Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում

Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել

«Իրականում Փաշինյանի բառապաշարը նույնն է եղել՝ լրագրող աշխատած տարիներից, բայց այս դեպքում նա քաղաքական արշավ է սկսել»․Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հայ եկեղեցու սպասավորների մասին աղմկահարույց, հայհոյախառն գրառումներին, այն որակեց որպես քաղաքական արշավ։ «Իրականում թե՛ Նիկոլ Փաշինյանի և թե՛ նրա կնոջ բառապաշարը միշտ նույնն են եղել թերևս լրագրող աշխատած տարիներից, գրագիտությունը, կրթվածությունը չի փոխվել, միշտ էլ եղել են գռեհիկ։ Իսկ այս դեպքում ավելի

Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ

Դեսպան Սոբհանին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»․ ամփոփվել են ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման

«Բանկի հավելվածը բաց էր, մեկ էլ տեսնեմ՝ վարկ է ձևակերպվել, ու փողերը քաշում են»․ վարկային խարդախության զոհ

Քաղաքացին վրդովված ասաց․ «Մի ծրագիր պիտի լիներ, որ բանկը իսկույն նույնականացներ, բայց օրենսդրությունը դա չի պարտադրում»։

Արման Խաչատրյանը նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագիրը Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության

«Էս մարդկանց դանակը ոսկորին է հասել, որ եկել են ստեղ»․ պատգամավորը՝ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների մասին

Նշենք, որ այս պահին վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները հանդիպում են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

Դուշանբեում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ

«Ադրբեջանցիները Արցախի Տիգրանակերտ քաղաքում իրենց ճաշակով ուտել-խմելու տեղեր են սարքում, իսկ մեր իշխանությունների վերաբերմունքը՝ հնարավորինս խուսափել Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած զրույցից». հնագետ

Արցախի Տիգրանակերտի արշավախումբն ու գործընկերները հրատարակության են պատրաստել «Արցախի Տիգրանակերտ. պատմա-մշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը՝ կազմված 350 էջից եւ 400 լուսանկարից, գծագրից ու գրչանկարից: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ բացառիկ այս գիրքը կտպագրվի արդեն առաջիկա ամսին: «2004 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կազմավորվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից

Հունիսի 2-ին, ժամը 13:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում՝ լճի մեջ, ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ ջրասուզակով։ Ջրասուզակը

«Եթե ԱԺ-ում միայն գզվռտոցով չզբաղվեին, ԿԲ նախագահին պիտի վաղուց ազատած լինեին»․ Մհեր Կարագյոզյան

Հարցին՝ ի վերջո այս խնդրի հասցեատերն ո՞վ է՝ միայն ԿԲ-ն, Մհեր Կարագյոզյանը պատասխանեց՝ մենք պահանջում ենք, որ մեզ ընդունեն 107 պատգամավորները՝ բոլորը ու նշեց․ «ԿԲ-ի թերի աշխատանքների պատճառով է, որ բանկերն իրենց թույլ են տալիս ինչ ասես և անհամաչափորեն կողոպուտի են ենթարկում քաղաքացիներին։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

«Իմ տղան բռնի անհետացած է, փաստերը կան, ունենք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրան, բայց հանձնաժողովը դանդաղ է աշխատում»

«Ինչքան էլ երկար ժամանակ անցնի, մայրական սիրտն ասում է՝ մի մտածիր, որ քո տղան չկա։ Սպասում ենք այն տղաներին, որոնք իմ տղայի հետ են եղել եւ այսօր չկան։ Գոնե նրանցից մեկը գա, մենք արդեն կիմանանք, թե ինչ է կատարվել մեր տղաների հետ»։

Դատարանի վարույթում է գտնվում միջնորդություն լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ

Հունիսի 1-ին Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ․ Վահան Կոստանյան

«Բարձր ենք գնահատում նաեւ երկկողմ եւ եվրոպական ձեւաչափով Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին»,- շեշտեց Կոստանյանը։

«Գնել Սարգսյանի գործողություններում առկա են հանցանքի հատկանիշներ». Վահան Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն

«Առաջին թիվին»-ն՝ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը 

2025թ. ապրիլի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի («Առաջին ԹԻՎԻ») նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ օրենքի խախտման համար։ Վարչական վարույթը հարուցվել էր մարտի 31-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ընթացքում բազմակի խախտումներ արձանագրելու հիմքով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «Առաջին ԹԻՎԻ»-ի եթերում և YouTube էջում ցուցադրվել են «Եվրադաշինք»

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75 մ (01.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի

Գարի Քյոսայանը՝ իր երազած երաժշտական գույների ծաղկեփնջի եւ «Ջազի Սիմֆոնիա» համերգի մասին

«Պարոն Թոփչյանը հանդիպումների ժամանակ միշտ ասում էր՝ ե՞րբ ենք մի ծրագիր անելու: Լավ է, որ վերջապես հնարավոր եղավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում օր գտնել եւ պայմանավորվածություն ունենալ»,-նշեց մեր զրուցակիցը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում: Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ: Երևանի

Ասսենի Դրենց թանգարանից Հայաստանում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշ

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան–Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե

Յաղդան գյուղի միջնադարյան կամրջի վիճակը գնահատվել է վթարային. վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր կմշակվեն

Լոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

«Երկիրը և ժողովուրդը պետք է դուրս գան ստեղծված անելանելի իրավիճակից: Ողջունում ենք Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» ծրագրային մոտեցումը»

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» ծրագրային մոտեցումը՝ որպես երկրի զարգացման նոր քաղաքատնտեսական ուղղություն ձևավորելու քայլ։ Երկիրը և ժողովուրդը պետք է դուրս գան ստեղծված անելանելի իրավիճակից, քանի որ այն լուրջ բացասական ազդեցություն է ունենում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության վրա։ Մեր նախաձեռնությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու

«Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ ձեզ», «չափն անցնել» արտահայտություններով Արարատ Միրզոյանը չի վիրավորել լրագրողին, այլ համարժեք պատասխան է տվել. ԿԿՀ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման եզրակացության է եկել՝ իմաստաբանական վերլուծության ենթարկելով Արարատ Միրզոյանի արտահայտությունները

Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք. Ժաննա Անդրեասյանն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ–ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի

Ապակենտրոնացված համագործակցությունը վաղուց վերածվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների իրական հենասյուներից մեկի. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 2-ին մասնակցել է Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստին եւ հանդես եկել ելույթով: «Սա վկայությունն է այն ամուր բարեկամության, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջեւ ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլ նաեւ ապագային միտված գործընկերություն: Ապակենտրոնացված համագործակցությունը վաղուց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031