Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին

Ապրիլ 10,2016 22:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։

ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Հանրային ռադիոյին տեղեկացրել է, որ հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին:

Իսկ երեկոյան «Շանթի» «Հորիզոն» հաղորդաշարի եթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց. «Ապրիլի 2-5-ը եղած մարտերի արդյունքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած, նրանցից 18-ի աճյունները վերադարձվել են, եւ արդեն ճանաչվել են հարազատների կողմից»: Պարոն Քոչարյանն ասել է, որ դեռ չի հայտնաբերվել մեկ անհայտ կորած, եւ ներկայումս Կարմիր խաչի օգնությամբ փորձում են հայտնաբերել նաեւ նրան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930