Օրվա լրահոսը

Ով ինչ է կարողանում մարսել

Ցանկացած երկրի իշխանություն անում է այն, ինչ իրեն թույլատրվում է: Ադրբեջանում «թագավորը» կարող է Սահմանադրություն փոխել, ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն եւ հետո այդ պաշտոնին նշանակել սեփական կնոջը: Ադրբեջանում մի երկու բլոգեր սարկաստիկ մեկնաբանություն կգրի, եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի, պալատական պնակալեզները կողջունեն այդ «իմաստուն քայլը» եւ կասեն, որ բացի Մեհրիբանից՝ այլ «թագուհի» չէին էլ պատկերացնում:

Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44

Լրացուցիչ տեղեկություն Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց): Ի

Ֆեյսբուքում Սեւակին դարձրել են «Լուսավոր Հայաստանի» անդամ

Բանաստեղծի անունով 3000-ից ավել like-երով էջը անվանափոխվել է կուսակցականի

«Գագիկ Ծառուկյանն իմ վաղեմի, երկար տարիների գործընկերն է, ընկերն է, և ես նրա կողքին եմ». «1in.am»

Գործարար Խաչատուր Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ին աջակցել և աջակցում է, քանի որ նրա հետ ճանապարհ է անցել: «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել: Սա է իրականությունը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը: Մեր այն դիտարկմանը՝ նախընտրական

«Հասուն կյանքի հմտությունները». Գոյություն ունի՞ մեկ այլ աշխարհ

Բթամատերի մասին ֆիլմ. այսպես կարելի է նկարագրել Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի չորրորդ ֆիլմը՝ «Հասուն կյանքի հմտությունները», որը ցուցադրվեց այսօր՝ փետրվարի 21-ին: Ֆիլմը, որը ցուցադրվում էր փառատոնի շրջանակներում կանանց իրավունքները բարձրացնելու նպատակով, իրականում այդպես էլ հանդիսատեսին չկարողացավ հասցնել իր գաղափարախոսությունը: «Հասուն կյանքի հմտությունները» սցենարային առումով հում էր: Կային հատվածներ, որ ըստ սցենարի հեղինակի պիտի հանդիսատեսի համար

Քաղաքական երաշտ եւ արժեզրկված բառեր՝ ընտրություններին ընդառաջ

Ավարտվեց առաջադրումների փուլը, քաղաքական ուժերը ներկայացան իրենց ցուցակներով, որտեղ նշված մարդիկ հավակնում են կանխորոշելու երկրի ապագան առաջիկա հնգամյակում: Այո, շատ էլ թե նոր համակարգ է, նոր Սահմանադրություն, սակայն էսթետիկական առումով սովետական տոտալիտարիզմի ոգին, այնուամենայնիվ, գերիշխում է Հայաստանի քաղաքական դաշտում: Մեծ եւ կիսախավար դահլիճներ, մեծ եւ անճաշակ պաստառներ, առաջնորդը լույսերի ներքո, ճռճռան եւ անբովանդակ ճառեր, նույնպիսի

Վարչապետը հանդիպել է 6 մարզից 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում

Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Կոտայքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային տնտեսության, կարի արտադրամասի հիմնմանը, բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների, հագուստի, հակակարկտային ցանցերի, կաշվե իրերի արտադրությանը, հանգստի գոտու ստեղծմանը և այլն: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է

Սերգեյ Մովսիսյանն «Aeroflot Open»-ի առաջին տուրում հաղթանակ տարավ

Մոսկվայում այսօր տրվեց շախմատի «Aeroflot Open» մրցաշարի մեկնարկը: Ուժեղագույնների «A» խմբում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը առավելության հասավ Գաեմ Մեգամիի նկատմամբ, Տիգրան Հարությունյանը միավորը բաժանեց Եվգենի Ալեքսեեւի հետ, իսկ Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Սերգեյ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջի

«Մի բան հստակ է. ԼՂՀ-ն կայացել է որպես պետություն». Վլադիմիր Եվսեև

ՌԴ-ի պատվիրակները այցելել են ԼՂՀ խորհրդարան

Բացառիկ գիրք Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի մասին

Հեղինակը` Նորայր Պողոսյանը կարծում է, որ նման հոգեւորականների օրինակը պետք է լայն ձեւով ներկայացվի հայաստանյան իրականության մեջ:

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ

Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ: Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի հոգևոր

Հայկական մթերքների և խմիչքների ցուցահանդես Վիեննայում

Փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ: Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության,

Չորս պարտիա, չորս ոչ-ոքի Շարժայում

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Շարժայում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand *Prix» մրցաշարի չորրորդ տուրում ոչ-ոքի արեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: Սա գրոսմայստեր Արոնյանի չորրորդ անընդմեջ ոչ-ոքին է Միացյալ Արաբական Էմիրություններում խաղացված չորս տուրերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

«Կոնկրետ հոդվածով մոտենում են երեխաներին». մահացած Լիա Միսակյանի հայրը պահանջում է բժիշկներին զրկել աշխատանքից. (Տեսանյութ)

Մեղադրվող բժիշկների պաշտպանն ասում է՝ Ասենք, թե զրկեն աշխատանքից՝ անունն ի՞նչ դնեն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի պատվիրակությունների անդամներին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտահետազոտական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման,

Վրաստանը չի ճանաչում ԼՂ հանրաքվեի արդյունքները

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլանը»։ «Վրաստանը չի ճանաչում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետևաբար չի ճանաչում այնտեղ անցկացված հանրաքվեն կամ դրա արդյունքները»,- ասել են Վրաստանի ԱԳՆ-ից։ Նախարարությունում կարծում են, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

ԼՂՀ ԱԳՆ. Հանրաքվեն իրացնում է միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված անկապտելի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան

2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ  համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից  87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:

Այստեղ՝ Արցախում, տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց. Եվրախորհրդարանի պատգամավոր

Միջազգային դիտորդները հանդես են եկել ասուլիսներով

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

«Վարդան Օսկանյանին վարչապետի պաշտոն էին խոստացել». Մարթա Այվազյան

2008-ին Վարդան Օսկանյանի կողմից աշխատանքից ազատված դիվանագետների դիտարկումները

Էդվարդ Նալբանդյան. Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

«Արձանագրում ենք՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է». ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան

Ոստիկանների գործողություններին իրավական գնահատական չի տրվում. Անի Չատինյան

Հայտնի են 2016թ. լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու քննիչը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։ Տարվա աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։ ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել

ՀՀԿ-ական գյուղապետը ընտրակաշառք է բաժանում ԲՀԿ-ական թեկնածուի համար

«Ցեմենդավոզի Սերժիկը» սկսել է ընտրակաշառք բաժանել

Մենք քաղբանտարկյալ չէինք, ի՞նչ էինք. Վարդան Օսկանյանին հիշեցնում է Վարդան Մալխասյանը

«Մեզ դատապարտել են Քոչարյանի պատվերով, իսկ այդ ժամանակ Վարդան Օսկանյանը իշխանության ամենակարկառուն դեմքերից էր». Վարդան Մալխասյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031