Սա՞ է Հայաստանում «ոչ իշխանական» շարժման գլխավոր կարգախոսը
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված հանրահավաքի ժամանակ ընդդիմության հռետորները «նրբանկատորեն» խուսափում էին նշել, թե ով էր 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի նախագահը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, ում հրամանով էր բռնություն կիրառվել խաղաղ ցուցարարների դեմ, արտակարգ իրավիճակ հայտարարվել եւ սահմանափակվել խոսքի ազատությունը: Ենթադրում եմ, որ երկրորդ նախագահի անունը շրջանցելն այն նախապայմաններից էր, որը բավարարելու պարագայում ԲՀԿ-ն պիտի աջակցեր այդ հանրահավաքի անցկացմանը:
Իհարկե, անկախ նրանից, թե որ հռետորը ինչ է ասում՝ ինքը փաստը, որ Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում, խիստ դրական է: Հակառակ դեպքում` իշխանությունը կարող է ընդհանրապես դուրս մնալ հասարակության վերահսկողությունից եւ է՛լ ավելի վատթարացնել առանց այդ էլ ծանր տնտեսական իրավիճակը: Խորհրդարանում ելույթները (ճիշտ թե սխալ), ինչպես նաեւ պարբերական հանրահավաքները ստիպում են իշխանությանը չկորցնել զգոնությունը եւ չմտածել, թե ժողովուրդն իրենից գոհ է: Այնպես որ «ոչ իշխանական» պատգամավորների ակտիվությունը թե՛ խորհրդարանում եւ թե՛ փողոցներում ողջունելի է:
Սակայն հեռանկարի առումով, եթե նպատակն իսկապես համակարգային փոփոխություններն են եւ ոչ թե վարչապետի եւ նախարարների պորտֆելների համար կռիվը, ապա ցանկացած «ոչ իշխանական» շարժման համար անհրաժեշտ է որոշակի գաղափարական հիմք, եւ ոչ թե պարզապես հայհոյանքներ գործող նախագահի հասցեին: Եթե գաղափարական հիմքն է՝ «նրանք գող են, իսկ մենք գող չենք» պնդումը, ապա դրան (ձեւակերպման երկրորդ մասին) ոչ ոք չի հավատում: Եթե հիմքը Մաքսային միության գովերգումն է եւ եվրոպական ինտեգրացիայի մերժումը, ապա նախ՝ պարզ չէ «ոչ իշխանական ուժերի» եւ ներկայիս իշխանության դիրքորոշումների տարբերությունը:
Կարդացեք նաև
Բայց խնդիրն այստեղ ավելի խորքային է: Եթե «ոչ իշխանական շարժման» կարգախոսն են՝ «Կեցցե՛ ընկեր Պուտինը», «Հավերժ Ռուսաստանի հետ», ապա կասկածելի է, որ այդ շարժումը կարող է հասնել համակարգային փոփոխությունների: Ուկրաինայում, իսկ ավելի վաղ՝ Վրաստանում, մարդիկ դուրս էին եկել կոռումպացված իշխանությունների դեմ, որոնց հովանավորները հենց Մոսկվայում են, որոնք հենց Մոսկվայի հետ ունեն բազմաթիվ «գործնական» կապեր: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի այսօրվա իշխանությունները: Ավելին՝ 1988-ի շարժումը Հայաստանում շատ արագ հասկացավ, որ Ղարաբաղի հարցում կարելի է հաջողության հասնել միայն կայսրությունից ազատվելուց եւ ինքնուրույն գործոն դառնալուց հետո: Այդ շարժումը հակառուսական չէր՝ ռուս ժողովրդի լավագույն զավակները մեր կողքին էին: Հակակայսրական՝ այո, որովհետեւ հենց կայսրություններն են շահագրգռված իրենց «արվարձաններում» ունենալ թույլ եւ կոռումպացված իշխանություն:
Եթե ես այդքանը հասկանում եմ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դա ինձնից 100 անգամ ավելի լավ է հասկանում: Առաջին նախագահը չի կարող անազնիվ մտադրություններ ունենալ (կարող է, իհարկե, սխալվել), չի կարող նաեւ անձնական շահեր հետապնդել: Նա, իհարկե, հրաշալի հասկանում է, որ իր ներկայիս գիծը «լավագույն դեպքում» իշխանության կբերի Քոչարյանին: Թե ինչու է նա Քոչարյանին ավելի գերադասելի համարում Սերժ Սարգսյանից, ես չգիտեմ: Անկեղծորեն չեմ հասկանում:
Չեմ զարմանա, եթե «ոչ իշխանական» հաջորդ հանրահավաքին որեւէ մեկը սխալմամբ փորձի բռնել «Ազատ անկախ Հայաստան» պաստառը, նրան կխնդրեն այդ պաստառն իջեցնել: Կարող է, Պուտինը նեղանա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Պարոն Աբրահամյան,ես շնորհավորում եմ ինձ,առաջին անգամ Ձեր հոդվածը, ամբողջովին դուրս եկավ:Նաև մի տեսակ ըմբոստություն նկատեցի:ԿՊՆԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ;ճճճ
Թե ինչու է նա Քոչարյանին ավելի գերադասելի համարում Սերժ Սարգսյանից, ես չգիտեմ:
Я так думаю: Левон Тер-Петросян,человек пенсионного возраста , ушел на пенсию однако амбиции остались. как любой пенсионер склонен думать что без него не разберутся и пожалеют что его уволили с работы, дома сын не делает так как он сказал а внук вообще приходит позднее чем он ложиться спат- вообщем все плохо и каждое утро он встает недовольный и решительный все и всех поставить по местам!!! А для Тер -Петросяна первое марта и есть ежегодное просыпание от тяжелого сна !