Օրվա լրահոսը

Առաջնագծում-3.  Նամակները ոգևորում են

Արդեն 20-ից ավելի օր է, ինչ մեր ժողովուրդը միտքն ամբողջությամբ ուղղել է դեպի առաջնագիծ, որտեղ մեր առյուծասիրտ 18-20-ամյա որդիները հայրենի տան դռներն են անառիկ պահում: Իհարկե, Արցախյան գոյամարտի ժամանակահատվածում, հրադադարում գտնվող 20 տարիների ընթացքում ևս մենք միշտ մեր զինվորի հետ ենք եղել: Սակայն վերջին օրերի իրադարձություններն այլ էին, և ողջ ազգն է ոտքի կանգնել: Այժմ

Ամեն մեկը՝ իր տեղում

Սկիզբը՝ Սիրելի Արամ, ինչպես եւ 1992-ի իմ հրապարակումներում, հիմա նույնն եմ ասում՝ երեւանյան մեր խոսակցություններն ու վերլուծությունները այստեղ՝ Ղարաբաղում, անիմաստ են թվում, հատկապես առաջնագծում: «Եթե հաղթական հրաման լինի, հենց հիմա էլ կգնանք առաջ մինչեւ… իսկ եթե պարտվողական…», թե ինչ կանեն, արի չգրեմ: Իսկ «Կազանի, Մադրիդի, Լավրովի եւ այլոց պլաններին» մեր քաջերը թերեւս ունեն մի պատասխան՝

«Փախստականները մարդիկ են, ոչ թե սուբյեկտ՝ ձեր հարցերը լուծելու համար»

«Այս պահին ամենաշատ փախստականներ ունի Սիրիան, որի պատճառը, բնականաբար, պատերազմն է։ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվում, քանի որ իշխանությունը չի ցանկանում հրաժարվել իր աթոռից: Եթե Ասադի գերդաստանը 45 տարի չհաստատվեր Սիրիայում, մարդիկ երբեք հեղափոխություն չէին անի: Իսկ երկրորդ պատճառը ժողովրդավարության բացակայությունն է: Արևմուտքը մեղավոր է, բայց ողջ մեղքն Արևմուտքի վրա բարդելն էլ ճիշտ չէ»,- Մատենադարանում մեկնարկած

Ցեղասպանություն վերապրած. «ՄԱԿ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Կոբանդա Ալոեսը համարում է, որ ՄԱԿ-ի բոլոր երկրները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը

Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով

Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին: Պարոն Ռոդրիգեսը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպության խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային խաղաղության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արտգործնախարարի անձնական ներդրումը գնահատելով, որոշում է կայացրել Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի ոսկե մեդալով։ Էդվարդ

«Իրենք խաղաղ ապրում են, ինձից փո՞ղ եք ուզում»

Արմավիրի դատարանում ասաց երկու զինվորների մայրը Պայմանագրային զինծառայող Հենրիկ Զեյնալյանը եւ նրա զինծառայող եղբայրը՝ Հունանը, այս պահին Արցախում են: Երկուսն էլ ամուսնացած են: Հենրիկն իր երեք երեխաների, թոշակառու ծնողների, եղբոր ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար արդեն մի քանի տարի է, ինչ Արցախում է, ճակատում, ինչպես ասում են: Հենրիկի ամենամեծ զավակը 10 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 10

«Երբեք ուշ չէ ցեղասպանությունների հարցում հանդես գալ քննադատական մոտեցմամբ». Էդվարդ Լաք

Ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը նախորդ ցեղասպանության դատապարտումն է

17-ամյա Անուշ Օհանյանի մոր անունով բացվել է հաշվեհամար

Երեկ Ձեզ տեղեկացրել էի ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զոհված սպա Հրաչ Գալստյանի նորաստեղծ ընտանիքի, նրա կնոջ՝ 17-ամյա Անուշ Օհանյանի վիճակի մասին: Ստացա բազմաթիվ արձագանքներ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Շատերը հարցնում էին հաշվեհամարի մասին: Տեղեկացնում եմ, որ Անուշի մոր՝ Սիրանույշ Օհանյանի անունով բացվել է հաշվեհամար: Աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 220430992739000 AGBA-Credit

Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը եւս կնպաստի մշակութային կապերի զարգացմանը

Շուրջ մեկ տարի փոխադարձ հանդիպումների, քննարկումների արդյունքում ստեղծվեց հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայ-ֆրանսիական մանկական նվագախումբ (լուսանկարում): Ժամանակին «Առավոտը» տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Ռոման քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն Օրտենս Լակրուայի, դուդուկի դասարանի պրոֆեսոր Լեւոն Չատիկյանի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի միջեւ կնքվել է փոխհամաձայնագիր՝ ստեղծել համատեղ

