Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի  ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր

Զանգվածային ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում. «ՏԱՍՍ»

2016թ. հունիսի 20-ին, ցերեկը 14-ի սահմաններում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի հարավային թաղամասերից մեկի բանջարեղենի պահեստում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 100-ից 200 հոգի։ Հնչել են նաև կրակոցներ։ Ռուսական մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արդեն իսկ հաղորդվում է մեկ զոհի մասին։ Ոստիկանությունը դեռևս չի ներկայացրել

Վիրավոր զինվոր Արման Լազգիյանի բուժման համար կրկին գումար է հարկավոր (Տեսանյութ)

Անահիտ Բախշյանն ասում է՝ պետական բյուջեից զինվորի բուժման համար գումար չտալն անբարոյականություն է

«Չենք կարող պարզել՝ ով, ով է». Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութի փորձաքննության արդյունքը

«Փորձագետներն իրենց եզրակացությունում հայտնել են, որ մասնակիցներին նույնականացնել հնարավոր չէ: Լավ չի երեւում, չենք կարող պարզել՝ ով, ով է»

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գիտակցելով Արցախի հարցի կենսական կարեւորությունը հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար, հարկ է համարում շարադրել իր դիրքորոշումը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների մասին: Անկախ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչման հանգամանքից, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է հաստատվեն բնույթով միջպետական հարաբերություններ: ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության դե յուրե

Դատապարտյալների՝ բռնության ենթարկվելու մասին բողոքը քննարկման է ընդունվել

Հունիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում այն մասին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նույն հիմնարկում պահվող՝ մեկ կալանավորված անձ եւ երեք դատապարտյալ ենթարկվել են բռնության եւ վատ վերաբերմունքի: Այս մասին հրապարակումներ են եղել նաեւ զանգվածային լրատվության միջոցներում: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա

Արայիկ Հարությունյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին: Վարչապետը նախ հետաքրքրվել է հնձի կատարված աշխատանքով: Այդ կապակցությամբ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Նախարարի խոսքով, հունիսի 20-ի դրությամբ հանրապետության տարածքում կատարվել է 12 հազար հեկտար գարու հունձ՝ 23 ցենտներ միջին բերքատվությամբ, և 500

Հեռակապով մասնակցություն Հոլանդիայի հայկական կրթական «Հարթակի» միջոցառմանը

 Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները և Հոլանդիայի հայկական դպրոցների հետ քույրացած Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան թիվ 168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցի ուսմասվար Նարինե Փարսայանը հեռակապով մասնակցեցին Հոլանդիայի հայկական կրթական  «Հարթակ» միության միջոցառմանը: Մասնակիցները դիտեցին Նայմեխենի ՄՀՀ միության սրահում

Ալիև. Ստատուս-քվոն անընդունելի է, Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը. «ՌԻԱ»

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներդրած ավանդի համար։

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած

«Ըստ դասընկերների` Արամ Աթեշյանը Հայր Մանուելին ծախել է թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան

Տեղեկությունը փորձագետ Սարգիս Հացպանյանին հայտնել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի դասընկերները

Հերմինե Նաղդալյանը բարձրացնում է Ադրբեջանի` ԵԽԽՎ-ին անդամակցության դադարեցման հարցը

«Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի »,- այսօր` հունիսի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական

Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները. Report.az

Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում է Report.az պարբերականը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ռազմական համագործակցության երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են İŞIK-2016 անունը կրող զորավարժությունը»։ Ադրբեջանից թուրքական Քոնիա քաղաքում տեղակայված զինվորական բազ է ուղարկվել 3 հատ Ми-17

Գյումրու քաղաքապետն արծաթե մուշուրբա կնվիրի Հռոմի պապին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարելիք պատմական այցին մնացել են հաշված օրեր: Ինչպես հայտնի է՝ Սրբազան Քահանայապետը հունիսի 25-ին կայցելի նաեւ Գյումրի, որի կենտրոնական Վարդանանց հրապարակում կմատուցի պատարագ: Այս ընթացքում Գյումրիում մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. դեռ հավաքում են խորանը, որտեղ պետք է մատուցվի պատարագը, կարգի են բերում այն բոլոր փողոցները, որոնցով պիտի անցնի Հռոմի

Հայկական պետությունը հայ ժողովրդի զարգացման հիմնական երաշխավորն է. Յուրի Նավոյան

Հայ ժողովրդի պահպանման և զարգացման հիմնական երաշխավորը հայկական պետությունն է: Այս թեմայով զեկուցումով Մոսկվայում ՀՀ դեսպանությունում Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված երիտասարդական կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի ազգային իղձերի մարմնացումն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայության այցեքարտն է միջազգային հանրությունում: Միաժամանակ,

8 ոսկե և 2 արծաթե մեդալ. ԱԻՆ աշխատակիցները լավագույնն են

Հունիսի 16-ին ավարտվեց Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն: Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում: Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես

