Օրվա լրահոսը
Բացառիկ երևույթ է, որը չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է. Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5: Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը
«Ազատ դեմոկրատների» ցուցակն` ամբողջությամբ
Ներկայացնում ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրությունների պատգամավորների թեկնածուների ցանկը. 1. Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի 2. Բագրատյան Հրանտ Արարատի 3. Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի 4. Բախշյան Անահիտ Ներսեսի 5. Այվազյան Մասիս Վազգենի 6. Խաչատրյան Անժելա Արտաշեսի 7. Առաքելյան Արմեն Ալբերտի 8. Մինասյան Սոնա Սամվելի 9. Այվազյան Նարեկ Մասիսի 10. Բաղդասարյան Գագիկ Գուրգենի 11. Եղիազարյան Աշոտ Արծրունի 12.
Տորթ «Նուշիկ»
Այս տորթի մեջ այնքան նուշ կա, որ այլ անուն դժվարացա հորինել նրա համար, իսկ «Նուշիկը» շատ սազում է նշահամ, փխրուն եւ նուրբ այս տորթիկին: Անհրաժեշտ մթերքները Կրեմի համար Կաթ-250 գրամ Ձվի դեղնուց- 2 հատ Շաքարավազ- 1 բաժակ Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա-2 ճաշի գդալ Վանիլի ձողիկ-1 հատ (կարող եք փոխարինել վանիլի մզվածքով կամ փոշի վանիլինով) Կարագ-
Նախընտրական խառնաշփոթ
Ինչքան Ազգային ժողովի ընտրությունների օրը մոտենում է, այնքան ավելի է բարդանում հայ ընտրողի խնդիրը՝ ու՞մ ընտրել: Սովորաբար պատգամավորի թեկնածուներին ընտրում են՝ նրանց տարբերությունները հաշվի առնելով, բայց այս առումով այս անգամ ընտրողների հնարավորությունները սահմանափակ են, որովհետև ընտրվողների մեծ մասը չափազանց նման են իրար՝ իրենց խոստումներով և գաղափարներով, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն: Մինչդեռ նմանությունները չափազանց շատ
Մորս մերած մածունը (պատմվածք)
Հայրենական պատերազմը վերջացել էր, հայրս էլ անհետ կորած էր համարվում, մենք էլ դեռ դժվար օրեր էինք ապրում: Ամռանը կոլտնտեսության անասնապահական ֆերմաները (կովերի, ձիերի, ոչխարների) հունիս ամսվա կեսերից սար էին բարձրանում, որտեղ աշխատողները ապրում էին կիսախարխուլ ցեխով շարված ժամանակավոր կացարաններում, իսկ անասուններին պահում էին բաց երկնքի տակ, քարերով ցանկապատված տարածքներում: Սեպտեմբեր ամսվա կեսերից արդեն վերադառնում էին
Մենք գործ ունենք սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ. Սենոր Հասրաթյան
«Երեկ գիշերը Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետևություն կատարեր և, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա մասնավորապես գրել է. «Սակայն՝ ոչ,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Բուք` Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Բաղրամյանի, Արարատի, Աշտարակի, Էջմիածնի, Արտաշավանի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանը հրանոթներով կրակել է Թալիշ գյուղի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Մասիսից Արտաշատ ավտոճանապարհին, Արմավիրի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա
Լեւոն Արոնյանը Շարժայում չհաղթողների ու չպարտվողների եռյակում է
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Շարժայում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի արեց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ եւ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց 12-րդ հորիզոնական: Մրցաշարի 18 մասնակիցների մեջ բացի Արոնյանից նաեւ իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսն ու չինուհի Հոու Յիֆանն են, որ առայժմ ոչ հաղթանակի բերկրանքն են ճաշակել, ոչ պարտության դառնությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Ապպաս ընդունեց ՀՅ Դաշնակցութեան պատուիրակութիւնը. «Ազդակ»
www.arfd.info. ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երեսուն վայրկեան տեւողութեամբ հանդիպում մը ունեցան Պաղեստինեան իշխանութեան նախագահ Մահմուտ Ապպասի հետ` ընդառաջելով նախագահի հրաւէրին: Հանդիպումին ներկայ էին նաեւ Ապպասի ընկերակցող պատուիրակութեան անդամներ: Հանդիպումի ընթացքին նախագահ Ապպաս անդրադարձաւ հայ եւ պաղեստինցի ժողովուրդներու պայքարի նոյնութեան, ինչպէս նաեւ պաղեստինեան դատին նկատմամբ հայ
Հովհաննես Բաչկովը Ստրանջայի մրցաշարի եզրափակչում է
Բուլղարայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարն ավարտվում է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, մեր հավաքականից պայքարում մնացած միակ բռնցքամարտիկը` գյումրեցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, այսօր կիսաեզրափակչում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Լիզունենկոյին, մտել է եզրափակիչ եւ պայքարելու է հաղթողի կոչման համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ imgrum-ի
Եթե ինչ-որ մեկն ապրիլին պատերազմ սկսի, կարող է դառնալ «Իսկանդերի» թիրախ. Մոդեստ Կոլերով. 1in.am
«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը նշել է, թե կան տեղեկություններ այն մասին, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը: Ներկայացնում ենք Մոդեստ Կորելովի հետ հարցազրույցից հատված. – Պարոն Կոլերով, ի՞նչ նպատակով է արվել այս
