Օրվա լրահոսը
ԵԽԽՎ պատվիրակ. «ԼՂ հակամարտության լուծման խոչընդոտներից է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքեն (լուսանկարում) հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտներից է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ևս Ադրբեջանի հասցեին լուրջ քննադատություններ հնչեցին: Օրինակ` ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան հայտարարեց, թե այլ բան Ալիևից ու նրա ռեժիմից
Պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգի մեկնարկ
ՀՀ կառավարության 12 նոյեմբերի 2015 թվականի N 1385-Ն որոշման համաձայն` ՀՀ-ում ներդրվել է «e-citizen.am» տիրույթում գործող պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ, որի օպերատոր է հանդիսանում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն: Նշված համակարգը հաղորդակցության և ծանուցումների պաշտոնական միջոց է: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է տվյալ համակարգում նրա պաշտոնական էլեկտրոնային
Վրացական մամուլը Հայոց Ցեղասպանության մասին. armenian-community.ge
(14 ապրիլի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» № 257) Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. Օսմանյան կայսրությունը դուրս չի գա պատերազմից, մինչև Ռուսաստանը չթուլանա, և թուրք-ռուսական սահմանը չանցնի կովկասյան լեռնաշղթայով: (11 հունիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №304) Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է և օրեցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի. որոնց վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը:
Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալներին
Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ
Մարդասիրական օգնության 2-րդ շարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ
Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենաներից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է համագործակցությունը Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2
«Ամեն վայրկյան սպասում էինք, որ պիտի մահանանք». հիշում են թալիշցիները. «Ա1+» (տեսանյութ)
Թալիշցի 46-ամյա Անահիտ Խալափյանն ու 4 որդիները ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը հանկարծակի են եկել հրետակոծություններից։ «Ասի երևի սովորական ա էլի, չէի վեր կենում տեղիցս, պառկած էի, մեկ էլ տեսա չէ, գլխներիս վերևով ա անցնում սնարյադները, տեսա, որ մոտիկ ա ձենը գալիս, վախեցա»,- հիշում է տիկին Անահիտը։ Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիներն այս անգամ կրակել են մեծ
ՀՀ ԳԱԱ-ն հայտարարություն ընդունեց Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ
Սույն թվականին ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհվեցին զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ավակովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև արդեն իսկ ձևավորված ակտիվ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երևանյան
«Նոր Հայաստան». Անընդունելի են տարածքների զիջումը և օտար զորքերի տեղակայումը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ,
«Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստն է, որ կորցնենք, Հայաստանն էլ կկորցնենք»
Լուսանկարում թալիշցի Յաշա Ավանեսյանն է՝ 91 տարեկան, Հայրենական պատերազմի վետերան: Այժմ նա իր ընտանիքով Վանաձորին կից Շահումյան գյուղում է տեղավորվել՝ բարեկամի տանը: «Իմ ընտանիքը բոլորը զինծառայող են, բոլորն էլ ծառայության մեջ են՝ աղջիկ թե տղա, մեկը՝ Շուշի, մեկը՝ Մատաղիս, մեկը՝ Թալիշ… Մեծ թոռս մայոր ա, փոքր թոռս՝ լեյտենանտ… Փոքր տղաս էլ 40 տարի ա՝ Դավիթաշեն
Այլընտրանք Արցախի համար
Արցախի կառավարությունը շարունակում է ապավինել սփյուռքահայերի օգնությանը: Պաշտոնապես հրապարակած ցուցակներում պարզ երեւում է, որ ամենաքիչ հանգանակությունը դեպի Արցախ ուղղվել է Եվրոպայից, որտեղ գործում են նաեւ ԼՂՀ մշտական ներկայացուցչություններ: Սակայն, օրինակ, Եվրամիության թերեւս տնտեսապես ամենազարգացած ու քաղաքական առաջատար Գերմանիայում մշտական ներկայացուցիչն այս օրերին Արցախում է: Չկա՞ ն անելիքներ Բեռլինում: Հարություն Գրիգորյանը, որը 2010 թ-ից ԼՂՀ մշտական
ՀՀԿ-ական պատգամավոր. «Կաշառք»-ը բազմագույն բառ է»
Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի` «կաշառք» կարող են համարվել «մաղարիչ»-ը, բարեգործությունը կամ մեծ եղբոր խնդրանքը
«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության համաշխարհային աղյուսակում
Կազմակերպությունը մտահոգիչ է համարում, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունը շարունակում է անպատիժ մնալ
Հրազդանի շենքերից մեկում վերելակը միայն վերջին հարկ է բարձրանում
Օրինակ` 8-րդ հարկի բնակիչը ստիպված բարձրանում է 14-րդ հարկ, ապա ոտքով իջնում
«Սահմանում լարված իրավիճակի հետ կապված՝ այս պահին մենք միտինգ չենք անի». Արամ Մանուկյան
ՀԱԿ-ն առաջարկում է, որ իշխանությունները, այս պատերազմական իրավիճակից, քաղաքական դրությունից ելնելով՝ գնան հասարակությանն ընդառաջ եւ ընդունեն Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց առաջարկները:
