Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Ազնվությունը, աշխատանքը մերժված են եւ մղվել են երկրորդ պլան». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2014 11:24

Լիլիթ Պիպոյանն այսօրվա մեր երգարվեստի ամենաինքնատիպ կատարողներից է։ Ինքնատիպ են ոչ միայն նրա երգերն ու կատարումները, այլեւ՝ տեսաերիզները եւ ողջ այն հումքը, որից ստեղծվում է նրա երգարվեստը։ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ նրա երաժշտարվեստի յուրահատկության, կատարողական վարպետության եւ մի շարք այլ թեմաների շուրջ։

– Լիլիթ, ի՞նչ է երգն ու երաժշտությունը Ձեզ համար։ Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ստեղծագործելու համար։

– Երգարվեստը, երգը այնպիսի երեւույթ են, որը պետք չէ առանձնացնել ընդհանուր արվեստից, ընդհանուր կյանքից։ Այն կյանքի բաղկացուցիչ մասն է։ Կարող ենք ասել, որ երգարվեստը կյանքի յուրաքանչյուր ոլորտում կա։ Երգն ու երաժշտությունն օդից իջած մի բան չէ։ Գտնում եմ, որ ընդհանուր կյանքից երգարվեստը պետք չէ առանձնացնել։ Այն մեր դարավոր արժեքների արտահայտություններից մեկն է։ Ամեն ինչից էլ կարող ես ոգեշնչվել։ Յուրաքանչյուր մանրուք էլ խորություն կարող է ունենալ եւ ինչ-որ ուղղությամբ տանել, ոգեւորել, ոգեշնչել մարդուն, ստեղծագործող անհատին։

– Քչերն են այդպես մտածում։ Այսօր շատերը երգում են զուտ երգելու համար…

– Ցավոք սրտի, գրեթե չի գնահատվում նման մտածելակերպը։ Նայում ենք շուրջբոլորը, տեսնում ենք համատարած տգիտություն։ Մեր երգերի մեծ մասի մեջ էլ է այդպես՝ տգիտություն, լեզվի չիմացություն, հարճային տրամադրությունների դրսեւորում։ Ամոթ է։ Այդպես չպետք է լինի։

Կա նաեւ երկրորդ կատեգորիան՝ սարքված, հորինովի, շինծու հայրենասիրական տեքստերով երգեր։ Այսինքն՝ կատարողը, հեղինակը չեն զգում իրենց կատարածը։ Երգը հոգու միջով չի անցկացնում, պարզապես կատարում է կատարելու համար։ Ըստ ծրագրի գրված տեքստերով էլ են հաճախ երգում։ Հեղինակը չի զգում իր երգածը։ Իրականում այս ամենը գալիս է նրանից, որ մեր հասարակության գրեթե բոլոր շերտերում է այդ վիճակը։ Այնտեղ գործող արժեքների արտահայտությունը նաեւ երգարվեստում է։ Ազնվությունը, աշխատանքը մերժված են եւ մղվել են երկրորդ պլան։ Ընդհանուր պատկերն է իրականում այդպիսին։

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031