Օրվա լրահոսը
Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցի պատուհանը և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի
Մենք գրել ենք, որ 2008-ին Նարեկ Սարգսյանը լռել է
«Ուշացած հետազոտություն» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմանը, որով Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Ու նկատել էինք, որ այսօր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, որ խոսում է Ջերմուկի ճանապարհային փակուղի վիճակից, 2008-ին Հայաստանի գլխավոր ճարտարապետն էր ու չի ասել, որ ճանապարհային փակուղի քաղաքը զբոսաշրջային կենտրոն չի դառնա: Մեր
«Ամբաստանյալը տուժող Վահրամ Մարտիրոսյանին խոստացել էր տալ քաղաքական գործիչ հանդիսացող հոր նյութերից»
Դավիթ Սիմոնյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր անմեղ եւ արդարացրել էր՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։ Դատավոր Գագիկ Պողոսյանի արդարացման դատավճիռի դեմ բողոք բերած դատախազը՝ Մ. Նալբանդյանը, պահանջել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ Դ. Սիմոնյանին մեղավոր ճանաչել խարդախությամբ ուրիշի
«Չպետք է թերագնահատել սեփական երկրի ստեղծագործողներին»
Կարծում է «Արթբրիջ» գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավանը Այս տարվա հունվարի 27-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ մշակութային զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցի նախնական ներկայացումը: ՄԶՑ ազգային զեկույցը մշակում է «Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային զարգացման ցուցիչները 7 ձեւաչափերում (տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային
«Լույսի ձայներ». երաժշտության լույսը Հրանտ Վարդանյանի ֆիլմում
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը անդրադարձ է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) ստեղծագործական գործունեությանը: Երգչախումբը պարբերաբար մասնակցում է միջազգային փառատոների, պետական ծրագրերի եւ բարեգործական համերգների։ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը, ինչը մեծ պատիվ է մեզ համար, հետեւաբար՝ անդրադարձի առիթ: Ֆիլմում պատկերված է
Դի` Սարմենի փողոցի տներից մեկում
Փետրվարի 25-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարմենի փողոցի տներից մեկի բնակիչը երկու օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է 1946 թ. ծնված Դ. Հ.-ի դին: ՀՀ ԱԻՆ
Ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ: «Ձեր արվեստն իր անկեղծությամբ և
Աստվածաշնչյան դրվագներ, երբ մարդիկ Աստծուն էին դիմում ծոմապահությամբ
Երկուշաբթի` փետրվարի 27-ին, սկսվում է Մեծ Պահոց շրջանը: Ինչ կապ ունեն պահեցողությունն ու ծոմապահությունն Աստվածաշնչի հետ Ոմանց կարող է թվալ, թե Աստվածաշնչում հստակ պատվիրան չկա ծոմապահության համար: Բայց եկեք դիտարկենք երկու հանգամանք: Առաջինն այն է, որ երբ Աստված Ադամին ու Եվային տեղավորեց դրախտի պարտեզի մեջ, նրանց ասաց, որ ամեն ծառի պտուղներից կարող են ուտել, բացի
Կուսակցությունների համապետական ցուցակների թեկնածուների թվերն՝ ամբողջությամբ
Հայտնի է՝ պատգամավորի քանի՞ թեկնածու է մասնակցելու ապրիլի 2-ի ընտրություններին
«Մերոնք ինձ երևի ԱԺ–ում չեն տեսնում». Մարտին Սարգսյան. «Փաստ»
Ներկայացնում ենք Շենգավիթի ՀՀԿ կառույցի ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի հետ հարցազրույցից հատված. – Պարոն Սարգսյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք չկաք ՀՀԿ ցուցակում: Նախկինում Դուք Շենգավիթից ընտրված պատգամավոր եք եղել, այս անգամ իշխանությունը Ձեզ չընտրե՞ց: – Վերջիվերջո՝ կուսակցությունը ինքն է որոշում կայացնում՝ ով պատգամավոր գնա, ով մնա գործադիրում: Ընտրություններից հետո ամեն ինչ
Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից-կուսակցությունների հերթական համարները (Տեսանյութ)
1-ն համարը «Ելք» դաշինքինն է, 9-րդը՝ «ՀՅԴ»-ինը
Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է. Նանի Օսկանյանն անձամբ է միջամտել. «ՀԺ»
Արա Օսկանյանի եւ նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած Նժդեհ Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը եւ հնարավո՞ր է բողոքարկի այն. «…վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի տեսնում»,‐ ի պատասխան մեր գրավոր հարցման նշել
Օրվա մեջ կերեք չամիչ, ընկույզ եւ պանիր
Տիբեթյան բժշկությունը լայն տարածում ունի եւ աչքի է ընկնում իր յուրահատկությամբ: Օրգանիզմում տարբեր խնդիրների ժամանակ առաջարկվում է հեշտ եւ արդյունավետ միջոց: Դրանցից մեկ դեղատոմս առաջարկվում է պարզ մթերքներով: Ամեն օր չամիչի, ընկույզի եւ պանրի օգտագործումը բերում է ներվային համակարգի կարգավորմանը: Օրգանիզմից հանում է գերհոգնածությունը, վերացնում գլխացավը, ամրացնում է սրտի մկանները եւ վերացնում ներվային երեւույթները: Օգտակար
Աճ՝ անկման շնորհիվ. «168 ժամ»
Աճի որակն ավելի ակնհայտ երևում է հատկապես կոնյակի արտահանման ցուցանիշով։ 2016 թվականին Հայաստանից ՌԴ կոնյակի (ալկոհոլային խմիչքների) արտահանումն աճել է 56.9%-ով և կազմել 125.4 մլն դոլար, որը Հայաստանից ՌԴ արտահանման 1/3-ն է։ Տպավորիչ աճ է, սակայն հիշեցնենք, որ 2014 թվականին արտահանվել էր 132.2 մլն դոլարի ապրանք։ Եվ 2016-ի աճը գրանցվել է այն պարզ պատճառով, որ
Վաղուց ժամանակն է, որ հայկական ուժեղ բանակին ՀՀ ուժեղ արտաքին քաղաքականությունը պատշաճ լինի. «Ազգ»
Տաս տարի առաջ, թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ՌԴ-ում նախընտրեցին ունենալ կոմպոզիտոր եւ երգիչ դեսպաններ: Դուետ չստացվեց: Արմեն Սմբատյանին 2010-ին փոխարինեց ԼՂՀ ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը, որի ձայնային տվյալները զգալի զիջում էին Բյուլ-Բյուլ Օղլուի «սոպրանոյին»: 70 ամյա գործող դեսպանից հետո այդ պաշտոնում գուցե հարմար կլինի նշանակել ռուսաստանցիների սիրելի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին: Ե՛վ հումորն
Լարսի անցակետի հարցում ամենաքիչը հետաքրքրված է Վրաստանը. Առնոլդ Ստեփանյան. «168 ժամ»
«Լարսի անցակետի հարցում ամենահետաքրքրված կողմերը, բնականաբար, Ռուսաստանն ու Հայաստանն են, ամենաքիչը դրանով հետաքրքրված է Վրաստանը։ Ես չէի ասի, որ չկա հետաքրքրություն, բայց այն ավելի քիչ է, քան Հայաստանում և Ռուսաստանում։ Պետք է հասկանալ նաև, որ այս հարցն այն լծակներից մեկն է, որի միջոցով Վրաստանը երկխոսում է Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով։ Երկրները որոշումներ
«Այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին». Հայկազ Բաղմանյան. «Փաստ»
Ներկայացնում ենք հատված «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ զրույցից. – Պարոն Բաղմանյան, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելու հավանականությանը ինչպե՞ս եք վերաբերվում: Եթե նրա դեմ գործ հարուցվի, թերևս բանակի մյուս պատասխանատուներն էլ կներգրավվեն՝ այդ թվում և Դուք: – Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, այդ հարցը կարող եք տալ
Մոսկովյան մեդալների հակառակ կողմը
Երբ նույնիսկ Նալբանդյանը չի կարող լռել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինելու թեմայով Փետրվարի 22-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել են արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցեր, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցեր, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամի
Նոր սահմանադրութեան գոյութեան փաստը դեռ չի նշանակեր, թէ փոխուած է մեր երկրի հասարակակարգը. «Ասպարեզ»
