Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սրտանոթային անբավարարություն ունեցողներն ինչպես «դիմավորեն» գարունը
Գարունը մոտենում է, եւ այն մարդիկ, որոնք ունեն սրտանոթային անբավարարություն, որպեսզի վիճակն ավելի չսրվի եւ ավելին՝ կարգավորվի, հարկավոր է բնական միջոցներով սկսել բուժում հենց վաղվանից: Սրտային անբավարարության, սրտի հետին պատի ոչ բավարար սնուցման, սրտի թուլության եւ այլ հիվանդությունների ժամանակ, որոնք կապված են սնուցման հետ, ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ միջոցները: Վերցնել 400 գրամ ծիրանի չիր,
«Ես նորից կապրեի իմ պես. Զուլումի պես՝ պայքարող, անհաշտ, ըմբոստ». Զուլում Գրիգորյան
-Կոչումները փչացնում են մարդուն . Դրանք ինձ համար մեծ արժեք չունեն , -ասում է նկարիչը:
Ուկրաինան և Թուրքիան չեն ճանաչում ԼՂ հանրաքվեի արդյունքները
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կայանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության մեջ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք. Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստին.
Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ:
Շտապօգնության մեքենաները վարորդներից ճանապարհ են «մուրում»
Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»: Այս տեսարանը հատկապես օրվա պիկ ժամերին է լինում` մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենայի վարորդը, որը ծանր հիվանդ է տեղափոխում կամ շտապում է հիվանդին օգնության, ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատեւ «լռվել»: Սակայն
Թուրքիոյ հայերը բաց նամակով կը դիմեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Փետրուար 23-ին, Սուրբ Էջմիածինի մէջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի գլխաւորութեամբ տեղի պիտի ունենայ հանդիպում մը, որուն մասնակցելու հրաւիրուած են Պոլսոյ պատրիարքական ընտրութեանց երեք թեկնածուները՝ Արամ արք. Աթէշեան, Սահակ եպս. Մաշալեան եւ Գարեգին արք. Պէքճեան: Թուրքիոյ Հայոց պատրիարքի ընտրութիւններուն շուրջ կայանալիք հանդիպումէն առաջ Թուրքիոյ հայ համայնքի ներկայացուցիչները Գարեգին Բ.-ին դիմած են բաց նամակով: “Ակօս”-ը կը
Փաստաբան. Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է
ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ 2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց: Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին
Փետրվարի 21-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Պ.Կլիմկինի նախագահությամբ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում կայացել է «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկում, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում առկա հակամարտությունների արդյունքում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքները: Քննարկման մասնակիցների թվում էին Հունգարիայի, Լիտվայի և Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի
Տարին մեկնարկում է բարձր ակտիվությամբ. «Հայոց Աշխարհ»
Վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Տարեսկիզբը խոստումնալից է, հատկապես տարեվերջի ոչ բարձր ակտիվությունից հետո։ Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը եղել է ընդամենը 0,5 տոկոս՝ պայմանավորված առանձին ամիսներին գրանցված ցածր աճով, ինչպես նաեւ անկմամբ։ Ի տարբերություն տարեվերջի, 2017թ. սկիզբը մեկնարկում է նախորդ մի քանի ամիսների համար բարձր տնտեսական ցուցանիշներով։ Հունվարին,
Բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողներինը՝ ավելանում. «Ժողովուրդ»
Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին, ընտրողների թիվը գնալով ավելանում է, այն էլ՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Փաստ, որը բավական մտահոգիչ է եւ չի տեղավորվում տարրական տրամաբանության շրջանակներում։ Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ներկայացնենք վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ընտրողների եւ մշտական բնակչության թվի փոփոխության դինամիկան։ Եվ այսպես՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել տեղեկանք՝ Հայաստանում
Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: ԿԳ նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի
Բավականին արդյունավետ կարող է լինել նաեւ շտաբներում խուզարկություն իրականացնելը. «Հայկական ժամանակ»
Ընտրական տեղամասում տեղի ունեցող հանցագործությունները հեշտությամբ բացահայտվում են քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության կողմից։ Ընտրական տեղամասում ամենը տեղի է ունենում դիտորդների ու վստահված անձանց աչքի առջեւ։ Սակայն իրավիճակն այլ է տեղամասից դուրս տեղի ունեցող ընտրական հանցագործությունների հարցում, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների կամքի ազատ արտահայտման խոչընդոտումը եւ այլն… Այս հանցագործությունների բացահայտման համար պետք են օրենքով իրավապահներին տրված