Դավիթ Հարությունյան. «Թող լինի ոչ թե ուղիղ եթեր, այլ տեսանկարահանում» (տեսանյութ)

Կառավարության աշխատակազմի ղեկավարը` ընտրական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակելու մասին

Գյումրիի նկարիչներին նվիրված զեկույց Վենետիկի համալսարանում

Ապրիլի 21-ին Վենետիկի Կա’ Բոտտաչին պալատում Գյումրիի նկարիչներին նվիրված ելույթով հանդես է եկել Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը: Հանդիպման սկզբում տիկին Հարությունյանը հանրությանն է ներկայացրել Գյումրիի պատմության տարբեր փուլերի ժամանակ քաղաքում ծաղկող արվեստներն ու արհեստները, ապա անդրադարձել ավերիչ երկրաշարժին, նշելով, որ իտալացիները առաջիններից էին, որ օգնության հասան մեր երկրին, ապա շեշտել

Արթուր Բաղդասարյան. Մեր սահմանների անվտանգության աստիճանը պետք է բարձրացվի որակական նոր մակարդակի

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սահմանների արդիականացման և վերազինման խնդիրներին: ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական

ՀՀ ոստիկանություն. «Երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել»

Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել, թե նրանք բերման են ենթարկվել: Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել: Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության

Արայիկ Բաղդադյան. «Օլիմպիական չորս վարկանիշը մնում է ուժի մեջ, բայց հինգերորդը չի խանգարի»

Այսօր Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականի չորս անդամներ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Երեւան-Մոսկվա-Ուլան Բատոր չվերթով մեկնում են Մոնղոլիա, որտեղ կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական հավաքականի երկրորդ վարկանիշային մրցաշարը: Հիշեցնենք, որ ընդամենը երեք-չորս օր առաջ Սերբիայում անցկացված եվրոպական առաջին վարկանիշային մրցաշարում 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը երկրորդ վարկանիշը բերեց Հայաստանի ազատ ոճային ըմբիշներին: Երեկ

«Հայաստանում Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քան Թուրքիայում Հայաստանի նկատմամբ». Գեւորգ Պետրոսյան

«Եթե վերլուծենք, թե 100-ամյա տարելիցից հետո տարվա ընթացքում ինչ ունեցանք, կարող ենք դրական և որոշակի բացասական արդյունքներ ստանալ: Դրականը ես կդիտարկեի Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ավելի հանրային դարձնելու քայլերը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման հարցում որակական քայլեր մենք չկարողացանք ստանալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Թուրքագետը

Ադամ Շիֆն իր հիասթափությունն է հայտնել Օբամայի` «ցեղասպանություն» բառը չարտասանելու առնչությամբ. «Արցախպրես»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու առնչությամբ։ «Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան

«Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի». Ռուբեն Վարդանյան

«Երկու տարի առաջ, երբ պատմում էի իմ երազանքի՝ «Ավրորա» մրցանակաբաշխության իրականացման մասին, այն անիրատեսական էր թվում ինձ: Բայց այսօր այն արդեն իրական է»,- Մատենադարանում ապրիլի 23-­ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած Aurora Dialogues քննարկումների մեկնարկից առաջ ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: «100 LIVES-­ի շրջանակում մենք կարողացանք հավաքել և ներկայացնել

Օպերատորներին բերման ենթարկելու տեսագրությունն ուղարկվել է Ոստիկանություն

1in.am-ի գլխավոր խմբագիրը մանրամասնում է, թե ինչ տեխնիկական կորուստներ է ունեցել լրատվականը` կարմիր բերետավորների գործունեության հետեւանքով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mes.am. Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 27-28-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 24-ին, 26-ին սպասվում է

Գանձասարի հոգեւոր հովիվին 90-ականներին «Տեր Ռեմբո» էին ասում

«Հայաստանից եկած ֆիդայիներն ինձ «ապեր» էին ասում, չգիտեին, որ հոգեւորական եմ: Դե, մեղք էլ չունեին… ես էլ մորուք ունեի, իրենք էլ…: Այնպիսի օրեր էին, որ հոգեւորականները մի քիչ ֆիդայի, իսկ ֆիդայիները մի քիչ հոգեւորական էին,  որովհետեւ յուրաքանչյուր պատերազմի արդար ընթացքն ու ավարտն Աստծուց է»,-այսպես է պատմել Գանձասարի հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսը՝ 90-ական թվականների արցախյան պատերազմի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի պատվիրակների հետ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ: Մեր երկրի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմայի շուրջ խոսելիս Նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, Հայաստանի չորս

