Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին

Փետրվար 26,2026 15:55

2026 թվականի փետրվարի 25-ին Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը: Այն ուղենիշային է լինելու հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի և ՊՀԾ-ի միջև համագործակցության համար, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդման, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրման և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացման գործում:

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում անդրադարձել է Երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ ուղղված ՀՀ կայուն զարգացմանը և ապագային միտված համատեղ արձագանքի ապահովմանը:

Այս համատեքստում կարևորվել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի` ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728