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հարավային Կովկասում հակամարտության կողմերին չտապալել խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի միակողմանի քայլերից կամ փորձերից, որոնք կարող են ավելի բարդացնել իրավիճակը և վտանգի տակ դնել բանակցությունների ճանապարհով համաձայնագրի հասնելուն ուղղված ջանքերը:
«Երեք սերունդ» լուսանկարի երիտասարդ հերոս. «Էդ դիրքերը հաստատ մենք հետ կվերցնեինք». «Հրապարակ»
Ապրիլյան պատերազմի մասնակից, 23-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գաբրիելյանն արդեն մի քանի օր է՝ պետպատվերի շրջանակներում բուժվում է Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում։ Նրան զինվորական հոսպիտալից են ուղեգրել այստեղ։ Եվ դեռ երկար պետք է բուժվի, քանզի խնդիրը բավականին բարդ է՝ հոդերի բորբոքում, որն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ «Եղնիկներում» ու Թալիշում դրսում կամ վրանների մեջ, խոնավ ու
Վլադիմիր Կարապետյան. «Կցանկանայի լսել նաեւ իշխանություններից, թե իրենք ինչպես են պատկերացնում Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը». «Ժողովուրդ»
Հայրենի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Նախօրեին այս խնդրին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։ Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը, եւ արդյոք Հայաստանը դժգոհելուց բացի՝ լուրջ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ։ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն
Մոսկվայում տեղի կունենա Նալբանդյան-Լավրով հանդիպում
Չորեքշաբթի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ «այցը կդառնա հագեցած հայ-ռուսական երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում սերտ համագործակցության հետագա զարգացմանը»: Կքննարկվեն նաև միջազգային թատերաբեմում համագործակցությանը վերաբերող
«Հայերը զարմանում են, որ անգլերենի փոխարեն հայերեն եմ սովորում»,-Ելենա Չիկմենյովա
Հայերենը իմ մայրենին չէ, բայց ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն:
Վահագնի թաղամասում, որտեղ Սեյրան Օհանյանը տուն է վարձել, վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից. «Հայկական ժամանակ»
Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից։ Այս մասին զրույցում փոխանցեց Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը։ Հանուն արդարության պետք է նշել, որ որպես տուրիստական ընկերության աշխատակից ներկայանալով` փորձեցինք ճշտել թաղամասի բնակարաններին ու առանձնատներին վերաբերող որոշակի գներ, քանի որ նման դեպքերում լրագրողներին տեղեկատվություն տալու
Արցախի հանրաքվեն, ռուսների «ապտակն» ու Բաքվի հիստերիան
Արցախն ու փետրվարի 20-ը «1988թ. փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական եւ վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության եւ անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման եւ մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության արժեքներին
Տիգրան Արզաքանցյան. «Ընենց եմ անելու, որ սաղ խոպանից գան, էդ խոպանն իրանց դռան դեմը լինի». «Հրապարակ»
Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանը, որը տարվա մեծ մասը «դրսերում» է լինում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, պարզվում է՝ ուսանող է եւ Հայաստանից բացակայությունը հիմնավորել է ուսանողական փաստաթղթերով։ Բացակայությունն անձնագրայինում դիտել են իբրեւ գործուղում։ – Դուք հաճախ եք սիրում հայտարարել, թե շատ «ակտրիսաների» հետ եք շփվում, նրանք հնարավո՞ր է մասնակցություն ունենան Ձեր
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան
Կադրային նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին: Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել
Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Հայաստան և Ադրբեջան. համեմատություն Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում
Ով ինչ է կարողանում մարսել
Ցանկացած երկրի իշխանություն անում է այն, ինչ իրեն թույլատրվում է: Ադրբեջանում «թագավորը» կարող է Սահմանադրություն փոխել, ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն եւ հետո այդ պաշտոնին նշանակել սեփական կնոջը: Ադրբեջանում մի երկու բլոգեր սարկաստիկ մեկնաբանություն կգրի, եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի, պալատական պնակալեզները կողջունեն այդ «իմաստուն քայլը» եւ կասեն, որ բացի Մեհրիբանից՝ այլ «թագուհի» չէին էլ պատկերացնում:
Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44
Լրացուցիչ տեղեկություն Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց): Ի

















































