Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհի մեկնարկը տվել է Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Փաշազադեն

Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ նրանց քաղաքական ուժի ներկայացուցիչների հնչեցրած վիրավորական արտահայտություններին՝ հիշեցրեց, որ եկեղեցու վրա իշխանությունների հարձակումները սկսվել են դեռեւս 2018 թվականի հունիսից, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին ընտրվել է վարչապետ եւ ուղիղ մի ամիս հետո՝ հունիսի 5-ից, սկսել է «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդարացրել է Տիգրան Ավինյանին, իսկ Դիանա Գասպարյանին տուգանել

«Լիլանարմ» ընկերության գործադիր մարմնի ղեկավարի եւ Տիգրան Ավինյանի կապի մասին տեղեկությունները չեն հաստատվել

Ռուբինյանը և Մաթիաս Ֆոլերտը խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման

Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. եղել են շեղումներ նիտրատների ցուցանիշից

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով: Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ

Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փաշինյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։

Օտարերկրացին ձեռք էր բերել 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել Հայաստան. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել ՀՀ: Այնուհետև, օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով

Փաշինյանի գործողությունների հիմքում ընկած են Ադրբեջանից եկող հրահանգները՝ թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին. Տաթևիկ Հայրապետյան

Եկեղեցու հասցեին ուղղված վիրավորական խոսույթը ավելի մեծ խուլիգանական արշավի նախերգանքն էր, որը պարզապես ծառայեցվում է ի շահս Ալիևի

Իգդիրում ցույցի են դուրս եկել հայկական ատոմակայանը փակելու պահանջով

Փակե՛ք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ և Ֆուկուշիմա

Իշխանությունները միշտ եկել-գնացել են, իսկ եկեղեցին 1700 տարի է՝ կա. Վարդան Խաչատրյան

Սա արդյոք չի՞ խոսում այն մասին, որ գլխավոր խնդիրը այն չէ, որ հայկական կառույցի հետ ներսում ունենանք այդպիսի լարման եւ ագրեսիայի խնդիրներ: Մեր խնդիրը միասնականության մեջ է, որովհետեւ դա հիմա մեր միակ ելքն է: Ես հիմա դա համարում եմ ոչ տեղին քաղաքականություն տվյալ պահին, որովհետեւ ոչ մի ուժ եւ ոչ մի դեպքում հայ ժողովրդի պոտենցիալից որեւէ բան կորցնելու իրավունք չունենք: Եկեղեցին ավելի խոշոր ուժ է, ավելի մեծ է, քան Հայաստանը

«Հիշողության սլաքներ». ցուցադրված են հայոց մեծերի շուրջ 60 ժամացույցներ

Գրականության և արվեստի թանգարանը հանդիսավորությամբ ներկայացրել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։ Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում կամ երբեմն երբ նրանք այլևս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը

Ծառայութիւն. Արամ Ա-ն իր գահակալութեան 30 տարիներու գործունէութիւնը բնորոշեց մէկ բառով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ 30-ԱՄԵԱԿԸ ՆՇՈՒԵՑԱՒ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԷՋ Շաբաթ, 31 Մայիս 2025-ի երեկոյեան, Աթէնքի Մարիոթ պանդոկի սրահին մէջ տօնախմբուեցաւ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեան 30-ամեակը՝ հայ համայնքի կառոյցներու ու յոյն եկեղեցւոյ ներկայացուցիչներու եւ ազգայիններու ներկայութեամբ։ Հանդիսութեան բացման խօսքը արտասանեց Յունաստանի Հայոց Թեմի ազգային վարչութեան անդամ Շողիկ Տատոյեան, որուն յաջորդեց վարչութեան

Դատավորներ Նաիրա Հովսեփյանը եւ Արմինե Սաֆարյանը կարգապահական տույժի չեն ենթարկվի

ԲԴԽ-ն մերժեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունները

Պարզվել է՝ դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանցին

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է

Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, կյանքի իրական դպրոց. Արամ Հովհաննիսյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ, Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։ Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները: Ոստիկանությունում ծառայությունն ինձ

Ամենակարեւորի՝ ֆուտբոլի մասին

Հիացա՞ծ եմ Մելիքբեկյանի գործունեությամբ: Ոչ: բայց ուզում եմ ազնիվ լինել: Ի՞նչ կապ ունի Մելիքբեկյանը ազգային հավաքականների անհաջողությունների հետ: Եթե նա է կազմը ընտրում՝ ունի, բայց վստահ եմ, որ կազմը նա չի ընտրում: Անհեթեթությունն այն է, որ ակումբները, որոնք իրենք պետք է ֆուտբոլիստներ աճեցնեն եւ մատակարարեն հավաքականին, տարբեր տարիքային հավաքականներին, ձախողման համար ֆեդերացիայի ղեկավարներին են մեղադրում:

