Օրվա լրահոսը

Լրագրողները որոշեցին լավագույն շախմատիստին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց ԶԼՄ-ների  շախմատի առաջնությունը: Երրորդ անգամ անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը (haymedia.am), երրորդը՝ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը: Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ: Հաղթող եռյակը պարգեւատրվեց գավաթներով եւ գումարային մրցանակներով՝ հովանավորի կողմից:  Չորրորդ տեղ գրաված

Ադրբեջանի կողմից Թալիշի հետ կապված տեղեկատվությունը` քարոզչական հնարք. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Արդյոք դա հերոսին վայել արա՞րք է». Իսագուլյանը՝ Սամվել Բաբայանին

Իսագուլյանը դեռ հավատում է, որ Սամվել Բաբայանը հանդես կգա հայտարարությամբ եւ կասի, որ իր վերջին հայտարարությունը ճիշտ չի ընկալվել

Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները. Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերում գրառում է կատարել. «Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ շփման գծում, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»:

«Նախագահն ինձանից է իմացել, որ Օսկանյանի որդուն ձերբակալել են». Գառնիկ Իսագուլյան

Իսագուլյանը լավ հարաբերություններ ունի Օսկանյանի հետ, բայց ասում է, որ իրավիճակը շահարկելը ճիշտ չէ

Բիշարյանը վստահ է՝ Նաիրա Զոհրաբյանն այնքան խելամիտ է, որ իրեն թույլ չի տա քննադատել ՀՎԿ-ի ծրագիրը

Հեղինե Բիշարյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, ասաց, եթե որեւէ մեկն ուզում է մյուս քաղաքական ուժերի ծրագրերը քննարկել կամ քննադատել, ապա մենք պատրաստ ենք մարտահրավեր ընդունելու եւ կլոր սեղանի շուրջ քննարկելու այն մտքերը, որոնք վերաբերում են մեզ:

«Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել. հայտարարություն

ԼՂՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը: «Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների,

«Տուգանքների վճարման համակարգում փոփոխությունները նախընտրական քարոզարշավի շոուն է». ավտովարորդներ

«Տուգանքների վճարման համակարգում փոփոխությունները նախընտրական քարոզարշավի շոուն է» ,- այսօր` փետրվարի 25-ին, «Նոյյան տապան» մամուլի սրահում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» մի քանի ներկայացուցիչներ և վարորդներ: Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ սա մի կինոթատրոն էր, որ բերել են իրենց գլխին, և  արվել է այն պատճառով, որ ծանուցման գործողությունները թերի են,

Տեսանյութում երևում են հակառակորդի դիակները Մարտունու հատվածում (Տեսանյութ, ձայնագրություն)

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը Երկրորդ տեսանյութում

«Պաշարվածները». ֆիլմ՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հայությանը բնաջնջելու փորձի մասին

Ֆիլմում պատերազմի մասին երկխոսություններ գրեթե չկան

Կոչ. ընտրությունների օրվա տեղափոխման վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնել

Կոչ` համապետական ընտրություններին մասնակցության  հայտ ներկայացրած կուսակցություններին և դաշինքներին Հարգելի հայրենակիցներ, 20/01/2017թ. «Հոգևոր Հայաստան»-ը բաց ուղերձով դիմեց  ՀՀ  իշխանություններին, բոլոր քաղաքական ուժերին` պահանջելով անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը, որպեսզի որևէ կերպ այդ ժամկետը չնույնականացվի քառօրյա պատերազմի  հետ: Ինչպես նշվում էր ուղերձում` «ընտրությունների օրը ապրիլի 2-ին անցկացնելու անբարո համառությունը պղծում է մեր ոգու և ինքնության պոռթկման սրբազան խորհուրդը»:

Ուշադրություն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու խիստ անհրաժեշտության վրա. ՀՀ ԱԳՆ

Հակառակ միջազգային հանրության կոչերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջների, անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Շարունակելով բանակցային գործընթացի

Սեյրան Օհանյանը կուսակցությունների առաջնորդներին հրապարակային քննարկման է կանչում՝ ԼՂՀ հարցով

Սեյրան Օհանյանը նշեց, որ կարգավորման հարցում կարեւոր դեր ունեն Մոսկվան Վաշինգտոնն ու Փարիզը, բայց վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը: Արցախն արդեն ինքնորոշված է: Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը:

Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօր Ադրբեջանի կողմից կատարված հարձակման փորձի մասին տեսագրություն: ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանել է. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դարձյալ մի բաժակ սուրճի իրավունքը

Ամեն մարդու ծննդավայրն իր Աստծո հոգու տունն է, ուր նա առաջին անգամ տեսել է արեւն ու ջուրը եւ, ինչպես հաճախ է կատարվում, մոռացել: Ճակատագրի բերումով ես ծնվեցի Ջավախքի՝ սարերից կախված Գոման գյուղում, որտեղ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, նիհար մարդկանց չէին հավատում, եւ որի ձյունածածկ սարերում մինչեւ հիմա էլ ապրում են իրենց գիշերային անքնության

