Օրվա լրահոսը

Քննադատություն Պուտինի հասցեին`ԵԽԽՎ-ում. Նադեժդա Սավչենկոն վերադարձել է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատեց ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության կազմում այս նստաշրջանից աշխատանքը սկսած, ազատ արձակված,  Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն։ Նա, դիմելով ԵԽԽՎ նախագահին, խնդրեց, որպեսզի օգնի` ազատ արձակել ՌԴ-ում գտնվող ուկրաինացի բանտարկյալներին, որոնք անօրինական կերպով պահվում են ՌԴ-ում: Նշենք, որ Սավչենկոյին ծափողջույններով դիմավորեցին

Պատասխանատվություն կկրի նաեւ ընդդիմությունը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով՝ ԸՕ-ի շուրջ համաձայնությունը լավ նախադեպ է նաեւ այլ վիճելի հարցերի շուրջ ընդդիմություն-իշխանություն համագործակցության համար: «Մեծ առաջընթաց քայլ է: Այդպիսով բավական հետաքրքիր քաղաքական մշակույթ է ձեւավորվում, որտեղ հանրությունը, հասարակությունը, տարբեր քաղաքական ուժեր մասնակից եղան երկրի համար կարեւորագույն օրենքներից մեկի` Ընտրական օրենսգրքի ձեւավորմանը: Այս ձեւաչափով եւս համաձայնության գալն արդեն խոսում է այն

Խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ   խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 30 դեպք: Զեկուցվել է նաև, որ,  քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն, Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ

Գորգագետ. «Շաքի-Շամախի» անունով ադրբեջանական գորգ չկա»

Ըստ Աշխունջ Պողոսյանի, գորգագործական կենտրոններ Շաքին եւ Շամախին ժամանակին խիտ բնակեցված են եղել հայերով:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ուսումնական զորամասի դերակատարությունը

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Ի՞նչ կա Պուտինի գլխում

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` «Համախմբումը» կարող է հավակնել ՀՀԿ-ին հակակշիռ դառնալ «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս լրջագույն իրավիճակում Հայաստանի իշխանությունները, դժբախտաբար, այդպես էլ չկարողացան համարժեք արձագանքել իրավիճակին: Շարժեր, ինչ-որ տակտիկական սխալների շտկումներ լինում են: Բայց ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ պետության ռազմավարությունը պետք է փոխվի, մանավանդ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր քաղաքականությունն այլեւս չի

Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել. պահանջները երկուսն են

Այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը: Վոլոդյա Ավետիսյանն իր կնոջ միջոցով հունիսի 17-ին տարածել է բաց նամակ, որում ասված է.   Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն ՀՀ-ում օրենքը գործում է թե ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք

Ստվարաթղթե РПГ 7 նռնականետ Երեւանի փողոցներում. Համերաշխության ցույց ստվարաթղթե հրասայլին (Տեսանյութ)

«Մեր դիրքերում էլի կռվում են ռուսական 80-ականների արտադրության զենքով, իմ կարծիքով՝ դա սրանից ոչնչով չի տարբերվում այս պայմաններում»

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է անում օգնել Թալիշի, Մատաղիսի փախստական, հղի, կերակրող կանանց, մեծահասակներին (Տեսանյութ)

Հայաստանում փախստականները ծանր բռնությունների չեն ենթարկվում

Խուլիգանություն Գեղարքունիքի մարզում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի «Վանևան» ռեստորանում հունիսի 18-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ. Մինասյանը շուրջ 10 անձանց հետ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում գտնվող «Վանևան» ռեստորանում մասնակցել է խնջույքի, որի ընթացքում կեսգիշերին Ռ.

