Օրվա լրահոսը

Ճարտարապետները կլիցենզավորվեն. Ճարտարապետների միությունը դարձնում են Ճարտարապետների պալատ

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ Պալատը արտոնագրում է ճարտարապետներին եւ պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար: Բովանդակային առումով այն նման է լինելու Փաստաբանների պալատին: Ճարտարապետները պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր:

ԲՈՀ-ը կրկին դոկտորական աշխատանք է վերադարձրել

 Մասնագիտական խորհրդից պնդում են, որ թերությունները տեխնիկական էին

2009 թ.-ին Նարեկ Սարգսյանն է առաջարկել Ջերմուկը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքին կապող ճանապարհի կառուցման ծրագրում ներառել

Քաղաքաշինական կոմիտեն պատասխանում է Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի փետրվարի 18-ի համարում, ապա նաեւ՝ առցանց «Առավոտ»-ում զետեղված «10 տարի ուշացած հետազոտություն» հրապարակմանը՝ Քաղաքաշինության պետական կոմիտեից պատասխանում են: «Ս/թ փետրվարի 8-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության պետկոմիտեում մշակված՝ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքային համայնքը «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքին կապող նոր ճանապարհի կառուցման ծրագրին՝ նշելով, որ Ջերմուկը

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի և գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից,

Ո՞ւմ կողմից է կառավարվում «Ծառուկյան» դաշինքը (Տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան Սեյրան Օհանյանի դիրքորոշման, պնդեց, որ իրենց դաշինքի «կառավարիչը» Գագիկ Ծառուկյանն է, նաեւ՝ դաշինքի մաս-կուսակցությունների ղեկավարները

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ: «Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում: Մտավորականի անկեղծության և

«Ոնց որ էս Ազգային ժողովը սրտի փոխանակման ինստիտուտ լինի, չի լինի՝ չի լինի». ՄԱՊ-ի Ալիկ (Տեսանյութ)

Ալեքսան Պետրոսյանն ասաց, որ չընտրվելու դեպքում կզբաղվի իր սիրած աշխատանքով՝ խաղողագործությամբ, բայց ուզում է ընտրվի, որ Արմավիրից արտագաղթը կանգնեցնի:

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն տեղյակ է ընտրությունների ռիսկերի եւ մարտահրավերների մասին

«Մենք դա չէինք աջակցի, եթե չհավատայինք, որ այս անգամ կարող ենք ընտրությունների ավելի լավ չափանիշներ ունենալ»

Հայկ Գրիգորյան. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր» (Տեսանյութ)

Սյունեցի պատգամավորը մնում է իր հովանավորյալի ընկերն ու բարեկամը

Ալիևը Ղարաբաղի հարցում հստակություն է ուզում, նախքան լիազորությունները կնոջը փոխանցելը. ԶԼՄ-ներ

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու կապակցությամբ Հայաստանի դժգոհությունը գնալով ավելի ու ավելի արտահայտված բնույթ է ստանում: Պաշտոնական Երևանն արդեն բաց տեքստով է Մոսկվային ներկայացնում իր հավակնությունները: Այս մասին գրում է EADaily պարբերականը՝ «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին. Հայաստանի հատուկ կարծիքն առանց Ղարաբաղի»  վերտառությամբ հոդվածում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային: «Երևանի փաստարկները հասկանալի են: Ռուս դաշնակցի կողմից Ադրբեջանին զինելը

Կինոդերասան «Պոնչոյի» գործով ոստիկանները չէին կարողացել կատարել դատարանի բերման որոշումը

Տուժողը դիմեց դատավորին. «Ցավդ տանեմ, շան տղա լինեմ, թե սուտ եմ ասում» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են 2015 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36 Բ շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության գործով դատավարությունները: Կինոդերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», վիճել էր իր զոքանչի հարեւանի՝ Ռուբեն Գալստյանի հետ: Նրան

Եթե դատապարտյալը չկարողանա տուգանք վճարել`աշխատանքով կհատուցի

Տուգանքի վճարումից «չարամտորեն խուսափելու» դեպքում`ավելի ծանր աշխատանք կկատարի

«Երբ մարդիկ նման բաներ են ասում, մի քիչ ուղեղը պիտի աշխատացնեն». Լևոն Զուրաբյանը՝ Սամվել Բաբայանին

