Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյանը փարատեց ընդդիմադիրների մտահոգությունը՝ հաշվառման հասցե փոխելու հետ կապված (Տեսանյութ)
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հասկանում է մտահոգությունը, բայց արտառոց ոչինչ չկա: Նախորդ տարիներին էլ այս նույն ժամանակահատվածում քաղաքացիների հաշվառման տվյալներն այդպիսին են եղել:
Կարեն Կարապետյանը՝ գազի գնի մասին. Վարչապետը վստահեցրեց, որ «Գազպրոմին» պարտքի տեղը օբյեկտ չենք տա (Տեսանյութ)
Արամ Մանուկյանը վարչապետին հարցրեց՝ քանի որ «Գազպրոմն» իսկապես ծանր վիճակի մեջ է եւ վստահ եմ՝ այս 14 միլիարդի տեղը ինչ-որ բան ուզելու են, ձրի պանիրը ասում են, թակարդում է լինում, մենք պատրա՞ստ ենք դիմակայել դրան, մեր դառը, տխուր փորձը, երբ պարտքի տեղը միշտ ապրանք ենք տվել, հզորություն ենք տվել, այդ նույն բանը չի՞ կանգնելու մեր դռանը: Վարչապետը պատասխանեց. «Վստահ եմ, որ այդ նույն բանը, որը դուք եք ձեւակերպում, մեր դռան առջեւ չի կանգնելու»:
Անուշ Սեդրակյան. «Ի՞նչ իրավունքով է դպրոցներում Ցեղասպանություն դասավանդվելու»
Քաղաքական գործիչը գտնում է, որ երեխայի խնդիրը չէ պապերի, սխալված կուսակցությունների սխալները սովորելը:
Ազատ դեմոկրատները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին. կարևորվեց ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը
Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին և դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին։ Հանդիպմանը մասնակցում էին Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի 3-րդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 2-ին կայանալիք Ազգային
Դաշնակցականների լուսանկարն ընդդեմ ՀՀԿ-ականների ծեծ ու ջարդի
Շիրակի մարզի ՀՅԴ կառույցը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է շիրակցի վարկանիշային թեկնածուների համատեղ լուսանկարը՝ հրապարակելով բոլորի անուն-ազգանունները։ Aravot.am-ը թեկնածուներից հետաքրքրվեց, թե լուսանկարն արվել է գովազդի՞ համար, թե՞ քաղաքական ենթատեքստ ունի. Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների միջև տեղի ունեցած կռվի ֆոնին ՀՅԴ-ն այս լուսանկարով ուզում է ցույց տալ, որ իր թեկնածուները համերա՞շխ են, չեն պայքարելու միմյանց դեմ, այլ
Էդվարդ Միլիտոնյան. Պատրիկյանի կերպարը բավականին մոտ է այսօրվա հայ մտավորականների, գրողների կերպարին
Գրական մարաթոն պոեզիայի համաշխարհային օրը
Հիվանդանոցները չեն կարող պետպատվերով հիվանդից էլ, պետությունից էլ գումար գանձեն (Տեսանյութ)
Էլեկտրոնային առողջապահությունը կոռուպցիայի դեմ էլ կպայքարի
ՊԲ N զորամասին մատակարարված հացի իրական քանակը չի համապատասխանել հաշիվ-ապրանքագրերով ներկայացված տվյալներին
Կալանավորվել են ԼՂ ՊԲ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը
Վարդան Դեւրիկյան. Նար-Դոսին իր վսեմ գաղափարների համար կարող ենք անվանել մեր հայ գրականության ասպետը
Մեկնարկեց Նար-Դոսի 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը
Վթարային ջրանջատում Արարատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Արմավիրի մարզում ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ լարված մթնոլորտ է (Տեսանյութ)
Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ
Իջեւանցին մեղադրվում է դիտավորությամբ հոր համակարգիչը, հեռախոսը ջարդելու մեջ
Պատճառվել է 31 500 դրամի վնաս
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր
2017 թ. մարտի 1-ից 3-ը ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ ՀՀ Կառավարության Տանը տեղի է ունենում «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթություն XXI-րդ դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: Կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ընդհանուր առմամբ ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն
Քաղաքական գնահատական, մեղադրանք հնչեցրեց՝ գործից հանելու են. Հաշվեքննիչ պալատի օրենքը՝ ԱԺ-ում
ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի մասին օրենքն են քննարկում եւ նախագծում ամեն ինչ արել են, որ նոր ստեղծվող Հաշվեքննիչ պալատի անդամները, նախագահը Իշխան Զաքարյանի նման կաբելը չառնեն ու գան Ազգային ժողով՝ քաղաքական քննադատություններ հնչեցնելու:
Գեներալ Բաղմանյանից տուժած քաղաքացու բողոքը վերաքննիչ դատարանը մերժեց
Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը վճռեց մերժել Թաթուլ Բաղդասարյանի բողոքը, որով նա պնդում էր, որ Մարտունու կադաստրը կեղծիքներով վաճառել է իրեն պատկանող հողատարածքը: Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը վստահեցնում է, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը օգտվելով իր պաշտոնեական դիրքից, կեղծիքների միջոցով իրենից խլել է համատեղ հիմնած բիզնեսը՝ գազալցակայանը, եւ հենց գեներալի ճնշումներով է, որ կադաստրը գազալցակայանի հողատարածքը,
«Հիմնադիր խորհրդարան». Նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը հնարավոր չէ բացառել
