Օրվա լրահոսը

Չեմ պատկերացնում, որ շփման գծում ստեղծված ներկայիս լարվածության դեպքում ինչ-որ մեկի մտքով անցնի կիրառել «Իսկանդեր». Վադիմ Դուբնով. «168 ժամ»

Ամեն դեպքում, իմ համոզմամբ, այն, ինչ այսօր տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, փոխադարձ պրովոկացիոն ակտիվություն է

Տիգրան Ուրիխանյանի միակ պահանջը սուտ չգրելն էր, ու դրա դիմաց ուզել էին ամիսը 300 հազար (Տեսանյութ)

Այս տեսանյութը վերցված է քրեական գործից և հանդիսանում է օրինական ապացույց:

Օսկանյանի` հայրենիքին մատուցած «կոմպլեմենտարիզմի» հետեւանքները

Քանի որ ՕՐՕ դաշինքի առաջնորդների մոտ սովորություն է դարձել ԱՄՆ-ի բարեկեցիկ կյանքը թողնել-վերադառնալը, Հայրենիքին «ծառայելը» անընդհատ շեփորահարելն ու պաշտոններից հրաժարվելը մեծ ինքնազոհողություն ներկայացնելը, պարզապես հիշեցնենք, որ ՕՐՕ դաշինքի երեք առաջնորդները` ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ո՛չ էլ Վարդան Օսկանյանը, երբեք հրաժարականներ չեն ներկայացրել, նրանց հեռացրել են իրենց զբաղեցրած պաշտոններից:

Անդրիաս Ղուկասյան. մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ միջազգային անհատական պատժամիջոցներ պետք է կիրառվեն

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային կոալիցիային Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ միջազգային անհատական պատժամիջոցներ կիրառելու պահանջ առաջ քաշելու հնարավորությունն այսօր գտնվում է «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային նախաձեռնության ձեռքում: Դեռեւս 2013թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հատուկ զեկույցը բացահայտեց դատական համակարգում տիրող անմխիթար վիճակը, իսկ 2014թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն

Վարչապետը ԴԱՀԿ-ի մասին. «Անհամաչափ արգելանք դնելու մասին են բարձրաձայնում

Մեր համաքաղաքացիների, եւ հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ քաղաքացիների եւ տնտեսվարողների

Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է. Արշակ Զաքարյան. «Հայկական ժամանակ»

«Այո եւս մեկ հայ է զոհվել, եւ ցավոք սրտի նա վերջինը չի… Պատերազմ է, եւ զոհերն անխուսափելի են։ Մարտական գործողությունների մասշտաբների եւ լարվածության աճի հետ աճում է նաեւ զոհերի թիվը»,- այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը: Ըստ նրա՝ անտեղի ողբալու փոխարեն պետք է պատրաստ լինել համեմատաբար

Այստեղ անտարբերութիւնը անբացատրելի է. «Ասպարեզ»

Լուրջ ենք, սակայն ո՛չ այնքան, որ մեր հաւաքական ուժը բազմապատկելու ուղղութեամբ առաւել նպատակասլաց աշխատանք տանինք: Տեղական ընտրութիւններու շեմին ենք, եւ դարձեա՛լ մեր կազմակերպուածութիւնը, մեր ազդեցութիւնը պիտի չափուին քուէատուփերու մէջ տեղ գտած մեր քուէներուն թիւով: Այստեղ անտարբերութիւնը անբացատրելի է: Ի՞նչն է պատճառը, որ քուէարկելու իրաւունք ունեցող մեր ազգակիցներուն մէկ կարեւոր մասը կը դժկամի նեղութիւն քաշել ու

Ռուսաստանն Ադրբեջանին այդ գործընթացների վտանգավոր հետեւանքների մասին համապատասխան մեսիջ է ուղարկում. Սերգեյ Մինասյան. «Հայկական ժամանակ»

Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի, Հայաստանն ու Ռուսաստանը կարող են մեկ քայլ առաջ կատարել եւ ընդլայնել ռազմաքաղաքական համագործակցության դաշտը՝ տալով նրան ավելի շատ տարածաշրջանային բնույթ։ «Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ ավելի մեծ՝ Մերձավոր Արեւելքի մասին է։ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը միակ պետությունն է, որ

Ադամ Շիֆը խոսել է Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Սումգայիթում հայերի ջարդերի 29-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է Asbarez-ը, դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ 1988թ. փետրվարի 27-29-ին մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդեր են տեղի ունեցել. Ադրբեջանական ՕՄՕՆ-ը դռնեդուռ ընկած որս է սկսել հայեր դեմ՝ բարբարոսաբար սպանելու համար: «Սումգայիթում հարյուրավոր

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ս/թ մարտի 1-ի հայտարարությունը. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը : Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով : ՀՀ Նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա  կատարելիք պաշտոնական այցից  մի քանի

Գորիսում ծեծի վերաբերյալ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ

2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն,  հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր  աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար: Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել

Դատապարտյալների հիվանդանոց տանող ճանապարհը ոչ ոքի չի հետաքրքրում

Այս օրերին, երբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ընտրություններով պայմանավորված, ասֆալտապատման, փոսալցման բուռն աշխատանքներ են իրականացվում, դատապարտյալների հիվանդանոց տանող ճանապարհին, որն իսկապես կարիք ունի վերանորոգման ու մաքրման, որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում: Բացի ավանդական փոսերից, որոնք լցված են ջրով, փողոցն արդեն երկար ժամանակ է՝ հաստ շերտով պատված է սառույցով` դժվարանցանելի դարձնելով թե՛ վարորդների եւ թե՛ հետիոտների ճանապարհը:

Հիմնադրվեց «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը»՝ աջակցելու արդար և թափանցիկ ընտրական գործընթացին (Տեսանյութ)

«ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտի» (որպես  Երևանում գրանցված հետազոտական կենտրոնի)  կիզակետում  Հայաստանում կառավարման բարելավման  և  օրենքի գերակայության  խնդիրներն են։ «ԴԵՊՈՊ  Կառավարման  Ինստիտուտը»  ազդարարում է երեք նախագիծ՝ ուղղված քաղաքացիական իրազեկության,  ինչպես նաև ընտրողների, թեկնածուների,  բոլոր քաղաքական  ուժերի պատասխանատվության  բարձրացմանը։  Սփյուռքի մասնակցությունը Հայաստանում ձևավորված արժեքային համակարգի զարգացման և բարելավման գործում  անհրաժեշտաբար ենթադրում է նաև մասնակցություն  Հայաստանում քաղաքական մշակույթի բարելավման

Այսօրվա պայմաններում զբոսաշրջության զարգացումն անհնար է այն սպասումների ֆոնին, որը ներկայացվում է. Աշոտ Եղիազարյան. «Հրապարակ»

Որքանո՞վ կարող է տնտեսապես աղքատ, անբարեկարգ ճանապարհներ ունեցող, պատերազմի վերսկսման ռիսկի մեջ գտնվող երկիրը գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար։ Կոնկրետ ի՞նչ քայլերից եւ հաշվարկներից ելնելով են իրենց զբոսաշրջային հավակնությունների մասին բարձրաձայնում վարչապետն ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ ընդունելի եւ ճիշտ է զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ

ՀՀ ոստիկանությունը՝ ՀՀԿ-ականի կողմից ԲՀԿ-ականին դանակահարելու մասին. միջանձնային հարաբերությունների հետևանք էր

Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ: ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Հայաստանն ընտրեց եվրասիական կամ-կամ-ը. «Ժամանակ»

Բրյուսելում հայտարարելով Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության ավարտի մասին, Սերժ Սարգսյանն առիթը բաց չթողեց այդ իրողությունը որպես «և-և»-ի քաղաքականության հաջող իրացում ներկայացնելու համար: «Եվ-եվ»-ի մասին Երևանը սկսեց խոսել դեռևս 2013 թվականին, երբ մեկ գիշերվա ընթացքում շրջադարձ կատարեց դեպի ԵՏՄ, մինչ այդ երեք տարի բանակցելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ և այդ բանակցությունը հաջողությամբ

