Օրվա լրահոսը
Աննա Հակոբյան. Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես է մեր առաջնորդը ասել, թե Սեյրան Օհանյանը հանցագործ է
Աննա Հակոբյանի կարծիքով՝ 2016 թվականի հունիսի 28-ին կուսակցությունը դադարել է գործել
Արտակ Զաքարյանի եւ Սամվել Ֆարմանյանի նամակը` Եվրոպական խորհրդարանին, Եվրանեսթ ԽՎ Բյուրոյի անդամներին, ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
Սույն թվականի փետրվարի 24-ին Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին
Վրաստանի կառավարության հետ բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ. Կարեն Կարապետյանը հանդիպել է վիրահայ համայնքին
Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ
Ավտոբուսի սրահում գողացել է բջջային հեռախոս
Փետրվարի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Աննա Թ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 14-ին
2017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը: Դատական նիստին ներկայացել էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Նախագահող
Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար. «Արցախպրես»
Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում:
ԿԸՀ-ն մերժեց «Ժառանգությունը» չգրանցելու մասին դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց «Ժառանգություն» կուսակցության՝ Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչների դիմումը: Դիմումով պահանջվում էր չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Մանրամասն՝ շուտով
Վահան Շիրխանյանի հետազոտության արդյունքները հայտնի են. նա մի քանի օր էլ կմնա քաղաքացիական հիվանդանոցում. news.am
Հայաստանի նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը մինչեւ երկուշաբթի կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնից: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ Շիրխանյանի վիճակը կայուն է, հոսպիտալացվել է, քանի որ որոշ հետազոտությունների պատասխաններ կստացվեն միայն երկուշաբթի: «Վահան Շիրխանյանն ունի ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններ` փոքրիկ ճողվածքներ, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտ սինդրոմ մասնակի վերաանոթավորմամբ, այսինքն տրոմբները մասնակի
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ
Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի մասին
ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ տեղեկացնում եմ. 1. ՔԿՀ-ն փաստացի և իրավաբանորեն գտնում էր, որ ա) փաստաբանին կարելի է խուզարկել. բ) արգելված իրերը, այդ թվում՝ քրեական գործի նյութերին չառնչվող փաստաթղթերը փաստաբանն իրավունք չունի իր հետ տեղափոխել. գ) փաստաբանի մոտ գտնվող նյութերը քրեական գործի հետ առնչվել-չառնչվելը պետք է որոշեր ՔԿՀ աշխատակիցը. դ) նյութերի ներքո հնարավոր
Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցիների
«Ժառանգությունը» ողջյունում է Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվեն
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն արժանացավ միջազգային դիտորդների բարձր գնահատականին: Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ միակամ է ու լի է վճռականությամբ՝ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, ապրելու եւ արարելու իր պապենական ազատ, անկախ բնօրրանում: «Ժառանգություն» կուսակցություն 24 փետրվարի 2017թ. Երեւան
Ինտերպոլից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում
Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոհարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանումը Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի
Հայաստանում այս տարի կարտադրվեն արևային վահանակներ
Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։
«Այսօր դժվար է կաշառքը զանազանել բարեգործությունից». ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյան (Տեսանյութ)
«ՀՀԿ-ում էլ կլինեն անհատներ, որոնք կփորձեն կաշառք բաժանել, բայց դա չի խրախուսվում»,-ասում է պատգամավորը
Հրանտ Բագրատյանը չի քննադատում «Ծառուկյան» դաշինքին (Տեսանյութ)
Փակ նիստում քննարկված Հրանտ Բագրատյանի առաջարկը «սառեցվեց»
«Թաղային հեղինակությունները գալիս են տներ, ցուցակագրում մարդկանց». Զոյա Թադեւոսյան (Տեսանյութ)
ՀԱԿ վարչության անդամը ՀՀԿ-ին ուղղված կոչ ունի
Հովհաննես Սահակյանը` Մասիսի միջադեպի մասին. «Իրար ճիշտ չհասկանալու երեւույթներ առօրյայում էլ կարող են լինել» (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավորին Լոռու մարզպետի պաշտոն չի առաջարկվել
«Ռուս զբոսաշրջիկը շատ ցանկալի է ցանկացած երկրի համար»
Ռուսաստանի ներքին անձնագրերով Հայաստան այցելելու թույլտվությունը կխթանի մեր երկրում զբոսաշրջիկների հոսքը
Քոքոբելյանը վիճեց, որ կառավարությունը գողացել է իր նախագիծը. «Հո դուք ստաժոր չեք, առնվազն խնդալու է» (Տեսանյութ)
Դաժե տարբերություն չկա, անգամ նախադասություններն են նույնը գրած, սկզբունքային մոտեցումները նույնը գրել են, ընդամենը մի փոփոխություն: Ես սա բացարձակապես…ուրիշ բառ չեմ ուզում օգտագործեմ, բայց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ համարում:
Սերժ Սարգսյանը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել: Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության Նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի,
«Օսկանյանին կախեցին խնդիրներից». Եղիազարյանը՝ Օսկանյանի որդու ձերբակալության մասին (Տեսանյութ)
«Ընդդիմությունն արդեն իսկ հետապնդվում է եւ դա ծանոթ ձեռագիր է»,-ասում է Գուրգեն Եղիազարյանը
Երևանում տոնում են Բուն Բարեկենդանը (ֆոտոշարք)
Բուն Բարեկենդանը տոնում են Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատումը մեղքերից: Այս օրերին Երևանում արդեն սկսվել են տոնական միջոցառումները՝ նվիրված Բուն Բարեկենդանին: Ուրախություն, հյուրասիրություն, երգ ու պար, թատերականացված համարներ: Այս ամենին ականատես եղանք «Երևակ»
Գուրգեն Արսենյանի օգնականի նկատմամբ սպանության փորձի գործով հարցաքննվեցին երկու ոստիկաններ
Հրապարակվեցին Հայաստանից բացակայող ու մահացած տուժողի ցուցմունքները
«Ընտրություններից հետո կլինի ավելի մեծ խայտառակություն՝ «Մադրիդյան սկզբունքները». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)
ԱԱԾ պետի նախկին տեղակալն ահազանգում է, որ Արցախի ճակատագիրը գուցե հարցականի տակ դրվի
«Իրենք օլիգարխնե՞ր են». Ուրիխանյանը՝ Վարդան Ղուկասյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին (Տեսանյութ)
«Այդ մարդիկ այդպիսինը չեն»,-հակադարձում է «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուն
Լեւոն Բարսեղյան. «Միայն քվեարկության օրով չի որոշվելու ընտրության ազատությունը եւ արդարությունը»
Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ դիտորդների մոտ մինչեւ 15 տոկոս արտահոսք է լինում
Արայիկ Հարությունյանը բացահայտեց «Ելք»-ի ծրագրի առաջին կետերից մեկը (Տեսանյութ)
Ունեցվածքի գույքագրումը վերաբերելու է ներկա եւ նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ «Ելք»-ի թեկնածուներին, որոնց շուրջ խոսակցություններ են պտտվում
Ճարտարապետները կլիցենզավորվեն. Ճարտարապետների միությունը դարձնում են Ճարտարապետների պալատ
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ Պալատը արտոնագրում է ճարտարապետներին եւ պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար: Բովանդակային առումով այն նման է լինելու Փաստաբանների պալատին: Ճարտարապետները պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր:


















































