Լրահոս
Օրվա լրահոսը

Հարբած իջեւանցու  հարվածից ոստիկանը երկու անգամ ուշաթափվել է

Սեպտեմբեր 30,2015 10:55

Հարվածողը 1 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել

Սեպտեմբերի 25-ի երեկոյան 1992թ. ծնված  երիտասարդն անսթափ վիճակում Իջեւանում  խախտել է հասարակական կարգը: Երբ ոստիկանը փորձել է նրան կարգի հրավիրել, երիտասարդը հայհոյել է  օրենքի պահապանին, հարվածել նրան: Այդ ուժգին հարվածից ոստիկանն ընկել է, ուշաթափվել: Երկրորդ անգամ ոստիկանն ուշաթափվել է Իջեւանի բժշկական կենտրոնում:   Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ օրինախախտի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիոն դրամ գրավը:

Իջեւանցու նկատմամբ քրեական գործ է  հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Տավուշի իրավապահներից տեղեկացանք ,որ ոստիկանի ստացած վնասվածքների վերաբերյալ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո երիտասարդին առաջադրված մեղադրանքը հավանաբար  կփոխվի, նրան մեղադրանք կառաջադրվի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն քրեական հոդվածը նախատեսում է  5-10 տարի ազատազրկում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930