Օրվա լրահոսը

Զղջում է Արամ Հարությունյանի բերանը ջարդելու մասին ասածի համար. «Հրապարակ»

Կյանքն ինչ դժվարացել ա, ելնելով ապրելակերպից, հենց որ մի պաշտոնյա է հանդիպում, քիչ ա մնում փրթիկ-փրթիկ անենք էդ մարդուն։

Եվրոպական երիտասարդական ֆորումի հոբելյանական հավաքի ընթացքում ՀԵԱԽ ներկայացուցիչը կոչ արեց հարգել ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը

Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդական կազմակերպություններ: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահը, ով իր խոսքում նշեց, որ 2016 թվականը ուղենիշ է Եվրոպական երիտասարդական ֆորումի համար, քանի

Ռադիկ Մարտիրոսյան. «Գիտական արդյունքները կարող են օգտագործվել պաշտպանական ոլորտում»

 ԳԱԱ նախագահն առաջարկեց հատուկ մարմին ստեղծել այդ նպատակով

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներից մի քանիսն արդեն ապաքինվել են և մեկնել զորամասեր. «Արցախպրես»

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողություններին դիմագրավելու ընթացքում վիրավորված ԼՂՀ ՊԲ զինծառայողների առողջական վիճակը բավարար է գնահատվում:

ՀՀ վարչապետը ստորացուցիչ չի համարում Մոսկվա գնալը

Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Aravot.am-ը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ ինչու Մոսկվայից վերադառնալուց հետո հրապարակային ելույթով հանդես չեկավ: Խոսքը ապրիլի 12-13-ը Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասին էր, որը պետք է կայանար Երեւանում, սակայն տեղափոխվեց Մոսկվա Ղազախստանի պահանջով: Վարչապետը պատասխանեց, որ այդ մասին քանիցս արծարծվել

ԱՄՆ նախագահի ընտրություններ 2016. Քլինթոնը հաղթում է Սանդերսին Նյու Յորքում. The Guardian (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղի են ունեցել այդ երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախնական ընտրությունները, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը հաղթել է մեկ այլ դեմոկրատ Բերնի Սանդերսին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Նյու Յորքում տեղի ունեցած նախնական ընտրությունները ամենակարևորներից մեկն էր համարվում,

Այնպիսի տպավորություն է, որ այս 20 տարին չի եղել. «Հրապարակ»

Ի՞նչ իմաստ ունեն այս համազգային դրամահավաք-պարենահավաքները՝ ռազմաճակատ ուղարկվող բարձված էշելոններով։ Այնպիսի տպավորություն է, կարծես 1914 թվականն է, եւ պետություն չունեցող հայերն իրենց ձեռքն են վերցրել իրենց բանակը սնել-զինելու գործը։ Կամ՝ ռազմաճակատի գիծ մեկնող խառնիխուռն ու անձնազոհ մարդկանց՝ ֆիդայիների այս ջոկատները մեզ վերադարձնում են 1991 –92 թվականները, երբ պետական բանակ չկար, եւ որսորդական հրացաններով զինված կամավորների

Ոչ մեկից չնեղվել

Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան: Ոչ թե այն դեպքում, երբ նրանք բավարարում են մեր սպասելիքները: Երկրորդ դեպքում դա դառնում է առեւտուր` ես քեզ կսիրեմ, եթե… Օրինակ` «Ով հայ ժողովուրդ, ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով դարձնես նախագահ, նախարար, պատգամավոր կամ որեւէ այլ մեծ «նաչալնիկ», որովհետեւ դա կխոսի

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ

ԱՍԵԿՈՍԵ

Ես գիտեմ, թե ինչպես պետք է խոսել ռուսների հետ: Նրանք մեկ անգամ արդեն իմ առջեւ ծնկի են եկել: ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

Նոր գիծ Ղարաբաղի հարցում. «Ժամանակ»

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու

Կարեն Քոչարյան. «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է մտներ պայքարի մեջ». «Հայոց աշխարհ»

Սասուն Միքայելյանն առանց «Քաղաքացիական պայմանագրի» էլ դեռ մի քանի տարի առաջ ընտրությունների ժամանակ բավական մեծ թվով ձայներ էր հավաքել:

Բանակի հասունութիւնն ու քաղաքական վերնախաւի տհասութիւնը. «Ասպարեզ»

Ապրիլեան պատերազմէն անցած է արդէն իսկ երկու շաբաթ, բայց ժողովուրդը նոյն թափով կը շարունակէ քննարկել պատերազմի հետեւանքներն ու դասերը։ Քննարկուող նիւթերը կը կեդրոնանան հետեւեալ թեմաներուն շուրջ. ի՞նչ պատճառով քառօրեայ պատերազմին նահատակուեցան շուրջ 90 զինուորներ, ինչո՞ւ հայկական բանակի զէնքերը աւելի հին են, քան՝ Ատրպէյճանինը, իսկ հայկական բանակի սպառազինութիւնն ու ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնները շա՛տ աւելի հզօր եւ ազդու

ԼՂՀ ՊՆ. կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է ավելի քան 50 անգամ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց

Միհրան Հակոբյան. «Մադրիդյան սկզբունքներն այսօր այլեւս ժամանակավրեպ են». «Հայոց աշխարհ»