Արթուր Պապյան. «Բարքեմփը» հարգում է ե՛ւ «Յանդեքս տաքսի»-ին, ե՛ւ «Ջիջի»-ին

«Մենք միայն կարող ենք ողջունել ցանկացած հաջողակ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) նախագծի մուտքը Հայաստան»

Ժիրինովսկի. 20-րդ դարի սկզբին սպանվել են ոչ միայն հայեր, այլև ռուսներ և թուրքեր. Sputnik

Ռուսաստանի Դաշնության «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։ Ժիրինովսկու խոսքերով՝ իր համար պատիվ կլինի, եթե կարողանա հաշտեցնել Ռուսաստանին և Թուրքիային։ Ժիրինովսկին ասել է, որ 2016թ. հունիսի սկզբին հանդիպում է ունեցել Մոսկվայում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմի հետ,

Սերժ Սարգսյան. Ղարաբաղում անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ. «ՌԻԱ»

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է. «Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ

Հաթերքցիները չեն լքում իրենց բնօրրանը

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում ճանապարհներն անձրեւաջրերից ավերվել են ու դարձել գրեթե անանցանելի: Գյուղապետ Ռադիկ Գրիգորյանի բնորոշմամբ՝ համայնքում կարեւորագույն ու հրատապ լուծում պահանջող խնդիրներից առաջնահերթը հենց քարուքանդ ճանապարհներն են, որոնք «ջիպերը» հազիվ են հաղթահարում: 1600 բնակիչ ունեցող Հաթերքում մոտ 450 գործող տնտեսություն կա: Ու չնայած համայնքում առկա խնդիրներին՝ հաթերքցիներն ամուր կապված են իրենց հող ու

«Աթեշյանն առաջին պատրիարքի փոխանորդը չէ, որ նման կեցվածք է ընդունել». Տիրան Լոքմագյոզյան

Եթե Արամ սրբազանն իր համայնքի մասին է մտածում, ուրեմն ճիշտ է անում, եթե իր մասին է մտածում, սխալ է անում

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին

Այսօր առավոտյան ՀՀ վարչախումբը կատարեց բռնապետությանը հարիր իր հերթական քայլը՝ ձերբակալելով ազատամարտիկ-հրամանատար, ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: Պաշտոնական հաղորդագրությունից պարզ երևում է, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ճանապարհային պատահարի արդյունքում հայտնաբերված զենքերը փոխադրողները մեկ ամիս շարունակ լավ “մշակվել են” քննիչների կողմից, և նման գործելաոճը հասարակությանը քաջ հայտնի է։ Մյուս կողմից ԵՀՄՖ Նախագահությունը մտավախություն ունի, որ

Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկների սաներն ամենաարագն ու ճարպիկն են

Մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչը: Առաջին եւ երկրորդ փուլերում հանդես են եկել Հայաստանի բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի 241 նախադպրոցական հիմնարկների 2892 սաներ: Մարզային փուլում հաղթած 11 մանկապարտեզներ այսօր որոշեցին լավագույններին: Հինգ խաղային, շարժողական մրցաձեւերում ամենից արագ ու ճարպիկ էին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մանուկները: Երկրորդ

«Օրենսգրքում այնպիսի վտանգավոր դրույթներ կան, որ անհնար է, որ ընդվզում չառաջացնի». Մանե Թանդիլյան

Հարկային նոր օրենսգիրքը չի կարող նպաստել ներդրումային բիզնեսի զարգացմանը. Մանե Թանդիլյան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար. Սպասվում են բարդ բանակցություններ. Lenta.ru

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru-ն։ Պեսկովի խոսքերով՝ սպասվող բանակցությունները բավական դժվար են լինելու. «Բնականաբար բանակցությունները դժվար են ընթանալու։ Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսման վտանգից ապահովագրվելն է, թույլ չտալ, որպեսզի

«Զգույշ խոսեք Հայաստանում»

«Նախ՝ ինձ թույլ եմ տալիս քաղաքական սուբյեկտներին եւ նրանց շահերն սպասարկողներին մի խորհուրդ տալ՝ զգույշ խոսեք Հայաստանում…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման շուրջ հնչող տարատեսակ մեկնաբանություններին: «Երկրորդ՝ ես գայթակղված չեմ վերլուծություններով, որոնք պնդում են «հաղթական պատերազմի» տարբերակը: Դրանք առարկայական քննության

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանել են Սանկտ Պետերբուրգ. «ՌԻԱ»

2016թ. հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում միմյանց հետ հանդիպելու նպատակով Սանկտ Պետերբուրգ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Վերը նշված աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո-1 օդանավակայանում դիմավորել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։ Ալիևից հետո Ռուսաստանի Դաշնության

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքեց նաեւ նախաձեռնող խմբի անդամներից մեկը

«Այս ընթացքում կուսակցությունը լքեցին բազմաթիվ կուսակցականներ և այս թիվը աճի միտում ունի». ՔՊ հիմնադիր անդամ

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած 3 զինծառայողի կորստի մասին. razm.info

Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել: Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930