Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գողություն են կատարել Ավստրիայի քաղաքացիներից

Սեպտեմբեր 30,2015 11:29

Սեպտեմբերի 26-ին, երբ  Գյումրիում մարզի պաշտոնյաների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի ու Ավստրիայից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվում էր բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի «Էմիլի Արեգակ» ցերեկային կենտրոնը, գողություն է կատարվել կառույցի ներսից:

Կառույցի թարգմանչուհին ոստիկանություն հաղորդագրություն է ներկայացրել այն մասին, որ խոհանոցին կից սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են 3 հազար դրամ, Ավստրիայի երկու քաղաքացիներից էլ՝  600 եվրո գումար եւ 500 եվրո արժողությամբ պլանշետ, նաեւ 700 եվրո արժողությամբ արեւային ու օպտիկական ակնոցներ:  Այս մասին մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզային ոստիկանությունից:

«Էմիլի Արեգակ» կենտրոնը, որն իր ձեւով եզակի է, նպատակ ունի փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը, կրթել նրանց, կառուցվել է «Կարիտաս Ավստրիայի» թիմի անհատ դոնորների միջոցով, որոնք եւ ամեն ինչ անում են վերջինիս անխափան գործունեությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ անցած տարի այս կառույց հյուր էր եկել Ավստրիայի երիտասարդ  արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930