 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է  բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է  բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում:Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական/հանրապետական/:
Մրցույթի կազմակերպմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
                                                    

















































 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   