Օրվա լրահոսը

«Որքան էլ փորձեցինք փաստեր հավաքել, դրանց ճակատագիրը մինչև հիմա անհայտ մնաց». Սեդա Սաֆարյան

Ըստ «Մարտի 1-ի» գործով «Փաստահավաք խմբի» անդամի՝ Փասատահավաք խումբն ավելին կարող էր անել, սպառված չէր

««Մարտի 1-ին» զոհված տղաների կյանքի գնով այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել». Առաքել Սեմիրջյան

Երեւանում «Մարտի 1-ի» զոհերի հուշարձան պետք է լինի. առաջարկություն

ՄԻՊ-ի ներկայացուցիչների այցերը Արթուր Սարգսյանին կկրեն ամենօրյա բնույթ

Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։

«Կոստանյանը մտավ մի ցուցակ, որի հեղինակներն են «Մարտի 1»-ի ոճրագործության տերերը». Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը հիշեց նախկին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ժամանակին արած խոստումները

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների

ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված երեք դատավորներ կշարունակեն պաշտոնավարել արդեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

«Ոստիկաններն էլ են ցավում, որ «Մարտի 1»-ը տեղի ունեցավ». Վալերի Օսիպյան

Ոստիկաններն այս տարի եւս խաղաղ ցույցն ուղեկցում էին՝ ձեռքներին ծաղիկներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը: Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ–ը: Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

«Ժողովուրդը չնահանջեց, իշխանությունն էլ որոշեց գործի մեջ բերել բանակը». Զուրաբյանը՝ «Մարտի 1»-ի մասին

«Մինչեւ իշխանափոխություն չլինի, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվի»-նշեց ՀԱԿ փոխնախագահը

Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք

ՔԿ-ն դիմել է իրավասու մարմիններին՝ գազամատակարարումն անհապաղ դադարեցնելու համար

«Մարտի 1»-ի արյունը չի մարսվելու». Լեւոն Զուրաբյան. (Ֆոտոշարք)

«ՀՀ-ի ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տա «Մարտի 1»-ի նման հանցագործություն»,-ասում է ՀԱԿ փոխնախագահը

Լեւոն Արոնյանը զիջել է դիրքերը, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 50 լավագույնների մեջ են

Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է դասական շախմատում վարկանիշային դասակարգման աղյուսակները: Տղամարդկանց մեջ հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զիջել է դիրքերը: Լավագույն տասնյակում շախմատիստները դասավորվել են այսպիսի հերթականությամբ. Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին, Լեւոն Արոնյան (-2 կետ), Շախրիյար Մամեդյարով: Հարյուր լավագույնների մեջ են հայաստանցիներ Սերգեյ

«Նոր «Մարտի 1»-երը բացառելու համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ». Ստեփան Դեմիրճյան

«Այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու»,-ասում է ՀԺԿ առաջնորդը

Կարեն Կարապետյանը Վրաստանում աբխազական երկաթգծի այլընտրանքային տարբերակ է քննարկել

Վարչապետը վստահեցրեց, որ Վրաստանի հետո որեւէ հարցի հետ կապված որեւէ խոչընդոտ չունենք. «Ավելին՝ ձեւակերպել ենք նոր մի մոտեցում, որ արտաքին աշխարհի առջեւ հանդես գանք միասնական շուկայով, առաջարկել ենք օգտագործել Հայաստանի հարթակը՝ վրացական կապիտալի եւ բիզնեսի համար՝ Իրան գնալու, մասնավորապես՝ մեր ազատ տնտեսական գոտին, ԵԱՏՄ-ն, խոսել ենք փորձի փոխանակման մասին»:

Մարտունու հատվածում ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

«9 տարի տառապում, մղկտում ենք՝ իշխանավորներ, «նիուժելի» չեք կարող բացահայտել «Մարտի 1»-ի էջը». Սարգիս Քլոյան

2008թ. մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը կոչով դիմեց հանրությանը

Եթե «Մարտի 1»-ը չբացահայտվի, «Մարտի 1»-ի կրկնությունները միշտ լինելու են». Արամ Մանուկյան

Մեկնարկել է ՀԱԿ-ՀԺԿ-ի հանրահավաքը, որին կհաջորդի երթը

Ռուսական «Իսկանդերները» Արցախում կապահովեն խաղաղություն և կայունություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ռուսական Gazeta-ին և անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Արցախի նախագահի խոսքով՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: «Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն

Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում պատճառելու համար: Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել

Արարատի մարզում ՀՀԿ-ականը ԲՀԿ-ականի է դանակահարել. Armtimes.com

Armtimes.com‐ի տեղեկություններով՝ այսօր դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում: Նախնական տեղեկություններով դանակահարվածը ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչ է, իսկ դանակահարողը ՀՀԿ‐ի շտաբից է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «аrmtimes.com»-ի կայքում:

Աշխարհի որ կետում էլ տեսնես, կհասկանաս՝ ում գործերն են. Բացվեց Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը

Արդեն 15 գարուն է Նելլի Գևորգյանը իր արվեստի շուրջ է հավաքում իր ընկերներին և գաղափարակիցներին:

Թբիլիսիում կայացել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով: Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս

Գյումրիի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Թլիկ գյուղի մոտ տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել առ այն, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի

Վեդիի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. անկել են 120 ոչխար

Մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղի մոտ) բախվել է մանր եղջերավոր անասունների (ոչխար) հոտին (350 հատ).

ՊՆ-ում անցկացվել է ՆԱՏՕ-ի լանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատում

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։ Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների և փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։ Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց եւ չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար»

«Ժառանգության» եւ նրա նոր զինակիցների կողմից ապրիլի 2-ին իշխանափոխության իրականացումը թույլ կտա ապահովել բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմանները այս հանցագործության բացահայտման եւ մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Լոռու մարզպետ. «Ես վստահ եմ, որ ապրիլից հետո քաղաքական ուժերի մեծ մասը կմասնակցի քաղաքի կառավարման բոլոր պրոցեսներին»

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դրական գնահատեց փետրվարի 27-ին հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ Մ. Ասլանյանի խոսքով, հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամների մեկ քառորդի ներկայությունը բավարար էր նիստ գումարելու և որոշումներ ընդունելու համար: Սակայն վերջինս, որոշեց նիստը

«Ապրիլյան դեպքերին մեր ռազմական տեխնիկան չի աշխատել հենց դրա պատճառով». Վարչապետը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

460 տոննան, որը եկել է, կերոսին չի, վառարանային վառելիք է: Կարեն Կարապետյանը այսպես բացատրեց, թե ինչու չի մաքսազերծվում ՍՊԸ-ներից մեկի ներկրած կերոսինը: Նա ասաց, որ ինչ հայտարարել է՝ տեր է, որեւէ արգելք որեւէ ապրանքի ներկրման համար չկա:

Ազգային ճակատագրի պատճառները

Կցանե՞ս անտարբերություն երկրիդ պաշտպանության նկատմամբ, ուրեմն կհնձես անտարբերություն երկրիդ կողմից քո նկատմամբ, երկիրը կգնա ձեռքիցդ, կդառնա ուրիշինը:

Կարեն Կարապետյան. «Եթե ուզում ենք մեկի սիրտը շահել նախընտրական, մեզ ձեռք չի տալիս բենզինի գինը թանկանա» (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ իրենք գերիշխողների դեմ մեխանիզմ ունեն, որ զսպեն նրանց ախորժակը, եթե այն անտրամաբանական է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031