Հաթերքից չեն արտագաղթում. (Տեսանյութ)

«Այստեղ վախեցող բնակիչ չկա»,- ասում է Ղարաբաղի Հաթերք համայնքի ղեկավար Ռադիկ Գրիգորյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ճանապարհները, որոնք դժվար է ճանապարհ անվանել, քարուքանդ վիճակում են: Մռավ լեռան հարավային լանջին` 1000 մետր բարձրության վրա գտնվող համայնքի առաջնային խնդիրը, գյուղապետ Ռադիկ Գրիգորյանի բնորոշմամբ՝ հենց ճանապարհներն են: «Անձրեւները ճանապարհները լրիվ ավերել են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է

ԼՂՀ ԱԳ նախարարի այցը Դանիայի Բորնհոլմ կղզի

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։ Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։ Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ օրակարգային հարց չկա

Րոպեներ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Նստաշրջանի աշխատանքները կընթանան հունիսի 20-24-ը։ Օրակարգում Հայաստանին վերաբերող հարց ներառված չէ: Վեհաժողովի քննարկելիք կարևորագույն հարցերից են Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի քննարկումը, եվրոպական ինստիտուտների թափանցիկության ապահովումը, Հունաստանում փախստականների խնդիրները, միգրանտների նկատմամբ բռնությունները, կանայք զինված ուժերում. գենդերային հողի վրա բռնությունների կանխարգելում և այլն: Նստաշրջանի

Թաքստոցից հայտնաբերվել և առգրավվել են 6 բջջային հեռախոսի ականջակալ

Հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք և 9 բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

«Առ այսօր սպառնալիքով լի զանգերը շարունակվում են, որի պատճառով փախել ենք Հայաստանից»

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է դիմել Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս բնակվող Դավիթ Ստեփանյանը Մեր հայրենակիցը տեղեկացնում է, որ ընտանյոք հանդերձ արտագաղթել են, իսկ պատճառը Հայաստանի քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանն է եղել: Դատախազին ուղղված հաղորդման մեջ Դ. Ստեփանյանը գրում է. «Հովհաննես Երիցյանն իր կապերը դատարաններում, իրավապահ մարմիններում օգտագործելով՝ խարդախությամբ տիրացել է մեր գումարներին, գցելով մեզ

Ընդլայնվում են համագործակցության շրջանակները

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ընդունել է Հորդանանում շուրջ կես դար նախագծային–խորհրդատվական գործունեություն ծավալող Consolidated Consultants Group հայտնի ընկերության գլխավոր տնօրեն՝ Հեքմաթ Հալասեհին և իրանական Sat ընկերության գլխավոր տնօրեն էդմոնդ Միրզախանյանին։ Ողջունելով հյուրերին, նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և մայրաքաղաք Երևանի քաղաքաշինական առաջնահերթությունները և ներդրումների հնարավորությունները։ Համագործակցության հնարավորությունների քննարկման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք

Արտակ Գեւորգյան. Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայողները քնած են

«Խնդիրներից խուսափելու համար փախա, այնպես չէ, որ պատասխանատվությունից խուսափեմ»

Թուրքիայի հայազգի պատգամավոր. Հայաստանը չի կարող դուրս գալ Ռուսաստանի առաջարկած գծից. «Հաբերթուրք»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը ծավալուն հարցազրույց է տվել «Հաբերթուրքին», որի ընթացքում անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին։ Եսայանն ասել է, որ այդ որոշումը քաղաքական գործիք էր Գերմանիայի ձեռքում և նրանք սպասում էին, թե երբ է ավելի նպատակահարմար Թուրքիային դժվար կացության մեջ գցելը։

Ջրամատակարարման ընդհատումներ Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բազմաբնակարան շենքերի մուտքագծերը փողոցի նորակառույց ջրագծին միացնելու հետ կապված, ս.թ. հունիսի 20-ից մինչև 27-ը ամեն օր ժամը 10.00-19.00 կդադարեցվի ջրամատակարարումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեներում. Րաֆֆու փող. 45, 47, 49 համարներ, Անդրանիկի փող. 58, 60, 62, 64, 66, 68, 72, 74, 76, 78, 80, 82,

