Օրվա լրահոսը

Գագիկ Ստեփանյան. «Նժդեհը երկար, գանգուր մազեր է ունեցել» (Տեսանյութ)

Քանդակագործ Գագիկ Ստեփանյանը կարծում է, որ իր հեղինակած արձանը շատ նման է Գարեգին Նժդեհին:

Դատապարտյալներին խոհարարություն կամ որեւէ արհեստ են սովորեցնելու եւ աշխատանք են տալու

Քրեակատարողականի ղեկավարը, եթե անձի պատիժը կրելուն մնացել է 6 ամիս, պետք է համայնքի զբաղվածության եւ պետական ծառայությանը հայտնի, որը միջոցներ կձեռնարկի դատապարտյալին աշխատանքով ապահովելու:

Տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպումը

Սոչիում՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ, տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի Հանրապետության ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Մոլդովայի, Սերբիայի Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Խրիստիդիսը,

Օսկար Ուայլդի  ոչ ավանդական սերը

Գրող, գեղագետ, բացառիկ անհատականություն՝   այսպիսին էր Օսկար Ուայլդը ժամանակակիցների հուշերում, մարդ, որ բարձրացավ գրական Օլիմպոսի գագաթը, վաստակեց համընդհանուր սեր ու հարգանք, ապա կործանվեց՝  հենց սիրո պատճառով: Այնուամենայնիվ, բրիտանացիները նրան համարում են ամենասրամիտ ու բացառիկ գրողներից մեկը: Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թ.՝  ապահովված  իռլանդացիների ընտանիքում, նրա ծնողները երդվյալ ազգայնականներ էին, որ պայքարում էին Իռլանդիայի անկախության

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ այն ճանաչող ու դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը

Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Վոլոդյա Բադալյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ: Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային առնչվող իրադարձություններին` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը,

Բուդեսթագի ընդունած բանաձևի մտահոգիչ դրույթները

Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը սա համարեց քաղաքական որոշում ու նշեց. «Սրան նպաստեց հենց Էրդողանը: Սա փախստականների առևտրում Գերմանիային և Եվրոպային շանտաժի ենթարկելու արդյունքն էր»: Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նման բանաձև հիմա ընդունվեց, քանի որ դա հիմա էր պետք Գերմանիային: Նա բանաձևից

Հրաչյա Շաբոյանը հաջողություններ է գրանցել ԱՄՆ-ում

2015 թ Հայաստանի չեմպիոնը իր տարեկիցների մեջ արդյունքներով ԱՄՆ-ում 4-րդ տեղում է

«Բարև Երևան». բնակիչների պահանջն առկա է, մնում է տախտակամածը ապամոնտաժել

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ մասը տախտակապատում: Դեպքի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ձեռնարկատիրոջ կողմից այգու կանաչ հատվածը տախտակամածի տակ առնելու նախաձեռնությունը ինչ իրավական ակտերով և (կամ)

Բնական միջոցներ՝ չոր, թառամած մաշկի համար

Թարմ մաշկ ունենալու համար օրական խմեք 1 բաժակ գազարի հյութ, իսկ մնացորդներով ծեփեք դեմքը  Մարդկությունը հետզհետե վերադառնում է բնականին` այն ամենին, ինչ ստեղծում եւ արարում է բնությունը։ Արդարեւ, կարելի է ամռան հյութեղ ու սննդարար պտուղներից եւ բանջարեղենից տանը պատրաստել տասնյակ օգտակար, մաշկը սնուցող դիմակներ եւ ծեփուկներ։ Դեմքի համար անհրաժեշտ դիմակների կամ ծեփուկների պատրաստման դեպքում չափազանց

Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ից ապացույցներ է պահանջում

Հայաստանը բարձրացրե՞լ է ԼՂՀ-ի`բանակցային սեղանին վերադառնալու հարցը

«Չլինի այնպես, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, պահանջներ դնի ՀՀ-ի առաջ». Թեւան Պողոսյան

ԱԺ պատգամավորի խոսքով` ՀՀ-ն պետք է ի օգուտ սեփական շահերի օգտագործի Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւը

«Իրավունք ունեմ հարցնել՝ ուր են «Մարտիկ» հիմնադրամի գումարները». Անահիտ Բախշյան

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած արդեն երկրորդ երիտասարդն է Գերմանիա բուժվելու մեկնում

Գեւորգ Պետրոսյան. Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ բոլոր սրացումները ժամանակավոր են

Գեւորգ Պետրոսյանը համարում է, որ Գերմանիան իրեն ապահովագրել է

Ինչու Գերմանիան որոշեց հիմա ճանաչել հայոց ցեղասպանությունը. «Ժողովուրդ»