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակն ամբողջությամբ
Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի 188 անդամից կազմված համամասնական ցուցակը: Ներկայացնում ենք ստորև 1 Ծառուկյան Գագիկ Կոլյայի 2 Զաքարյան Իշխան Սերժիկի 3 Զոհրաբյան Նաիրա Վահանի 4 Բոստանջյան Վարդան Բաբկենի 5 Մելքումյան Միքայել Սերգեյի 6 Զուրաբյան Արարատ Անուշավանի 7 Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի 8 Տոնոյան Իվետա Սասունի 9 Աբրահամյան Արգամ Հովիկի 10 Գրիգորյան Վարդևան Ֆաբրիցուսկի 11 Մանուկյան Արթուր
«Դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերն առաջնագծում». Արտակ Բեգլարյան
«Այս գիշերվա և նախորդ ամիսների մի շարք դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերը առաջնագծում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Նա նաև հավելել է. «Դրանք տեղադրվել և տեղադրվում են թե՛ պետական և թե՛ մասնավոր միջոցներով: Այնպես որ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են այդ գործին՝
Վիտալի Բալասանյանը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը. aysor.am
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, անդրադառնալով շփման գծում այս գիշեր իրավիճակին, ասել է. «Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ»։ Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը և ընդգծել է արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամության
Ադրբեջանական սահմանամերձ գյուղերը դատարկվում են. Վարդան Ոսկանյան
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է այսպիսի գրառում. Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում: Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն
Ինքնասպանության փորձ
Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է լոգարանում և փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն (Ֆոտոշարք)
Ճանապարհային ոստիկանությունը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերի ավտոճանապարհներին պարբերաբար անցկացնում է ստուգայցներ, որոնց ընթացքում հայտնաբերվում են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ինչպես վկայում են արձանագրված փաստերը՝ վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր: Որոշ «հնարամիտ» վարորդներ
Միկրոավտոբուսը շրջվել է. ներսում 14 ուղեւորներ, 2-ը՝ երեխաներ
Փետրվարի 25-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 21-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 04 SU 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) դուրս
Փնտրվում է անձը, որը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին (Տեսանյութ)
Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝
Ադրբեջանական մամուլն արդեն գրում է իր զոհերի մասին
Razm.info Ադրբեջանական սոցցանցերում հայտնվել է առաջին կորստի մասին լուրը. Մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev)` Շաքիի շրջանի Քիշ գյուղից (Şəkinin Kiş kəndindən): Տեղեկությունը հայտնում է Շաքիի շրջանի սոցցանցային խմբերից մեկը: ՊԲ տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սպանված մայորը բրիգադի հետախուզության պետ էր: Լրացում. ասում են, որ նկարը վաղուցվա է, երբ դեռ լեյտենանտ էր:
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանում
2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ և Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի
«Արամ Աթեշյանը հաջողացրեց թուրքերին քծնելը և անպատիժ մնաց». Սարգիս Հացպանյան
«Եթե Արամ Աթեշյանը ընտրվի տեղապահ, Պոլսում արյուն կթափվի»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռք բերված ընդհանուր համաձայնության մասին թեմայով հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Հացպանյանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածած մամլո հաղորդագրության համաձայն Կ. Պոլսում պետք է ընտրվի տեղապահ, նրա ընտրությամբ փոխանորդի պարտականությունները դադարում են, և
Տեղ-տեղ մերկասառույց` Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը: Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին
Ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ըստ
Լրագրողները որոշեցին լավագույն շախմատիստին
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց ԶԼՄ-ների շախմատի առաջնությունը: Երրորդ անգամ անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը (haymedia.am), երրորդը՝ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը: Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ: Հաղթող եռյակը պարգեւատրվեց գավաթներով եւ գումարային մրցանակներով՝ հովանավորի կողմից: Չորրորդ տեղ գրաված
Ադրբեջանի կողմից Թալիշի հետ կապված տեղեկատվությունը` քարոզչական հնարք. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