Ադրբեջանի հաջորդ հարվածի դեպքում հայկական կողմի պատասխանը չի լինելու միայն բնագծերի վերականգնումը, պատասխանը լինելու է շա՛տ ցավոտ, իսկ ազատագրված տարածքները կարող են 7-ից դառնալ 9-ը կամ 10-ը:

ԱՄՆ-ի դեսպանն ու Գրիգորի Կարասինը քննարկել են ԼՂ հարցը` ամերիկացի դիվանագետի նախաձեռնությամբ. «Ազատություն»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Թեֆթին։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկացի դիվանագետի խնդրանքով։ Կարասինը և Թեֆթը քննարկել են Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ատելությունն աշխարհում շատացել է». Դավիթ Զարդ

«Ամեն» երաժշտական, դրամատիկական ներկայացումը կլինի աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում

Հայ մասնագետներն անօդաչու սարքեր եւ այլ զինտեխնիկա են ստեղծում

Ըստ Կարեն Վարդանյանի, իրենց առաջարկներն ավելի մատչելի են լինելու, քան դրսից գնվածը:

ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությանը միացել է 44 պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայտարարության մեջ ասվում է․ «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և արդար կարգավորում։ Հետևաբար, մենք

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում. Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի կիրառումից

ilur.am ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի (ALDE) ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգարժան Վեհաժողով Ապրիլի 2-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչը պատերազմական առաջին լուրջ պոռթկումն էր` 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարների միջեւ ստորագրումից ի վեր հիմնականում պահպանված զինադադարից հետո: Քառօրյա պատերազմը հակամարտության երկու

«Զինվորների համար իսկական խրախուսանքը սպառազինության արդիականացումը կլինի». Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը զինվորներին այս օրերին խրախուսելն ու պարգեւատրելը բավարար չի համարում: «Բանավոր գովեստը բավարար չէ, բարոյական խրախուսանքը միշտ էլ եղել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետեւ այսօր սպառազինության արդիականացման խնդիրներ կան: Շատ լավ է, որ այդ հարցերը պատշաճ ձեւով քննարկվում են, բայց կարծում եմ, որ այդ հարցերի լուծումն է հայ զինվորի

Սամվել Ֆարմանյան. «Ադրբեջանական զինված ուժերը եւ գրոհայինները բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել»

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում «Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ ԼՂ հակամարտության շուրջ առաջացած վերջին սրացումը սթափվելու խիստ եւ պարզ ուղերձ են հղել բոլորիս: Մարդկանց կյանքերը վտանգված են ամենաբարբարոսական ձեւով՝ թարմացնելով անցյալի մեր հիշողությունները: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական կառույցները, խորհրդարանները դեռեւս բավականաչափ ուժ ունեն՝ աննախադեպ զարգացող մարտահրավերներին

«Անկախ Հայաստանի սերունդը ոչ մի բռնություն ու կախյալություն չի հանդուրժում». դպրոցի տնօրեն

Գյումրիի Օյունջյան դպրոց- վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը, որը պատերազմի օրերին ապշել է իր սաների հայրենասիրությունից ու համախմբվածությունից, հետաքրքիր պատմություններ է ներկայացնում նրանց արարքներից: Նա պատմում է, թե Թալիշում խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններից հետո աշակերտներին զսպել չէր լինում. դպրոցի աշակերտական խորհուրդը մի մարդու նման ոտքի է կանգնել, թե բողոքի ցույցեր պիտի անցկացնենք Ազատության հրապարակում: Իսկ

Դատարանը պետք է քննի՝ «այ էշ, ինչի՞ ես սուլում» Գայանե Առուստամյանի խոսքերը վիրավորանք են, թե՝ ոչ. (Տեսանյութ)

Ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի գործով դատաքննության նիստնն էր

«Հրադադարն էլ ժամանակավոր երեւույթ է». Ռազմական փորձագետ

«Արդեն մի քանի տարի է՝ ասում են չի բացառվում, որ ադրբեջանցիները նոր գրոհ սկսեն, իսկ ապրիլյան մարտերից հետո առավել եւս չի բացառվում». Ռազմական փորձագետ

Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ մեր խնդիրը

Անցյալ շաբաթ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) գագաթնաժողովն ավարտելով իր աշխատանքը՝ մի ծավալուն եւ խնդրահարույց կոմյունիկե ընդունեց, որի 16-րդ եւ 17-րդ կետերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանին հասցեագրված սպառնալից եւ մեղադրական բնույթի ձեւակերպումներում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այդ խմբի համանախագահները նույնիսկ չեն էլ

Կայացավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը

«Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից նախորդ տարի  հրատարակվել է 167 գիրք, որից 20-ը` արտասահմանում, 882 հոդված, որից 167-ը` արտասահմանում: Միտումը դրական է, քանի որ նախկինում ավելի քիչ գրքեր և հոդվածներ էին հրատարակվում արտասահմանում»,- այս մասին այսօր ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում խոսեց  Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀԱԿ-ՕԵԿ. «Մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում»

Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձևավորված 4+4+4 ձևաչափի բանակցություններն ավարտվեցին: Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից միասնականորեն առաջ քաշած խնդիրների լուծումը, որոնք միջազգային հանրության կողմից, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների (մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցներում բազմիցս նշվել են, որպես ընտրական համակարգի արատներ, ըստ էության, մերժվեց իշխանությունների կողմից: Մենք՝ բանակցային ձևաչափի մասնակիցներս, հայտարարում ենք. Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031