Մադրիդյան սկզբունքնե՞ր, Կազանի փաստաթո՞ւղթ, թե՞ Լավրովի առաջարկներ
Մադրիդից մինչեւ Կազան Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեժ օրերին պաշտոնական Երեւանի կողմից մի հայտարարություն, կարծես, անուշադրության մատնվեց: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, թե Կազանի փաստաթուղթն է բանակցությունների սեղանին: Սա, ըստ էության, պատասխան էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում այդ օրերին արած հայտարարության, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն առաջարկներ ունի: «Մենք
«Դուրս մեր գրպանից». «Security dream»-ի մեկ տարվա համախառն եկամուտը այնքան է, որքան մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից մուրալ»
Պատերազմական իրավիճակում տեսախցիկները, արագաչափերն ու կարմիր գծերը անբարոյականություն ենք համարում. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյան
Աշոտ Մելքոնյան. «Խնայենք մեր զինվորի կյանքը» (Տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն առաջարկեց վերականգնել 90-ականներին փոշիացված ռազմաարդյունաբերական համալիրը
«Վանքից մենք ենք գալիս, դուք եք ասում՝ մեղա, Աստված». Հովհաննես Սահակյանը՝ Արամ Մանուկյանին
Սոնա Այվազյանը վստահեցրեց, որ էլեկտրոնային գրանցման համակարգն առանձնապես խնդիր չի լուծում եւ չի մեծացնում հանրության վստահությունը՝ ընտրությունների նկատմամբ: Հովհաննես Սահակյանն էլ հիշեցրեց, թե ինչ էր ասում ընդդիմությունը՝ հանրաքվեի ժամանակ, ինչպես էր հորդորում, հենց էլեկտրոնային գրանցման սարք բերել:
Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում եւ ԼՂ խնդիրը (2008-2016)
Ստյոպա Սաֆարյան Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար ՆԱԽԱԲԱՆ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան 4-օրյա պատերազմը լակմուսի թղթի դեր կատարեց ոչ միայն հակամարտության կողմերի ռազմական կարողությունների ու հնարավորությունների գնահատման, այլ նաև՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների, նրանց վարած քաղաքականության բազում շերտերի բացահայտման առումով: Սույն վերլուծական շարքի ներքո առավելապես քննության կառնվեն մասնավորապես ռուս-ադրբեջանական ու
«Սնարյադը որ գալիս ա, էդ ձենը… ոնց-որ պաժառ լինի, կարմիր, գալիս ա, քեզ թվում ա, թե քո վրա ա գալու»
Վանաձոր քաղաքին կից Շահումյան գյուղի տներից մեկը մտնելու համար անխոս սկսեցին իրենց կոշիկները հանել նախ երեխաները, ապա մեծերը: Կոշիկներն էլ են ցավ, գաղթ տեսած: Լավ է, մարզում եղանակը տաք է, եւ դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կարող են այս կոշիկներով դիմանալ: Մեր դիմաց Թալիշից մազապուրծ եղած 91-ամյա Յաշա Ավանեսյանի եւ Վասյա Խաչատրյանի ու նրա
Ռուսական զենքից է զոհվում հայ զինվորը. Ինչո՞ւ Թաթուլ Մանասերյանը կոչ չի անում հրաժարվել նաեւ ռուսական ապրանքներից (Տեսանյութ)
«Ով գնում է թուրքական ապրանք, հովանավորում է ահաբեկչությունը»
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանին
Ապրիլի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ս.թ.ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: «Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում զինադադարի
Ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ: Նշենք, որ առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել:
Պետական դավաճանություն՝ ըստ Հովիկ Աբրահամյանի
«Մենք որեւէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, մենք ունենք համապատասխան ֆինանսական հնարավորություններ եւ իրականացնում ենք այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը»:
Աշոտ Մելիքյան. ՀՌԱՀ-ը փորձում է դատարանի գործառույթն իր վրա վերցնել
«Ինչը մեր կարծիքով անընդունելի է»
«Ես համբերատար եմ, եւ այս գիծն է օգնականս Հովեյան ընտանիքում»
Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանը՝ ստեղծագործականի եւ անձնականի մասին Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված «Պրեմիերա» խորագրով շարքի հերթական երեկոն, որի ընթացքում առաջին բաժնում բացառապես հնչեցին կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Միջոցառման նախաձեռնողը Կոմպոզիտորների միությունն էր: Վարդ Մանուկյանի հեղինակած երկերի թվին են պատկանում «Վահագնին» օրատորիան, «Մրրկահավ» (խոսք՝ Վ. Տերյանի),
Հովիկ Աբրահամյան. «Վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի եւ ընդառաջի ժողովրդի զգացմունքներին» (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանը՝ իր Մոսկվա գնալու մասին կարծիքը չի փոխել
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում
Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների և 2015թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանի, Գեորգ Բրուտյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Կարեն Պողոսյանի հիշատակը: ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են` 58 ակադեմիկոս, 59 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների թիվը 4086 է, որոնցից 2451-ը


















