ԱՍԵԿՈՍԵ

Ծերությունը թշնամու պես է. ավելի լավ է երկխոսես հետը, քան՝ կռվես: ՇԵՐ

Հայրենիքի իրական զգացում ունի եւ հայրենասեր կոչվելու իրավունք միայն մի մարդ. «Հրապարակ»

Նա միշտ մասնակցում է ընտրություններին եւ ընտրում է բացառապես խղճի մտոք։

ՀՀ նախագահը՝ դիվանագետներին. «Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և ԱԳՆ աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը»

ՀՀ Նախագահի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։ Քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, մեր

Ինտերպոլը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

Խնդիրը նպատակ ունենալն է

«Հոռետեսների մտավախությունները հիմնված են նրա վրա, որ, նրանց կարծիքով, կձեռնարկվեն ազատ ընտրությունները խոչընդոտելու փորձեր: Պատգամավորության թեկնածուների առաջքաշումը տեղի է ունենալու ապարատի թելադրանքով. հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարները, չարաշահելով իրենց իշխանությունը, պիտի աշխատեն առաջ քաշել յուրայիններին՝ իրենց ղեկավարած կոլեկտիվներում, հասարակության իրավունքներն ընտրատեղամասերում արհամարհվելու են, ապարատին հաճո թեկնածուներն առաջադրվելու են հեռավոր գյուղական շրջաններում եւ այլն»: Բավականին արդիական է հնչում,

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի  հակատանկային,

Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց եւ բժշկական աջակցությունից

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է հետևյալը։ Ա. Սարգսյանը, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։ Հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել

ՀՅԴ ցուցակի անկուսակցական թեկնածուի աշխատավայրը՝ Տավուշի թեմ

Տավուշի փոխմարզպետը Իջեւանում տուն չունի՞

Արտաշես Գեղամյան. «Տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ» (Տեսանյութ)

Գեղամյանը Փելեշյանի գրքից իր տպավորությունների մասին

Էդվարդ Նալբանդյան. «Եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է»

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը դեսպանահավաքի արցախյան նիստի արդյունքներով

Հայաստանի դիվանագետներն այցելել են Արցախ

Հանգամանալից քննարկվեցին 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անցնող տարվա ընթացքում ագրեսիայի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:

Արսեն Բալիկյան. «Իմ արածը նորություն է նկարչության ասպարեզում». (Ֆոտոշարք)

Գարնան առաջին օրը յուրատեսակ ստեղծագործական սկիզբ էր Արսեն Բալիկյանի համար: Այսօր «Ժան Պոլ» էքզիստենցիալ սրճարանում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողի առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Նախերգանք» խորագիրը: Արսեն Բալիկյանը Առավոտի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի անունն արդեն հուշում է այն, որ սա ընդամենը սկիզբն է մի մեծ ճանապարհի, որը նա պատրաստվում է անցնել: Արսենը մասնագիտությամբ ճարտարապետ

Դաժան ամիս Գյումրիում

Մինչ սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր, հոգնած երկարաշունչ ձմռանից, շնորհավորում են միմյանց՝ գեղեցիկ նկարներով ավետելով գարնան գալը, գյումրեցիներից շատերն արդեն իսկ մոլորվել են, թե ինչպես են քայլելու այս քաղաքի ցեխաշաղախ փողոցներով, որպեսզի հանկարծ «չխեղդվեն» ցեխաջրերի մեջ։ Համացանցում այսօր արդեն իսկ հայտնվել են Գյումրու քարուքանդ, անանցանելի փողոցների լուսանկարները, որի տակ մտահոգ բնակիչները գրել են․«Սկսվեց»։ Եվ մինչ Եվրոպական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031