Լրահոս
Օրվա լրահոսը

…ԲԱՅՑ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ

Մարտ 03,2001 00:00
aroxj snund

Անհիշելի ժամանակներից է ասվում, որ ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին օրենք ունենալը պարտադիր է, որ առանց դրա հնարավոր չէ բնագավառում աշխատանքները ճիշտ կազմակերպել։ Այսինքն՝ օրենքի բացակայության պայմաններում մարդու առողջության պահպանման եւ ամրապնդման, մարզական բարձրագույն վարպետության հարցերը կախված են բնագավառի հերթական ղեկավարի ճաշակից ու համոզմունքներից, մի բան, որ հաճախ սկզբունքորեն հակասել են միմյանց, որից տուժել են նախ եւ առաջ հենց ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը։

Բարեբախտաբար, վերջին մեկ-երկու տարիներին խոսքից գործի անցնելու կոնկրետ քայլեր արվեցին։ Օրենքի նախագծի կազմման ու մշակման գործում ներգրավվեցին մասնագետներ, մարդիկ, ովքեր գիտեն ոլորտը, սրտացավ են բնագավառին։ Արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որն, ըստ էության, այս ոլորտում դառնալու է մեր պետական, ազգային ծրագիրը։ Այն իր մեջ ներառում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի բոլոր ոլորտները եւ ճյուղերը, նախանշում հետագա զարգացման ուղղությունները, սահմանում պետության, հասարակական, մարզական կազմակերպությունների պարտականություններն ու իրավասությունները։

Նախագիծը ժամանակին տպագրվել էր ու դրվել համընդհանուր քննարկման։ Ստացված առաջարկությունները, որոնք, անկեղծ ասած, այնքան էլ շատ չէին, հեղինակները հանրապետության մարզական ղեկավարների հետ մանրամասն վերլուծել են, նախագծում արել անհրաժեշտ լրամշակումներ։ Եվ դրանից հետո միայն ներկայացրել կառավարության դատին, որն էլ իր հերթական նիստում ընդունեց օրենքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031