«Գործարար-թեկնածուներն իրենց հիմնարկների աշխատակիցներից պահանջում են փոխել հաշվառման վայրը». «Ելք» (Տեսանյութ)

«Ելք» դաշինքի ներկայացուցչի հայտարարությունը ԿԸՀ-ն ընդունեց ի գիտություն

«ՕՐՕ» դաշինքի մեկ թեկնածուի չգրանցեցին, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն էլ ինքնաբացարկ է հայտնել (Տեսանյութ)

Երկու թեկնածուի դեպքում բացակայում էին անհրաժեշտ փաստաթղթերը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին հատկապես ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ  

Որտե՞ղ է գտնվում Ադրբեջանի կողմից հետախուզվող եվրոպացի պատգամավորը

Ֆրանկ Էնգելն անելու է ամեն ինչ, որպեսզի խզվեն պաշտոնական Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունները Եվրախորհրդարանի այն պատգամավորները, որոնք այցելել էին Արցախ` հանրաքվեի դիտորդական առաքելությամբ, այժմ գտնվում են ազատության մեջ: «Առավոտի» հետ զրույցում նրանցից մեկը` Ֆրանկ Էնգելը, հայտնեց, որ ինքը գտնվում է Բրյուսելում` իր աշխատանքն է կատարում Եվրախորհրդարանում: Մինչդեռ հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ

Օսկանյանը՝ 2 հարցում իր անթերի լինելու, Քոչարյանին չծառայելու եւ ազատ մամուլի համար իշխանությունից դուրս գալու մասին

Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ, որ ինձ առաջարկվել է բազմաթիվ բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի իմ ներդրումը բերեմ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի, նաեւ ընդդիմության ձեւավորմանը: Ես եղել եմ հիմնական ջատագովը՝ ՀՀ-ում քաղաքական մենաշնորհի վերացմանը, քաղաքական կառավարման համակարգում հակակշիռների հաստատմանը: Ես իմ աշխատանքով ապացուցել եմ, որ ինձ համար պաշտոնը, փողը արժեք չեն:

ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։ Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258

Դատախազի ցուցումով քաղաքացի է ձերբակալվել

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով: Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 120-150մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց

Հրապարակվել են ընտրական ցուցակները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am) հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և  կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները: ԿԸՀ մամուլի ծառայություն  

Երկրորդ երեխայի միանվագ նպաստը ՕՐՕ-ն խոստանում է  դարձնել կես մլն դրամ, ամսական նպաստը՝ 30 հազար՝ 3 տարով

Էլինար Վարդանյանն ասաց, որ պետք է ձեւավորվի 3 մլն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը պետք է օգտագործել 4-րդ երեխայի կարիքների համար: Նույնքան իրատեսական է երեխայի համար մայրերն հատկացվող ամենամսյա վճարները 18 հազարից դարձնել 30 հազար դրամ, իսկ ժամկետը՝ 2-ից դարձնել 3 տարի: Սա կարեւոր քայլ կլինի՝ դեմոգրաֆիկ խնդիրները կանխելու ուղղությամբ:

Կենտրոնական բանկը բանկերի կաշկանդանքի կապերը պետք է թուլացնի

Գագիկ Մակարյանը կարծում է, որ եթե բանկերին կաշկանդում ես, նա իրական տնտեսական վիճակին չի կարողանում արձագանքել Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով իջեցրեց: Սա իր դրական անդրադարձը պետք է ունենար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների առումով: Այսինքն` առեւտրային բանկերը կարող էին շուկային ավելի էժան վարկավորում անել: Մոտ հինգ ամիս անց, սակայն, կարող

Կոմունիստական կուսակցության թեկնածուն մահացել է

Նրա փաստաթղթերը հանվեցին ընտրական ցուցակից

«Ազատամարտիկների դաշինքը»՝ Օհանյանենց հետ. ՕՐՕ դաշինքի համաժողովում դժգոհում են մազերը լաքով կիսած տղաներից

Պետք է հստակեցնել ինչ ենք հասկանում սերնդափոխություն ասելով: Եթե խոսքը բյուրոկրատական կաբինետում աշխատած, սեփական աշխատասենյակից դուրս չեկող, իշխանական կուսակցական տարբերանշանը կրծքին փակցրած, մազերը լաքով մեջտեղից կիսած երիտասարդների միջոցով թոշակի անցածներին փոխելու մասին է, ես դա սերնդափոխություն չեմ համարում:

Ադրբեջանական գնդակոծությունից Բաղանիսում 2 կով է վիրավորվել

    Գնդակոծվել է միջպետական ճանապարհը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031