Չնսեմացնելով Բեռլինի կատարած քայլի բարոյական կողմը՝ փորձենք հասկանալ դրա քաղաքական դրդապատճառները, որոնք կարեւոր դերակատարություն, այնուամենայնիվ ունեցել են։ Գերմանիան երկար ժամանակ այդ հարցում ցուցաբերում էր բավական զգուշավորություն, սակայն վերջին տարիներին այդ մոտեցումն աստիճանաբար փոխվեց։ Անկարայի ու Բեռլինի հարաբերություններում որոշակի թյուրընկալումներ ու անվստահություն ի հայտ եկան։ Նման անվստահության հիմքը, կարելի է ասել, բավական բազմաշերտ էր. խոսքը վերաբերում

«Գերմանիան այս բանաձեւով նաեւ Թուրքիային դատապարտեց որպես հիմնական մեղավոր». Արա Պապյան

Ինչո՞ւ այս փուլում Գերմանիան ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը. մեկնաբանում են փորձագետները

ԵԱՏՄ-ը մահացավ՝ չհասցնելով ծնվել. «Հայկական ժամանակ»

Հայաստանի պարագայում իշխանությունները մասնավոր զրույցներում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներն ու փորձագետները բաց տեքստով հայտարարում էին, որ Երեւանի՝ Եվրասիական պրոյեկտին միանալու մոտիվը քաղաքական է։ Սակայն ԼՂ հակամարտության գոտում վերջին սրացումը ցույց տվեց, որ անվտանգության հետ էլ, մեղմ ասած, ամեն ինչ այդքան հարթ չէ։ ԵԱՏՄ պետություններից երկուսը, կարելի է ասել, վիժեցրեցին ապրիլի սկզբին Երեւանում կայանալիք վարչապետների գագաթնաժողովը՝ փաստացի

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է

Արման Մկրտումյանը՝ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների մասին. «Ժողովուրդ»

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2002 թվականից մինչեւ 2014 թվականի սեպտեմբերը Հայաստանի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ։ 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 49 վճիռ։ Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2014 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով ներկայացվել է շուրջ 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել

Գեւորգ Պետրոսյան. «Իրավիճակը ձեռնտու է նաեւ Թուրքիային»

Ըստ նրա` Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը իսկապես կարող է օգտակար լինել

«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում «Յունիբանկն» ամփոփեց 2015թ.-ի արդյունքները

2016թ.-ի հունիսի 1-ին Երևանում կայացավ Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ, «Յունիբանկը» 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով  առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում  բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար  տեղեկատվության 

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրերն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Ստեփանակերտի

Ադրբեջանի միլլի մեջլիսի փոխխոսնակը Բունդեսթագից այդպիսի բան չէր սպասում

«Ցավոք, Գերմանիայում հետեւում են քաղաքական նոր ձեւաչափի, եւ Բունդեսթագը ընդունեց, այսպես կոչված, «Հայոց Ցեղասպանությունը» ճանաչելու օրինագիծ»: Սա ասել է Ադրբեջանի միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան, որի խոսքերը մեջբերում է Day.az-ը՝ վկայակոչելով Trend-ը: Փոխխոսնակն ասել է, թե ինքը միանշանակ բացասական է վերաբերվում տեղի ունեցածին եւ ափսոսում է այդպիսի որոշման համար: «Կարելի էր ենթադրել, որ գերմանական կողմը

Ավազակային հարձակում Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ձերբակալվել է երկու կուրսանտ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում  քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ հունիսի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երևան

Թուրքիայի ԱԳՆ. «Այդ բանաձևը խայտառակում է Բունդեսթագի հեղինակությունը»

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Տարածված հաղորդագրության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը խայտառակում է այս կառույցի հեղինակությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է. «Այս բանաձևն արհամարհանք է օրենքի հանդեպ, այն օրինակ է պատմության քաղաքականացման, ինչը թույլ չի տալիս պատմական իրադարձությունների շուրջ ծավալել

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի անտառհատման դեպքեր

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4

Սամվել Բաբայանի նշած` «զոնտիկը» ո՞վ է տրամադրելու

Գուցե Սամվել Բաբայանը կրկին ԼՂ խնդրի պատրվակով 1998-ի նման հեղաշրջումներ իրականացնելու ցանկությո՞ւն ունի «գաղափարակիցների» հետ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել: Նախ` ամենահետաքրքրական հարցը, որ ծագում է մարդու ուղեղում, մեկն է` ինչո՞ւ Սամվել Բաբայանը ապրիլի 2-ին Ղարաբաղում չէր… Եթե նրան Արցախից չզանգեին,

ՀՀ ՊՆ. ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում միայն արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930