Օրվա լրահոսը
«Ոչ մեկ թույլ չի տա, որ ևս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու»
Հարութ Սասունյան. Պետք է պահանջատիրության, իրավական հարցերով զբաղվենք
«Ասել, որ ողբերգություն է, կանգնելը ու լացուկոծ անելը ոչ մի բան չի կարող տալ»
Գալուստ Սահակյան. Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության
«Առանց ներքին լուծումների՝ արտահերթ ընտրությունների, չի լինելու ցեղասպանության, Արցախի ճանաչում». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Աննախադեպ աղետի առջեւ ենք կանգնել»
Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադայի ժառանգության նախարարի հետ
Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլիի հետ, ում իրավասության մեջ է մտնում ինչպես մշակութային ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությանն ու կապին վերաբերող բնագավառները: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Ամփոփելով 2015թ. ընթացքում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` կողմերը քննարկեցին 2016թ. սպասվող միջոցառումները`
«Մենք վերահսկում ենք իրադրությունը». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը որ պետք է մեզ հետ տանի 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ հրադադարին»
Գագիկ Մելիքյան. «Չճանաչելը, մերժողականությունը կարող է հիմք հանդիսանալ ողբերգության շարունակության համար»
Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ողբերգությունը դադարեցնելու գործընթացում
Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով: Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում: Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդին
«Մեր պետությունը ֆինանսական խնդիրներ չունի մեր բանակը սպառազինելու համար». Հովիկ Աբրահամյան (Տեսանյութ)
Հարցին, թե անհրաժեշտության դեպքում իր առանձնատունը կվաճառի՞ բանակին օգնելու համար, վարչապետն ասաց՝ անհրաժեշտության դեպքում՝այո:
Տաճատ Վարդապետյան. «Պետք է ողբերգությունը պահանջատիրությամբ փոխարինել»
«Համոզված եմ, որ շատ չի ուշանա ցեղասպան երկրի ինքնախոստովանությունը»
Զոհրապ Եգանյան. «Ժամանակն է, որ զինվորների պես մեզ դուխ տան տնտեսագետներն ու կառավարիչները»
ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը Aravot.am-ին տված հարցազրույցներում մեկում նշել էր, որ սգալու ժամանակը վաղուց անցել է, այժմ եկել է թուրքից վրեժ լուծելու պահը: Նա քննադատել էր նաեւ հայի կերպարի մատուցումը դպրոցական դասագրքերում՝ նեղվելով, որ հայը ներկայացվում է որպես թույլ մարդ. աճող սերնդի մոտ Արեւմտյան Հայաստանը հետ բերելու
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը
Այսօր ադրբեջանական պրոպագանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Գեորգի Կետոեւը 3-րդ օլիմպիական ուղեգիրը բերեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորեկ, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը Մոնղոլիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում առաջին անգամ հանդես գալով Հայոց Եռագույնի ներքո՝ օլիմպիական վարկանիշ նվաճեց: Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնն ու աշխարհի գավաթակիրը տարավ երեք անընդմեջ հաղթանակ եւ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ: Հաղթողի կոչման համար Կետոեւը գոտեմարտելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ
ԱՄՆ դեսպանը՝ Օբամայի ելույթի մասին. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր հայտարարություն է արել»
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Ծիծառնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց զոհվածների հիշատակին, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որը, ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր: «100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների
«1946 թվականի ջրհեղեղի պատճառով Զ.Եսայանի գործը փչացել է»
«Իմ Կեանքի ընթացքին տեսած եմ շատ երկիրներ և վայելած եմ բնութեան բազմատեսակ գեղեցկութիւններ, բայց Սիլիհտարի պարտէզներու յիշատակը մնացած է անջնջելի: Ինձ հետ տարեր եմ ամենուրեք այդ պարտէզները և անոնց մէջ ապաստաներ եմ ամէն անգամ, երբ մութ և սպառնական ամպեր կուտակուեր են իմ կեանքիս հորիզոնին վրայ»: «Սիլիհտարի պարտեզների» հեղինակի՝ Զապել Եսայանի բանտային նամակները կարդալուց հետո ցանկացա
«Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը». Էդվարդ Նալբանդյան
Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ առաջարկների կամ ինչ-որ փաթեթի մասին: Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել:
Ապրիլյան ձեռնարկներ Իրանում (ֆոտոշարք)
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.: Երեկ, ապրիլի 23-ի երեկոյան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին: Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ
Մոմավառություն Գլենդելում. Amerikayidzayn.com
Amerikayidzayn.com. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառության արարողություն անցկացվեց նաեւ հայաշատ Գլենդելում, որին մասնակցում էին ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, քաղաքական գործիչներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումն ընդունեց եզրափակիչ հայտարարություն
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումն ընդունեց եզրափակիչ հայտարարություն: Որոշվել է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդ գլոբալ ֆորումը կոչ է արել բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո: Ընդունված փաստաթղթում մասնավորապես ասված է. «Գլոբալ ֆորումը,
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից
Բակո Սահակյան. «Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ողջ ժողովուրդ զրկվեց
Հիշում, ճանաչում և դատապարտում ենք
Հայ, եզդի և մյուս ժողովուրդները դարեր շարունակ գտնվելով Օսմանական բռնատիրության տակ եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած: Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի և ինչպես Թուրքիան այնպես էլ ամբողջ Աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ
«Պետք չէ ակնկալել, որ Օբաման արտաբերի ցեղասպանություն, դա հենց հայոց եղեռն է». Գեւորգ Դանիելյան
Ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ մարդկանց հոսքը վաղ առավոտից է սկսել: Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի գնահատմամբ, ցեղասպանությունից 101-րդ տարի անց Թուրքիայի դիրքորոշման ու քաղաքականության հարցում չկան փոփոխություններ « Թուրքիան հաճախ հայտարարում է, թե պատրաստ են իրենց արխիվները մեզ տրամադրել, որեւէ խոչընդոտ չեն ստեղծելու, պատրաստ են փորձել համատեղ ուժերով, պատմաբանների հետ քննարկել ու եթե համոզվեն՝ տեղի
Վանաձորի Օրրանի երեխաները ծառ են տնկել ի հիշատակ նահատակված հայ զինվորների
Վանաձորի Օրրանի երեխաները 99 ծառ են տնկում ի հիշատակ նահատակված հայ զինվորների Հովնանյանների կողմից 2015թ.-ին հիմնած այգում:
Սերժ Սարգսյան. Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի
Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու:
Երթ-հանրահավաք Ամստերդամում’ Հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով
Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:
Հարիւրամեակի ստեղծած, գեղեցիկ գոյներով ու վառ երանգներով, իրականութիւնը ծածկող շպարը անհետացել է. «Ասպարեզ»
Երեխաներին հայկական վարժարան կամ շաբաթը մէկ օր հայկական մի որեւէ կազմակերպութեան հոգածութեան յանձնելը բաւարար չեն հա՛յ երեխաներ մեծացնելու համար, եթէ ընտանեկան մթնոլորտը հայկական չէ, եթէ տանը հայերէն չի խօսւում:
Բեռլինում մեկնարկեցին ապրիլ 24-յան միջոցառումները
Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ: Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում, որին մասնակցել են Վայմարյան Հանրապետության պաշտոնական
ԼՂՀ ՊՆ. հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը
Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը:


















