Բողոքելով փակել են միջպետական ավտոճանապարհը (ֆոտոշարք)

Դեմ են համայնքների խոշորացմանը

Տեղի ունեցավ 2016թ.«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2016թ. «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի երկրորդ փուլին մասնակցում են 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից: Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ասաց. «Բարով եք եկել ձեր Հայրենիք: Հայաստանը աշխարհի բոլոր հայերի Հայրենիքն է,

Գյումրեցի կինոռեժիսորը լրացնում է մշակութային «բացերը»

Արման Մազմանյանը նաեւ այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահն է Կինոռեժիսոր Արման Մազմանյանի (լուսանկարում) գործունեությունը միայն մշակույթի ոլորտում չէ: Նա 2006-15թթ. Հայաստանում Իտալիայի հյուպատոսարանում (նստավայրը՝ Գյումրի) վարել է Իտալիայի հյուպատոսի ներկայացուցչի պաշտոնը, 2012-ից էլ այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահն է: Կինոռեժիսորը վերջերս համագործակցելով Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հետ, լրացրեց մանկական

Կարմիր Շուկայի նորաոճ համայնքային կենտրոնը ֆրանսահայերի նվերն է համայնքին

Երեւան, 20 հունիսի, 2016թ.: Հունիսի 19-ին Արցախի Կարմիր Շուկա համայնքում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության մասնակցությամբ մեծ հանդիսությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հանդիսությանը ներկա էին Հիմնադրամի գործադիր վարչության եւ Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչները, բարերարներ, համայնքի բնակիչներ: Նորակառույցը Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված ութերորդ համայնքային կենտրոնն

Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը (Տեսանյութ)

2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի

Հայաստանի սամբոյի հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ 6 մեդալով

Ս. թ. հունիսի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Իվան Յառիգինի անվան մարզապալատում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների սամբոյի միջազգային պատանեկան փառատոնը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի. Տաջիկստանի հավաքական թիմերի մասնակցությամբ: Մրցաշարին մասնակցեց 1998-1999 թթ. ծնված շուրջ 50 մարզիկ: Թիմային հաշվարկով Հայաստանի սամբոյի հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ 6 մեդալով, որոնցից՝ 1 արծաթե, 5 բրոնզե:

Ստամբուլի ոստիկանությունը ցրել է սեռական փոքրամասնությունների ցույցը. «Հաբերթուրք» (Տեսանյութ)

Հետաքրքիր է, որ այդ ժամերին Թաքսիմի մերձակայքում մեկ այլ խումբ է եղել, որի նպատակն իրենց բողոքն արտահայտելն էր նույնասեռականների ակցիայի հանդեպ։

Արտաշես Հովսեփյան. կենդանի լեգենդ

Հունիսի 22-ին լրանում է անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի ծննդյան 85-ամյակը: Հենց արվեստի ոլորտի մարդիկ նրան իրավամբ մաեստրո են անվանում՝ ընդունելով Արտաշես Հովսեփյանի հանճարեղությունը եւ կենդանի լեգենդ լինելը: Արվեստագետը ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ եւ հաստոցային քանդակագործության բնագավառներում, հեղինակ է 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների՝ Ալեքսանդր Թամանյան, Արմեն Տիգրանյան, Սիսիանի մուտքի արծիվը, Ծաղկաձորում՝ Օրբելի

Արամ Աթեշյանին. Մենք ստիպված ենք Զվարթնոցում ձեզ դիմավորել հոտած ձվերով և ճզմված լոլիկներով

Իսկ եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի որպես ռազմական գաղտնիք պահել ձեր ժամանումը, մենք ստիպված ենք այդ գործողությունը անել Սուրբ Էջմիածնում՝ հենց Մայր Աթոռի դարպասների մոտ՝ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում:

ՀՀ ՊՆ հայտարարությունն Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են` 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել): Վիեննայի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930