարբերությունում ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրար ձեւակերպումը հստակ չէ եւ տարաբնույթ է ընկալվում: Մասնավորապես, այն կարող է ընկալվել թե որպես քվեարկության ծրարի վրա առկա

Մարտի 8. երևանյան ջերմ շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ կանանց և աղջիկներին

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի

Ինչպե՞ս են փողոցում դիմավորում Անահիտ Բախշյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նժդեհի հրապարակի հարակից հատվածներից մեկում Անահիտ Բախշյանը նկատեց, որ կրպակը չկա՝ ակնարկելով. «Չկառուցեցին, չէ՞…»

Գերազանցվել է ֆուտբոլի 50 տարվա ռեկորդը

Ֆուտբոլի Ճապոնիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Յոկոհամա» թիմի հարձակվող Կաձուեսի Միուրան դարձել է ֆուտբոլի պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Կիրակի օրը Միուրան իր թիմի կազմում խաղադաշտ մտել է 50 տարեկան 7 օրական հասակում: Այս մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նախկին ռեկորդը, որ պատկանում էր անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզին (50

Կոմունիստներն առաջարկում են ստեղծել օդային տաքսի

ՀԿԿ-ն կոնկրետ նախագծերով է գնում խորհրդարան

Սերժ Սարգսյան. Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև: Միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է ֆրանսիական ձեռնարկությունների գործունեությանը`

Կարեն Կարապետյան. «Պրոստը չեք փոշմանելու» (Տեսանյութ)

ՀՀԿ-ի քարոզչական արշավը Արմավիրի մարզում

Խաչատրյանական բալետային եռապատում ունեցանք

Համաշխարհային երաժշտարվեստի գանձարանն այսօր դժվար է պատկերացնել առանց Արամ Խաչատրյանի: 1940-ականներին ագիտացիայի եւ քարոզչության բաժինը ՍՄԿԿ քարտուղարին ներկայացնում է խորհրդային երաժշտության զարգացման գործընթացում թերությունների մասին փաստաթուղթ, որտեղ 6 կոմպոզիտորներ, այդ թվում՝ Խաչատրյանը, մեղադրվում էին որպես երաժշտական ֆորմալիզմի ենթադրյալ հետեւորդներ: Այն տարիներին երաժշտական ֆորմալիզմը տեսակ էր, որը համարվում էր հասարակությանը բավականություն պատճառելու համար չափից դուրս ժամանակակից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 09-10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին` կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում` Մարտի

«Մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն է». Զարուհի Փոստանջյանը՝ իր ստեղծած նոր ուժի մասին

Նա ասաց, որ «Ժառանգությունից» դուրս գալիս ասել է, որ չի դադարելու քաղաքական գործունեությունը, ուստի հիմա հենց այդպես էլ անում է: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ծրագրել եւ նախաձեռնել է պարոն Սարգսյանը, չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կլինեն խորհրդարանում: Մեր կյանքում փոփոխություններ տեղի չեն ունենա: Իսկ եթե սցենարը փոփոխվի, տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Երեխաների վաղաժամ հասունացումը կապվա՞ծ է մսակերության հետ

Երեխայի կերակրացանկը հագեցնելով մսեղենով ու քաղցրեղենով՝ ծնողները, իրենց ցանկության հակառակ, կրճատում են նաեւ զավակի կյանքը Ռուս խորհրդային գիտնական, բնագետ Վլադիմիր Վերնադսկին ժամանակին կարծիք է հայտնել, թե բոլոր կենդանի օրգանիզմները, այդ թվում՝ նաեւ մարդկային օրգանիզմը, օժտված են տիեզերական էներգիան ընդունելու, կուտակելու, ձեւափոխելու եւ նորից շրջապատի տարածություն ճառագելու ունակությամբ։ Այս կարծիքի հիման վրա ռուս բնաբույժ Գալինա Շատալովան

«Գալու ենք իշխանության». Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ սփյուռքի մասնակցությամբ. (Տեսանյութ)

