Օրվա լրահոսը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Լաթաքիա և Քեսաբ

Ապրիլի 15-18-ը Սիրիայի ծովափնյա շրջանների հայությանը հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն աշխատանքային այցով մեկնեց Լաթաքիա և Քեսաբ: Այցի ընթացքում գլխավոր հյուպատոսը հանդիպեց տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց հետ հանգամանորեն քննարկեց համայնքին հուզող խնդիրների լայն շրջանակ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում և Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի

Սերժ Սարգսյան. «Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը»

Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին:

Ռամկավար ազատականները փորձում են միավորվել

Ռամկավարների ներքին անհամաձայնությունների ֆոնին բավական ուշագրավ միջադեպ գրանցվեց համաժողովի հենց սկզբից

Կառլեն Խաչատրյան. «Մեր տնտեսական շահերը Հայաստանն ավելի «ագրեսիվ պետք է ներկայացնի» (Տեսանյութ)

Հայաստանը հույսը դրել է ռուսաստանցի զբոսաշրջիկների վրա

Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ ՌԴ դեսպանատանը (ֆոտոշարք)

Չնայած Լեւոն Հայրապետյանին սատարող ակտիվիստները խոստացան անկարգություններ չանել, այնուամենայնիվ, ոստիկանական պատնեշը տեղից չշարժվեց

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար ՎՏԲ խմբի շրջանակներում

 Շնորհիվ ՎՏԲ Խմբի աշխարհագրական տարածվածության, մենք հնարավորություն ունենք ներկայացնել այնպիսի պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հարմարավետ և շահավետ են սարքում ՎՏԲ Խմբի հաճախորդների համագործակցությունը տարբեր երկրներում։ ՎՏԲ Խումբը պրոդուկտ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար: “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ և ՎՏԲ-Ղազախստան Բանկ,

Իհարկե այսօրվա թեմա չէ, բայց չենք կարող չաշխատել, չտեսնել ու չխոսել. Անահիտ Բախշյան

Երեկ քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր փոխքաղաքապետ պարոն Արեյանը, թ.56 և թ.57 հսկողականների վերաբերյալ Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները խրոխտ ձայնով շատ կարճ զեկուցեցին այն մասին, որ «Օղակաձև» և «Հաղթանակ» զբոսայգիներում իրականացվել են մաքրման, խնամքի և այլ բարեկարգման աշխատանքներ: Երկու զբոսայգիների վիճակը մեր քաղաքացիները լավ գիտեն, վիճակն անմխիթար է: Պարոն Արեյանը

ԵԽԽՎ-ում Դավութօղլուն խոսեց ստատուս քվոյի անիրագործելիության մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստին ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Անդրադառնալով փախստականների և այլ հարցերին` Դավութօղլուն չմոռացավ նաև պաշտպանել բարեկամ Ադրբեջանին և հայտարարեց, թե իբր Հայաստանը, խախտելով հրադադարի ռեժիմը, ռազմական գործողություններ է սկսել: Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե ներկայիս ստատուս քվոն այլևս անիրագործելի է: Այնուհետև նշեց, թե ժամանակն է, որ

Փոխվարչապետ Գաբրիելյան, Հայաստանը մոդել է՝ ԵՄ և տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կատարած աշխատանքային այցի շրջանակներում    ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության

Կասեցվել է Թուրքիայի 30 տարվա անդամակցությունը Միջազգային ոստիկանական ասոցիացիային

Ապրիլի 6-10-ը Չինաստանի Մակաո քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Եվրոպոլի, Միջազգային ոստիկանական ասոցիացիայի և Չինաստանի կառավարության կողմից կազմակերպված «Ահաբեկչության դեմ պայքարի և գլոբալ անվտանգության կանխարգելման միջոցները» թեմայով կոնֆերանս: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ և հյուպատոսներ: Կոնֆերանսի նպատակը՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համատեքստում, մասնակիցների կարծիքների, մտքերի ու փորձի փոխանակումն

Յունուսներին թույլ տվեցին հեռանալ Ադրբեջանից. «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները ժամանել են Նիդերլանդներ: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է պաշտոնական Ամստերդամը: «Ներկայումս նրանք իրենց դստեր՝ Դինարայի հետ են»,- մասնավորապես հայտարարել է Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսը: Նրա խոսքով՝ Յունուսների ընտանիքը կարիք ունի միջազգային հանրության աջակցության: «Լեյլան և Արիֆը իրենց սեփական բարեկեցությունն ու անվտանգությունն են վտանգել հանուն մարդու իրավունքների և

«Հազիվ շարժվող պապիկը դաս է տալիս մահացածներին». ԱԺ-ում թեժ է. «Ա1+»

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ կանցնեին բուն օրակարգին, հանձնաժողովում թեժ վիճաբանություն ծավալվեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Պատճառը Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի մշակման աշխատանքներում ընդդիմության չներգրավելն էր: «Սահմանադրության ընդունման ժամանակ ասվում էր, թե ընդդիմության օրենքն է: Ընդդիմությունն ի՞նչ մասնակցություն է ունենալո: Մենք չենք մասնակցում ոչ

ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2015թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 346 հոդված, որոնցից 148-ը՝ հանրապետական, 198-ը` արտասահմանյան ամսագրերում, 76 զեկուցումների թեզիսներ, 5 մենագրություն, 2 գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 1 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 9 արտոնագիր: Անցկացվել է 3 միջազգային գիտաժողով:

7 ակումբներ ստացան ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր

Ապրիլի 19-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2016/2017թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան

Առաջնագծում օգնությունները շարունակվում են

Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց սահմանին աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ մարզի կազմակերպությունները շարունակում են դրամական փոխանցումներ կատարել «Արցախի օգնության հիմնադրամին», բազմաթիվ կազմակերպություններ էլ տարբեր առաջարկությունների միջոցով իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել առաջնագծում կանգնած սահմանապահներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի Ծովագյուղ,

ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունք. Անցկացվել է 10 հանրապետական և միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2015թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Յուրի Սուվարյան. «Հրատարակվել է 56 գիրք, որից 16-ը` արտասահմանում, 223 հոդված, որից 49-ը` արտասահմանում»

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական  գիտությունների  բաժանմունքն ամփոփեց 2015թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

«Պետք է վերլուծենք, հասկանանք մեր ռազմավարական սխալները». Լենա Նազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր պատմեց նախօրեին Հրազդանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ արձանագրած խախտումների մասին: «Ականատես եղանք քրեորեն պատժելի արարքների, եղան դեպքեր, երբ դիտորդներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելվում էր ծանոթանալ ցուցակներին: Երեկոյան ժամը ութից հետո լրագրողներին թույլ չէին տալիս տեղամաս մտնել»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա, իր թվարկած բոլոր խախտումների վերաբերյալ

Ակնհայտ սուտ մատնության ևս մեկ դեպք. ոստիկանության ծառայողներն անհիմն մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

Նախաքննության ընթացքում Կարինե Շ.-ն հրաժարվել է պնդել հաղորդման մեջ նշված հանգամանքները, հայտնել է, որ ինքը ստիպված է նման բովանդակությամբ հաղորդում տվել, քանի որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը սպառնացել է հակառակ դեպքում կալանավորել ամուսնուն և բարեկամին:

Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը: Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները

ԵԽԽՎ պատվիրակ. «Այլ բան չէր էլ կարելի սպասել Ալիևից ու նրա ռեժիմից»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ դեբատների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցած վերջին սրացումների վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին ԵԽԽՎ պատվիրակները: Օրինակ` ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը (լուսանկարում) դատապարտեց Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին: Նա խիստ մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական բանակը ռազմական հարձակում է իրականացրել

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները կրկին Արցախ են գնալու

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք պատասխանատու են այն ապրանքի համար, որոնք իրենք են հավաքագրում ու տանում Արցախ: Ըստ նրա՝ եթե բոլոր այն ապրանքները, որոնց լուսանկարները պտտվում են համացանցում, հասած լիներ զինվորներին, շատ բաների կարիք չպետք է որ լիներ:

Խաղաղության կոչերը ոչինչ են, եթե ահաբեկչական պետության հանդեպ կոնկրետ պատժամիջոցներ չեն կիրառվելու

ինչդեռ, միջազգային հանրությունը լուռ էր, երբ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով, լուռ էր, երբ Ալիեւի ռեժիմը հերթական նոր սպառազինության ֆոտոսեսիան էր կազմակերպում, լուռ եք նաեւ այսօր։

Լույս է տեսել ՌԱՀՀԿ եռամսյա հանդես առաջին համարը

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին ժողովածուի հեղինակները, փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակական ակտիվիստներ: Շնորհանդեսը բացեց ու ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը: Նա նշեց, որ քաղաքագիտական վերլուծությունների գլխավոր արժանիքը տվյալ ժամանակի ամենահրատապ իրողությունները խորությամբ տեսնելու, մատուցելու

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Մոսկվայում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2015թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է` 210 հոդված, որից 117-ը՝ արտասահմանում, 132 թեզիս, 2 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 4 արտոնագիր: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 11 ակադեմիկոս, 14 թղթակից անդամ և 30 արտասահմանյան անդամ:

Ռընէ Լեւոնեան Ֆրանսայի նախագահին ԼՂՀ անկախութիւնը Ճանչնալու կոչ կ’ընէ

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանտ Ապրիլ 16-ին պաշտօնական այցով մեկնած էր Պէյրութ: Ի թիւս բազմաթիւ հիւրերու` ներկայ եղած են նաեւ Սոնա Ադամեանը եւ Հայ աւետարանական համաշխարհային խորհուրդի եւ Հայ աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանեայց աւետարանական եկեղեցւոյ առաջնորդ Ռընէ Լեւոնեանը: Այս մասին, ըստ yerakouyn.com-ի կը հաղորդէ Armenews.com-ը։ Ելոյթէն ետք Ֆրանսուա Օլանտին մօտեցած են հիւրերը եւ ողջունած: Առիթէն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը‵ 4-5 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031