2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակահարությունը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, և հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնաճնշումներն աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար: Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական բռնաճնշումների, ահաբեկչության և ոստիկանապետության ծավալման
ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն
Դասագրքի հեղինակ Ռուբինա Փիրումյանը համոզված է, որ դասավանդելիս չպետք է ատելություն «սրսկել»
«Մարդիկ իրենց միջոցները փոխանակ բանակին տրամադրեն, առաջարկում են որպես ընտրակաշառք». Աբգար Ափինյանը՝ ընտրակաշառքի ցուցակների մասին
«ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդը» չէ, ես կարող եմ պատասխան տալ «Հայկական վերածնունդի» համար…բայց ես երբեք չեմ հիշում նման բան, իմ ամբողջ գիտակցական կյանքն ապրել եմ Կոնդում, չեմ հիշում, որ ՕԵԿ-ը ինչ-որ բան առաջարկի, նման բան չի եղել »:
«Մեր երկրում «Մարտի 1» չպիտի լիներ». Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ
«Սամվելի հոր հետ էի խոսում: Ասաց՝ իրենց համար կարեւոր է, որպեսզի ձեւավորենք այնպիսի իշխանություն, որպեսզի «Մարտի 1»-եր այլեւս չլինեն»,-պատմեց պատգամավորը
Նախընտրական ասֆալտապատումներ
Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլեւ փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապատումները: Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով, կարելի է ասել, փոքրիկ գետակներ են հոսում, համայնքի ղեկավարները, պատգամավորների թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր
«Մարտի 1»-ի մեղավորներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում». Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահն իրեն եւս մեղավոր է համարում այն հարցում, որ «Մարտի 1»-ի հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ
Ցավալի է, որ մեր ԱԺ-ի ներկայացուցիչը չի տեսնում և չի ճանաչում եզդի ժողովրդի ցեղասպանությունը
Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ԱԺ-ին ներկայացված հայտարարության նախագիծը, որով դատապարտվում է 2014թ.-ի ԻՊ ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից Իրաքի Շանգալի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի քննարկվի ԱԺ-ի կողմից և չի ճանաչվի ու չի դատապարտվի եզդի ժողովրդի ցեղասպանությունը: Իսկ ԱԺ հերթական նիստում պատգամավորի հարցին ԱԺ նախագահ Գ.Սահակյանը կհայտարարի, որ տեղի ունեցածն ոչ թե ցեղասպանություն է, այլ
Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն կա. ԵԽ
Եվրոպայի խորհուրդը մարտի 1-ին Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել, ըստ որի երկրի բնակչության և ազգային փոքրամասնությունների միջև, ընդհանուր առմամբ, գոյություն ունի հանդուրժողականություն և երկխոսություն: Այնուամենայնիվ, տնտեսական բարդությունները շարունակում են բացասական ազդեցություն թողնել բնակչության վրա. շատ ջանքեր են պահանջվում կրթությունը հասարակական բոլորի շերտերին հասանելի դարձնելու, վաղ տարիքում ստիպողական ամուսնությունների քրեականացման համար: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի
Գալուստ Սահակյանն ընդունում է ԱՄՆ դեսպանի դիտողությունը (Տեսանյութ)
«Մարտի 1-ի գործը, ես կարծում եմ, փակված չի»
Հիմնականում շրջանառվում են սուր շնչառական վարակների այլ հարուցիչներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով: Նշենք, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի
Իշխանության վերահսկման լծակները սկեսուրի եւ սկեսրայրի ձեռքերում են
«Է հա, մեր գյուղի շատ կանայք են ամուսնացել առանց իրենց մարդներին ճանաչելու, ով պիտի գա քեզ հարցնի` հավանիր, չհավանիր, կամ ինչ տեղ կա էս քամբախում, որ մի հատ էլ հելնես շփվես ման գաս: Չնայած հիմա, որ աղջկեքը գնում են Երեւան սովորելու, էլ չես կարա տենց անես, չեն համաձայնվի: Բայց ինձ թվում ա՝ էդ ճիշտ ա,
ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ին. Ինչի՞ եք գալիս իշխանության, գալիս եք, որ ասեք՝ աշխատավարձերն իջեցնելո՞ւ եք
Մելքումյանը ՀՀԿ-ականներին առաջարկեց մի կողմ քաշվել, եթե չեն կարող աշխատել, անգամ դրական ուղերձներ չեն կարող հղել բնակչությանը: Ըստ նրա, ՀՀԿ-ի փոխարեն կգան ուժեր, որոնք այդ գործը պատվով կանեն:
«Մարտի 1»-ը բացահայտված կլինի, երբ «ԵԼՔ»-ը գա իշխանության եւ ստեղծի «ճշմարտության հանձնաժողով». Մարուքյան
Պատգամավորի համոզմամբ՝ մինչեւ դաշինքի առաջարկած «ճշմարտության հանձնաժողովը» չստեղծվի եւ բացահայտումներ չիրականացնի, խնդիրն անընդհատ մնալու է
Արմեն Մարտիրոսյան. Ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը Մարտի 1-ին հրաման չէին կարող արձակել
«Սեյրան Օհանյանի դեպքը պետք է տարանջատել Օսկանյանի պարագայից»
Հիմա ԲՀԿ-ն մեղավո՞ր է Մարտի 1-ի հարցում
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ Մարտի 1-ի համար քաղաքական պատասխանատվություն բնականաբար այդ օրվա իշխանությունները կրում են, նաեւ բոլոր ուժերը, որոնք կոալիցիայի մեջ են եղել այդ ժամանակ իշխանությունների հետ: Սա միանշանակ է: Քաղաքական պատասխանատվություն կրում են:


















