Լևոն Զուրաբյանի հավաստմամբ՝ անտրամաբանական է ուժերի միջև տոկոսների պայմանավորվածության մասին խոսել

ՄԱՊ-ի Ալիկը վստահեցնում է, որ ՀՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չի՝ ընտրվելու համար

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք ՀՀԿ-ից լիակատար աջակցություն ստանո՞ւմ եք, այս գումարման ԱԺ-ում միշտ չէ, որ դուք հլու-հնազանդ համաձայնել եք ՀՀԿ-ի բոլոր նախագծերին, ԵՏՄ-ի հետ կապված ձեր բողոքն ենք հիշում, սա կարո՞ղ է խոչընդոտել, որ այլեւս չհայտնվեք ԱԺ-ում՝ նա պատասխանեց. «Ընտրություններին պատգամավոր ընտրվում է այն մարդը, որին ժողովուրդը վստահելու է»:

Տիգրան Մուկուչյանը՝ կույրերի միավորումում (Տեսանյութ)

ԿԸՀ նախագահը բրայլյան գրատեսակով եւ խոշոր տառաչափով ընտրությունների ձեռնարկ տրամադրեց տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին Aravot.am-ն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ԿԸՀ-ն կարգավորե՞լ է, որպեսզի տարբեր պատճառներով դժվարություններ ունեցող քաղաքացիներին` մեծահասակների եւ այլն, որոնք կողմնակի օգնությամբ են մտնում քվեախուց ու քվեարկում, չկողմնորոշեն, ինչպես որ ամեն ընտրության ժամանակ պատահում է եւ այս հարցն

Տարոն Մարգարյանը մեկնաբանում է Արման Սահակյանի կնոջ գործունեության մասին լուրերը (տեսանյութ). «Ա1+»

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ Արման Սահակյանի կինը՝ Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, իր ենթակայությամբ աշխատող մարդկանց հրահանգում է, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լևոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ի կարգախոսի մասին. «Ո՞նց եղավ, որ 1998-ից լինելով իշխանության, անվտանգության հարցը նորից առաջնային է»

«Դա նշանակում է, որ այս 18 տարվա ընթացքում ՀՀԿ-ն զբաղված է եղել ոչ թե անվտանգություն ապահովելով, այլ երկիրը թալանելով»

Թատրոնի երախտավորները մոռացության են մատնված

Ի՞նչ են մտածում թատրոններն ու թատերագետներն այն մասին, որ ոչ այնքան վաղ անցյալում, տասնամյակներ շարունակ հայ թատերական աշխարհի դիմագիծն ամբողջացնող մեծերը՝ Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը մոռացության են մատնվում եւ հնարավոր է նաեւ, որ շուտով, կամաց-կամաց, աննկատ, կարող են ջնջվել հանրության հիշողությունից։ Կարծում եմ՝ առաջին պատասխանը, որ Ձեր մտքին կգա, հարգելի թատերագետներ եւ թատրոններում

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան՝ ՕՐՕ դաշինքի թեկնածու. «Ենթադրում եմ, որ սա Շիրակի մարզպետին դուր չի գա»

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը բժշկական գիտությունների թեկնածու է, աշխատանքային հարուստ կենսագրություն ունի և որին Շիրակի մարզպետարան 2010 թվականին աշխատանքի հրավիրեց նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարկանիշային թեկնածուներից մեկն է։ Ի դեպ, այս փաստին մեր ուշադրությունը սևեռեց Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ կատակելով, թե «տեսնո՞ւմ եք ինչքան

Գողություն մթերային խանութից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։ 2016թ. նոյեմբերի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:43-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող մթերային խանութից գաղտնի հափշտակել է երկու տուփ սուրճ: Դեպքի

Սերժ Թանկյանը հայրենակիցներին կոչ է անում ազատ և արդար ընտրություններ անցկացնել (Տեսանյութ)

Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Քվեն է ճշմարտությունը, քվեն է ուժը» («A Vote is the Truth, a Vote is Power») վերնագրով տեսաուղերձ, որում նա Հայաստանում և Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին կոչ է անում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։ Լուսանկարը՝ Թանկյանի ֆեյսբուքյան էջից

Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը

2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա.Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, հրապարակվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը: ՀՀ Վարչական վերաքննիչ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.50C (1996 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.00C (1972 թ.) Օդի