«Ասպարեզ». Կը գտնուինք ՀՀ Ազգային Ժողովի ընտրութիւններու նախօրեակին եւ հասած է փորձաքննութեան ժամը։ Հայ անկախ պետականութեան կեանքին մէջ, առաջին անգամ ըլլալով, կիրարկման կը դրուի Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեամբ ի զօրու դարձող խորհրդարանական համակարգը, որ կոչուած է քաղաքական ուժերու շատ աւելի լայն զանգուածի մը մասնակցութիւնը ապահովելու յառաջիկայ ընտրական գործընթացին մէջ։ Եւ նոր ընտրակարգը ինքնաբերաբար ծնունդ տուած
Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. ԱՀ ՊՆ
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմաբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին: Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են
ԿԲ-ն հոռետես է․ կանխատեսվում է առավելագույնը 3,2%-ի տնտեսական աճ. «ՀԺ»
Երեկ ԿԲ‐ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերական զեկույցում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 2.2‐ից 3.2 տոկոս: Այսինքն առավելագույնը՝ 3.2 տոկոս, ինչն էլ դրված է ՀՀ բյուջեի հիմքում: Մինչդեռ վերը նշված նախարարները նախօրեին հայտարարում էին, թե աճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված է պետբյուջեով: Թե կանխատեսումներից որը կիրականանա, պարզ կդառնա տարեվերջին,
Իշխանությունը զերծ մնաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հարված հասցնելուց. «Ժամանակ»
ԿԸՀ-ն մերժեց դիմումը` այդպիսով կանաչ լույս վառելով ՕՐՕ դաշինքի անդամ ժառանգական թեկնածուների համար: Առաջին հայացքից ընթացակարգային, ինչ որ իմաստով նաև տեխնիկական այդ գործընթացը իրականում բավականին շոշափելի քաղաքական ենթատեքստ ուներ, հաշվի առնելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, դաշինքի և մասնավորապես դրա առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը, նաև անուղղակի զգուշացումները Սեյրան Օհանյանին, և
Սամվել Մկրտչյանի անտիպ բանաստեղծությունը. «Որ մահն ու ծնունդը լինեն համերաշխ»
Ես կմեռնեմ իմ ծննդյան օրը:
Ադրբեջանն ունի զոհեր և վիրավորներ. ԱՀ ՊՆ
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի
Այս օրերին մարդիկ ակտիվորեն գրացվում են ծանոթների ու անծանոթների բնակարաններում. «Հրապարակ»
Պարզվում է՝ այս օրերին մարդիկ ոչ միայն ակտիվորեն մարզից մարզ են տեղափոխվում, քաղաքից՝ քաղաք, գրանցվում ծանոթների ու անծանոթների բնակարաններում, որպեսզի ընտրության «նվիրական» օրը քվեարկեն իրենց «նախընտրած» թեկնածուի օգտին, այլեւ ուզում են առանց վերահաշվառվելու քվեարկել այլ տարածքում։ Դա էլ իրականացվելու է «մեկ պատուհանի սկզբունքով»՝ ծրագրային լուծմամբ։ Հիմա, փաստորեն, մարդիկ վերահաշվառվում են, այսինքն՝ Վայոց ձորի գրանցումից դուրս
«Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա». Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային: «Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետեւ ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ Կողմէ Առաքուած Մարդասիրական Օժանադակութիւններու Երկրորդ Բաժինը Հասաւ Հալէպ. «Գանձասար»
«Գանձասար». «Սուրիոյ բարեկամ ժողովուրդին՝ խաղաղութեան ջերմ մաղթանքներով»: Այս մաղթանքներով Հայաստանի Հանրապետութիւնը Սուրիական Արաբական Հանրապետութեան հետ բարեկամական ջերմ եւ փոխադարձ վստահութեան վրայ հիմնուած յարաբերութիւններուն կողքին, մարդասիրական օժանդակութիւններով անգամ մը եւս կը հաստատէ իր զօրակցութիւնը Սուրիոյ ժողովուրդին: Արդարեւ, Ուրբաթ 24 Փետրուար 2017-ին ՀՀ մարդասիրական երկրորդ հանգրուանի օժանդակութիւններու երկրորդ բաժինը Լաթաքիոյ Հըմէյմիմ ռազմակայանէն ռուսական բեռնատարներով հասաւ Հալէպի Ս.


















