Ճշմարտությունը  համազարկերի տակ  էլ չի՛ լռի

Հայոց ոգու հաղթանակը, թուրքական ձախողված վրեժը, ադրբեջանական տապալված երազանքը և «բարեկամության փալանը» Արցախի  քառօրյա պատերազմի խրամատներում: Արցախում սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրն ևեթ Թալիշում խոշտանգված ծերունիների, ապա ադրբեջանական կողմում հայտնված 18 հայ զինվորի մաշկազերծ, գլխատված ու մասնատված մարմինների սահմռկեցուցիչ իրողությունը անսխալ ընդգծեց Սիրիական պատերազմի և համաշխարհային հանրության չարիք՝ «Իսլամական պետության» որջում հղկված գազանաբարո դահիճների

1918-ից սկսած՝ նորաստեղծ Ադրբեջանը Արցախը, Զանգեզուրը, Նախիջեւանը եւ այլ հայկական հողեր իրենց պետության մաս էին համարում

Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման եւ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի՝ սկիզբ դրեց արցախյան ազատամարտի, կամ գոյամարտի: 1987 թվականին Չարդախլու հայկական գյուղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանի ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունն աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի: Ադրբեջանը, հայերին բնաջնջելով, ձգտում էր նվաճել Արցախը: Այդ նկատառումներն էին, որ դեռեւս 1918-1920 թվականներին սկիզբ

Թուրք գիտնական. «Ցեղասպանությունը Թուրքիայի համար ամոթ է»

Սայիթ Չեթինօղլու խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել ամոթից ազատվելու համար

Ոստիկանություն բերման ենթարկվածների թվում անչափահասներ չեն եղել

Բոլոր բերման ենթարկվածները երեկվա դրությամբ ազատ են արձակվել

Մայրաքաղաքում այսօր բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: «Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Մեծ եղեռնը վերապրած

Ազատ Լրագրողների Ասոցիացիա. Սա միակ ակցիան չէ, որ ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

Երեկ երեկոյան «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթը լուսաբանելու ժամանակ բերման են ենթարկվել 1in.am կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանն ու Սևակ Սողոմոնյանը: Բացի դա, կոտրել են նաև օպերատորների տեսանկարահանող տեխնիկան՝ ուղիղ եթերի սարքը և տեսախցիկը: Ակցիայի ժամանակ բերման ենթարկվող օպերատորներից մեկը բղավում էր, որ ինքը լրագրող է և կարող է ցույց տալ իր վկայականը,

Մանվել Գրիգորյան. «Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը»

Ուղերձ ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ

Ճշմարտության պահը հայ-ռուսական հարաբերություններում. «Հայոց աշխարհ»

Վերջին երկու օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռուսաստանի դրսեւորած հայտնի նախաձեռնության, դրան հետեւած արտգործնախարար Ս. Լավրովի երեւանյան այցի տեսանելի եւ քողարկված արդյունքների համեմատական քննությունը բերում է այն եզրակացության, որ գործ ունենք երկկողմ հարաբերությունների պատմության այն հանգրվանի հետ, ինչը կարելի է բնորոշել «ճշմարտության պահ» հայտնի հասկացության միջոցով։ Երբ մտովի ամբողջացնում ենք Ս.Լավրովի այցին նախորդած ռուսաստանյան մամուլի

Մեր ժողովուրդն ի՞նչ պատվեր է իջեցրել իշխանությանը Արցախի խնդրի առումով. «Հրապարակ»

Այս կարճատեւ ու արյունահեղ պատերազմից հետո չես կարող չհարցնել՝ ի վերջո, մեր ժողովուրդն ի՞նչ պատվեր է իջեցրել իշխանությանը Արցախի խնդրի առումով։ Ստատուս քվոյի պահպանո՞ւմ՝ առանց հարցի բուն կարգավորմանն հասնելու, հավերժ թշնամության եւ դանդաղ ու արյունաքամ անող պատերազմի տեսքով։ Նորանոր հողատարածքների գրավում եւ բանակի հաղթարշա՞վ՝ մինչեւ Ադրբեջանի վերջնական կապիտուլյացիա եւ մեր թելադրած պայմաններով համաձայնագրի կնքում։ Միջազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031