Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի վրա չեն կրակել, բայց ձայներ լսվում են

Սեպտեմբեր 13,2022 01:22

«Այս պահին իջնում ենք նկուղներ, Գորիսի վրա չեն կրակել, բայց ձայները մոտիկ են լսվում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի բնակիչներից մեկը։ Ըստ չճշտված տեղեկությունների, հակառակորդի մի անօդաչու թռչող սարք պայթել է  սահմանին, իսկ մեկին հայկական զինուժն է ոչնչացրել։ Անօդաչու թռչող սարք են նկատել նաեւ Դավիթբեկ գյուղի ուղղությամբ։ Իրավիճակը լարված է նաեւ Իշխանասարում։

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս պահին մարզպետարանում օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930