Այսօրվա «ժամանակակից» ճիճուներին հին մեթոդները չեն օգնում

Աղիների վատթարացումը կապված է ոչ միայն վատ սննդի, մարսման հետ, այլեւ մեծ նշանակություն ունեն պարազիտները: «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը: Նրա խոսքերով՝ ճիճուների առկայությունը մեր օրգանիզմում նման է «անկոչ հյուրերի», որոնք ամբողջ միկրոֆլորան կարող են խառնել իրար. «Նրանք ոչնչացնում են առողջ միկրոֆլորան, քանի որ ուտում են առողջ սնունդը՝ վիտամինները, միկրոտարրերը՝ այնտեղ թողնելով իրենց

Նոր ընտրական օրենսգիրքը զրոյացրել է ընտրակաշառքի ազդեցությունը. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Ընտրապայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում կա սերնդափոխության բավական լուրջ միտում: Ավելին՝ շեշտվում է, որ այդ միտումը իշխանության կողմից թելադրեց ՀՀԿ-ն, ընդդիմության կողմից՝ «Ելք» դաշինքը: Ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի ընտրացուցակը: -Մեր կուսակցության ներսում կատարվող սերնդափոխությունը ամենեւին էլ նորություն չէ: Սերնդափոխությունը տարիներ շարունակ Հանրապետականի համար եղել է կարեւոր

Երբ Վանո Սիրադեղյանը ՀՀ ներքին գործերի ամենազոր նախարարն էր, նրա եղբայրը շարունակում էր գյուղում հող մշակել. «Չորրորդ իշխանություն»

1998թ. հոկտեմբերին Դաշնակցությունը հանրահավաք էր կազմակերպել, որտեղ՝ օրինակ, որպես կոռուպցիոն փաստ, հայտարարեց, թե նախկին իշխանավորներից մեկի եղբայրը հարկային ծառայությունում է աշխատում։

Ինչու՞  1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն համապատասխան կայքերում

Պետությունը  տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  ապահովում է  անվճար դասագրքերով, որը  ողջունելի է: Սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք  ստեղծվում են մրցույթներով և տպագրվում են   Դասագրքերի շրջանառու հիմնադրամի  միջոցներով, դրված են  համապատասխան կայքերում,  իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները  դրված չեն (հավանաբար   դասագրքերի հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով): Այդ դասագրքերի   էլեկտրոնային  տարբերակների

«Ժողովուրդ ջան, որ ընտրեք ձեր թաղի լավ տղային, դեռ չի նշանակում, որ նա անպայման հայտնվելու է խորհրդարանում». Արմեն Մարտիրոսյան

Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի՝ ցուցակները ոչ թե տարածքային են, այլ թաղային

2014–2015թթ. ընթացքում Արարատ Զուրաբյանի հարցազրույցները բոլորովին այլ բան են հուշում. «Չորրորդ իշխանություն»

«Եթե հիշում եք, մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Տեր-Պետրոսյանի՝ բուրժաադեմոկրատական երեւույթի անհեթեթ մոտեցումը»,- օրերս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, որ հիմա ընդգրկվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում։ Միայն թե, 2014–2015թթ. ընթացքում Արարատ Զուրաբյանի հարցազրույցները բոլորովին այլ բան են հուշում։ Օրինակ, 2015թ. մարտի 4-ին «Հրապարակ»

ՀՀԿ ցուցակ կազմելու սկզբունքը. ֆասադը լինի զուտ քաղաքական, իսկ հետագա տեղերում՝ կոնկրետ ձայն ապահովող մարդիկ. «Իրատես»

Ընտրություններն ունեն իրենց նրբությունները։ Ցանկացած թեկնածու, որ դրված է մանավանդ ֆասադային մասում, ինչ-որ թիրախային խմբի վրա պետք է աշխատի։ Այս պարագայում ոչինչ չասող անուն-ազգանունով և կուսական հեղինակությամբ մարդիկ ձայներ չեն կարող բերել կուսակցությանը։ Եվ այդ տեխնոլոգիայից ելնելով՝ որոշվել է, որ, այնուամենայնիվ, ցուցակի առաջին հորիզոնականներում լինեն մարդիկ, որոնք ծանոթ են, ընկալվում են որպես քաղաքական կերպար, գուցե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031