Քաղաքական ուժը պետք է ղեկավարվի փորձառու եւ այս գաղափարները կրող մարդկանց կողմից: Գաղափարը շատ թանկ է, այն կյանքի կոչելու համար պետք են նվիրյալներ, որոնք կան ողջ աշխարհով: Նրանք կախվածություն չունեն այսօրվա գործող հանցավոր իշխանությունից, նաեւ տնտեսապես անկախ են եւ կարող են քաղաքական դաշտն ամբողջությամբ դեֆորմացնել՝ լավ իմաստով, դրական իմաստով՝ փոխելով քաղաքական այս արատավոր համակարգը:

Գերմանիայում, Եվրամիությունում եւ Հայաստանում. Մեզ պետք են ավելի՛ շատ կին առաջնորդներ քաղաքականության մեջ եւ գործարար ոլորտում

Օրերս դեսպանությունն աշխատանքի ընդունեց անվտանգության նոր աշխատակիցների: Ավելի քան 130 հավակնորդների փաստաթղթերի առաջին ուսումնասիրությունից արդեն պարզ էր, որ կին հավակնորդներն ավելի բարձր որակավորում ունեն: Սա առավել քան հաստատվեց հարցազրույցների ժամանակ: Կանայք իրենց ավելի լավ էին կարողանում ներկայացնել, նրանց օտար լեզվի իմացությունն ավելի խորն էր, եւ իրենց անձնական ընդհանուր որակներում նրանք ավելի համոզիչ էին, քան տղամարդկանց

Օրը 100 գրամ կաթնաշոռ կերեք

Կաթնամթերքի մեջ կաթնաշոռը առանձնանում է իր օգտակարությամբ եւ իզուր չէ, որ այն երեխաների եւ մեծահասակների սննդակարգում պարտադիր բաղադրիչ է համարվում: Նրա մեջ պարունակվող կազեինը շատ օգտակար ու կարեւոր տարր է, որն անհրաժեշտ է լյարդի բջիջները պաշտպանելու համար: Բացի այդ, այն նաեւ ազդում է մարդու աճի վրա եւ նպաստում գլխուղեղի ակտիվացմանը: Հատկապես տարեցները, ամեն օր օգտագործելով

Մայր բուհում չի տրամադրվում հայերենով գրականություն. «Ժողովուրդ»

Հայաստանում գործող մասնավոր եւ պետական բուհերում օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանելու խնդիր կա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնեցին մի շարք ուսանողներ: Այս խնդրի շուրջ ինչ է մտածում մայր բուհի ղեկավարությունը։ Ի վերջո, պարտավո՞ր են հայ ուսանողները սեփական երկրում սովորել օտար լեզուներով։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից։ – Եվ,

Մարտի 8. շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Առավոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի

Որեւէ լրագրողի, առհասարակ, որեւէ անհատի կարծիքին երկիրը ներկայացնող պաշտոնյայի՝ դեսպանի մակարդակով արձագանքելու գործելաոճը. «Ժողովուրդ»

Դիվանագետը երեկ մի երկարաշունչ պոռթկմամբ անարգանքի սյանն է գամել ռուս լրագրողին՝ նրա հասցեին հնչեցված վիճահարույց գնահատականների շարքում նաեւ պնդելով, թե Սոլովյովը «ակնհայտ ստում է»՝ասելով, թե չի ճանաչում իրեն։ Նախ ինքնին փաստը՝ որ Մոսկվայում դեսպանի իր կարիերան ավարտող Եսայանը, փաստորեն, պաշտոնապես հայ ազգի բարեկամ հռչակված եւ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանի արժանացած լրագրողին անվանում է «ստախոս»,

ՀՀԿ-ի տեսահոլովակի տարածումից հետո եղել է «Ռեինկարնացիա»-ի համերգի տոմսերի շուրջ 10 տոկոս վերադարձ, սակայն հետո վերադարձված տոմսերը վաճառվել են. «Հայկական ժամանակ»

Չնայած ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում երգելը «Ռեինկարնացիա» խմբի դեմ բողոքի ալիքի վերածվեց, խմբի այսօր նախատեսված համերգը կայանալու է: Համերգը տեղի է ունենալու ժամը 19։00–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։ Tomser.am եւ Tomsarkgh.am օնլայն հարթակներից տեղեկանում ենք, որ համերգից մեկ օր առաջ շատ փոքր քանակությամբ չվաճառված տոմսեր են մնացել։ Համացանցում նախօրեից տեղեկություններ են շրջանառվում, որ

