Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն չցանկացավ վնասել քննությանը

Նոյեմբեր 11,1999 00:00
Andranik margaryan

«Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը մեր հարցին ի պատասխան պնդեց, թե զինվորական դատախազի հետ նախնական պայմանավորվածությունը չէր պատճառը, որ, ըստ էության, Աղվան Հովսեփյանի միջնորդագրին համաձայնություն տվեցին առանց քննարկման. «Ուղղակի ինքնաբերաբար ստացվեց։ Եթե պատգամավորները ցանկանային քննարկել՝ Ջհանգիրյանը չէր կարող այդ գործընթացի վրա ազդել»։

Մի՞թե գործի հանգամանքների վերաբերյալ Մուշեղ Մովսիսյանի պարզաբանումներն էլ հետաքրքրական չէին, որ նրան էլ հարցեր չուղղվեցին։ Թե՞ նրա մեղքը որեւէ կասկած չէր հարուցում։ Այս երկընտրական հարցին պրն Մարգարյանի պատասխանն էր. «Ես չէի ցանկանա քննչական մարմինների գործառույթները կատարել։ Այժմ քննություն է ընթանում, եւ իմ հարցերին կարող էին այնպիսի պատասխաններ հետեւել, որ կօգնեին հավանական հանցագործներին»։

Անդրանիկ Մարգարյանին նաեւ փոքր-ինչ զգայական հարց ուղղեցինք, թե ինչ զգաց այն պահին, երբ պարզվեց, որ արյունալի սպանդի ենթադրյալ կազմակերպիչը իր գործընկերներից մեկն է. «Այս կյանքում այնքան շատ բան եմ տեսել, որ դա չզարմացրեց»։

Իսկ արդյոք Սամվել Բաբայանի անունից փոխանցված գրությունը եւ նրա անվան այլ հիշատակումները փոքրիշատե որոշակի՞ են դարձնում, թե որտեղից կարող է ուղղորդված լինել այս ամենը. «Կան բազմաթիվ վարկածներ, եւ քննչական խումբը պարտավոր է բոլորը քննարկել եւ պարզել դրանց իսկությունը։ Հարկավոր չէ կանխակալ որոշակի վարկածների վրա շեղվել»։

Անդրանիկ Մարգարյանի պահվածքն իրոք զուսպ էր։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930