Անկարայում հուշակոթող է տեղադրվել Թալեաթի հիշատակին

«Ակունք». Մինչ ՀՀ իշխանությունները ճամարտակում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ զարգացնելու և խաղաղության գործընթաց սկսելու մասին, Թուրքիայի պետական գործիչները շարունակում են հերոսացնել թուրք հայատյաց և հայասպան գործիչներին և անմահացնել նրանց հիշատակը։ Օրերս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտնել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Թալեաթ փաշայի անվան բուլվարում տեղադրվել է Թալեաթին նվիրված մի հուշակոթող։ Այդ մասին,

Իլոն Մասկը հայտարարել է նոր մեսենջերի ստեղծման մասին

Իլոն Մասկը հայտարարել է XChat նոր մեսենջերի ստեղծման մասին: X-ում Մասկը գրել է, որ թողարկվի նոր մեսենջեր՝ Bitcoin ոճով գաղտնագրմամբ, բոլորովին նոր ճարտարապետությամբ։ Այն կունենա ինքնաոչնչացվող հաղորդագրություններ և ցանկացած տեսակի ֆայլ ուղարկելու հնարավորություն, նաև՝ աուդիո/տեսազանգերով։ «Դուք կարող եք աուդիո/տեսազանգեր կատարել առանց հեռախոսահամարի՝բոլոր հարթակներում»,- մեկ այլ գրառմամբ նշել է Մասկը։

Եկեղեցու դեմ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմից. ցույցի մասնակից

Մարդիկ պետք է հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ այլեւս չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է. ցույցի մասնակից

Գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները. ԱԺՄ

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը վերջին իրադարձությունների վերաբերյալ Ողջունում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Շատ բնական է, որ Վեհափառը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, իր վրա պատասխանատվություն

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. Սոնիա Թաշչյան

Տիկին Թաշչյանը չբացառեց, որ այն քաղաքացիները, որոնք այսօր չեն պայքարում Փաշինյանի դեմ, կրոնափոխությանն էլ դեմ չլինեն. «Ովքեր հիմա ընդունում են Նիկոլին կամ իրենց մեջ ուժ չեն գտնում պայքարելու, գուցե այդպես էլ անեն: Ովքեր ամեն ինչին ենթարկվում են, ընդունում են նրա բոլոր ասածները, այդպես էլ երեւի անեն»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների

«Այն տրամաբանությունը, որ գործում մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն». ԿԳՄՍ նախարարը՝ եկեղեցիների «չուլանացման» մասին

Լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրին՝ հայհոյանքը կրթելու գործընթացում օգնո՞ւմ է: «Ես հասկանում եմ ձեր հարցադրումների, ոճը, տրամաբանությունը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, ես դա դիտում եմ նաեւ կրթության ուղիղ խնդիրը: Մենք առիթ ենք ունեցել նաեւ խոսելու, որ ընտանիքներում էլ են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր, ինչը որեւէ կերպ չեմ կարող դա համարել ընդունելի, որովհետեւ կարծում եմ, որ բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել, ունենալով տարաձայնություններ, եւ դա մեր լեզվի հարուստ բառապաշարով»,-ասաց նա :

Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

Ս.թ. մայիսի 27-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 13 սպորտի ֆեդերացիաների դրամական պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ: «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Գիլոյանը պատմել է, թե ինչպես դեռ 2024 թ. Բադալյանների ընտանիքի հետ զրույցից հետո ծրագիրն արժանացել է բարեհաճ

Արամ Հովհաննիսյաննն ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 472 – Ա ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ

«Հեղափոխությունից հետո ավելի վատացավ. ցույցերի մեջ էի ընկել, ավտոյիս գլխին պարում էին, փոս էր ընկել։ Մեքենան 10 հազարով առել էի, 5 հազարով ծախեցի»

Մեզ հետ զրույցում բնակիչները մտահոգություն հայտնեցին՝ Վերին եւ Ներքին Գոշ գյուղերի՝ 400 տնտեսությունից բաղկացած բնակչության 40 տոկոսը համայնքներում չէ։ ՀՀ Տավուշի մարզի Վերին Գոշ համայնքի բնակիչ, 42-ամյա Արթուր Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ թեեւ այս համայնքում է ծնվել եւ ապրել, սակայն վերջին տարիներին առաջին անգամ է իր գյուղն այսպես կանաչ տեսնում, քանի որ ամեն տարի

Որտե՞ղ եք դուք, երբ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ Առաքելական եկեղեցին. Անվանի պատմաբանի ծոռնուհին բողոքի ցույցի է դուրս եկել

Ես հասկանում եմ՝ բոլոր մարդիկ հիմա դժգոհ են, բոլորի մեջ հասունանում է պայքարը, բայց ոչ մեկը, չգիտես՝ ինչու, չի համարձակվում դուրս գալ փողոց: Խիղճը մեզ չի թողնում մնալ տանը, խիղճը չի թողնում մեզ որեւէ այլ բանով զբաղվել հիմա: Զարմանում եմ բոլոր նրանց վրա, որոնք շարունակում են մնալ տանը:

«Ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտն է, որը դրված է ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա»

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Նախարարն իր բացման ելույթում ողջունել է ներկաներին և ընդգծել, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտն է, որը դրված է ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա: «Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների

Հունիսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով

Հունիս ամսվա եղանակի կանխատեսումը 2025թ. Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ    

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031