«Ելք»-ի թեկնածու. «Սատանայի հետ չենք համագործակցի»

Իսկ Դաշնակցությունը խորհրդարան անցնելու դեպքում պատրաստ է բոլորի ուժերի հետ համագործակցել

Փակվել են Մասիսում ու Արտաշատում «Ելք» դաշինքի թեկնածուի բացած շտաբները. «Հայկական ժամանակ»

Գրեթե ամեն օր այստեղ տեղի է ունենում ռեյտինգային թեկնածուների շահերի որոշակի բախում։ Երեկ, օրինակ, ոստիկանության Արտաշատի բաժին էր բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի շտաբի պետ Գարսեւան Վարդանյանը։ Երեկ տեղեկություններ ստացանք, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարզում շտաբներ ունենան նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Մարզում «Ելք» դաշինքի թեկնածու,

Ինչ կա-չկա նախընտրական տոնավաճառում. «Հայոց Աշխարհ»

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքները եւ կուսակցությունները արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, եւ իսկը ժամանակն է վերլուծելու եւ հասկանալու՝ ինչ են առաջարկում հայրենի ընդդիմադիր ուժերը որպես այլընտրանք իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը։ Այս առումով ընտրությունն առանձնապես մեծ չէ, հատկապես տնտեսական բարեփոխումների ոլորտում։ Ձեւակերպումները, մատուցման կերպը տարբեր է, բայց բոլորը գրեթե նույն բանն են ասում. արմատախիլ

Երիտասարդ ըմբիշները Յակուտիայից վերադարձան երեք մեդալով

Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցաշրջան 2017-ում առաջին միջազգային մեկնարկն ունեցավ Յակուտիայում, որտեղ մասնակցեց օլիմպիական չեմպիոն Ռոման Դմիտրիեւի 5-րդ միջազգային մրցաշարում: Մեր մարզիկներից երեքը 14 երկրների ուժեղագույն հավաքականների ներկայացուցիչների հետ պայքարում նվաճեցին երեք մեդալ: 84 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը եւ գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը արժանացան արծաթե մեդալի, իսկ նույնպես 84 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձավ

Վահագն Հայրապետյան. Փող են տալիս, նվագում եմ, գնում եմ տուն, ես քարոզարշավին չեմ մասնակցում. «Հրապարակ»

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքն իր պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց օրեր առաջ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշինքի թեկնածուները մտել են դահլիճ։ Թե ինչով էր պայմանավորված իր ներկայությունը «Ելքի» պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, զանգահարեցինք ու փորձեցինք պարզել Վահագն Հայրապետյանից. – Վահագն, «Ելք» քարոզարշավի մեկնարկին մասնակցում

Հիվանդանոց տեղափոխված Լեւոն Ջուլֆալակյանին ստենտավորել են

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կիեւում անցկացված ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ժամանակ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: «Առավոտը» օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել նրա կամ նրա հարազատների հետ, սակայն բոլորն էլ անհասանելի էին: Սակայն ուշ երեկոյան հավատ ներշնչող այլ աղբյուրները մեզ

Ընտրարշավի արդեն իսկ կարևոր մի բացահայտում. «Ժամանակ»

Հայաստանի մարզերում աշխուժություն է տիրում, խորհրդարանի ընտրությանը մասնակից կուսակցություններն ու դաշինքները պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո ակտիվորեն այցելում են մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում մարզերի բնակչության, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների առջև, նրանց տալիս տարբեր հնչեղ խոստումներ: Քաղաքականությունը Հայաստանում հնգամյակը մեկ այդպես այցելում է մարզեր և ներկայանում մարզային բնակչությանը, իսկ այդ հնգամյակը մեկ կատարվող այցերի արանքում, այսպես

Վլադիմիր Գասպարյան. Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ (Տեսանյութ)

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ Սիրելի կանա՛յք: Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ

Կարեն Կարապետյան. Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ

Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։ Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։ Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության

Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ ջան, հեղափոխությունը դա արյուն է»

Բայց այսօր արդար, նորմալ ընտրության ժամանակ է, մարդիկ պետք է մասնակցեն, ում հավատում են, գնան իրենց ձայնը տան ու պահանջեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031