Կապանում կարեւորագույնը բազմաբնակարան շենքերի անմխիթար տանիքների ու վերելակների խնդիրն է, լուծումը կապված է մեծ ֆինանսների հետ է: «Ճիշտէ, վերջին 3 տարիներինհամայնքի, պետությանմիջոցներովմոտ 41 տանիքէվերանորոգվել, բայցդաքիչ է, 50-իցավելիտանիքներդեռհրատապնորոգմանկարիքունեն, շատսարսափելիուծանրէվիճակը: Վերելակներնուտանիքներըհամարվումենբնակիչներիսեփականություն եւօրենքիհամաձայն՝համատիրությունները այդ գործերըպետքէկատարեն: Իսկայսօրհամատիրություններըգրեթեչենգործում, բնակիչներըսպասարկմանվճարներըչենվճարում, ուստիհամայնքնիրենթակայությանտակգործողմիշարքօբյեկտներիխնդիրներըլուծելու փոխարեն՝համայնքիբյուջեիցմիջոցներէհատկացնումայսխնդիրներիլուծմանհամար, քանիորչենքկարողաչքփակելայսամենիվրա: Սամեզհամարամենաբարդհարցնէ», – այսօր ասուլիսում ասաց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Քաղաքի շատ մշակութային օբյեկտների` արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների ջեռուցման ու նորոգման հարցերի լուծումը կփորձեն գտնել եկող տարի՝ դոնորների օգնությամբ, համայնքն այդքան փող չունի:
Կապանում ավելացել է մանկապարտեզ, երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների թիվը, արդյունքում՝ մանկապարտեզներում ավելացել է 41, իսկ դպրոցներում 6 հաստիք: Սակայն երեխաների թվի ավելացումը նաեւ համայնքի ծախսերն է ավելացնում: «2008-2011 հատվածում երեխաներիթիվըմանկապարտեզներումաճելէ 300-400-ով, մոտ 25-30 հազարդրամէկազմումմեկերեխայիծախսը, իսկնրանցամսականվարձը 4000 դրամէ, անապահովընտանիքներիցշատերիհամար՝մոտ 2500 դրամ: 9 խմբասենյակներենքբացելայստարվամեջ, նորմանկապարտեզիկառուցմանխնդիրկա, բայց 200 միլիոն դրամէհարկավորդրահամար, որը մեր ուժերով անելը անիրատեսականէ»,- հայտարարեց քաղաքապետը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: