Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: «Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ

Համացանցում լայն քննարկման արժանացած գյումրեցի 14-ամյա Հայկը՝ քառօրյա պատերազմի մասին (Տեսանյութ)

Դեռեւս երեք տարի առաջ Գյումրիի Օյունջյան դպրոց- վարժարանի սաներից մեկը՝ 11-ամյա Հայկ Հովսեփյանը, Haynews.am կայքին տված հարցազրույցով ապշեցրել էր ընթերցողներին Հայոց բանակի, մեր երկրում տիրող խնդիրների, ազգային հերոսների, ֆիդայական շարժման, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին իր մտքերով: 3 տարի առաջ նկարահանված տեսանյութը, որը վերնագրված է «Եթե Ադրբեջանին ռուսը զենք չվաճառեր, մեր ախպերը կլիներ», այս

Էլինա Դանիելյանը մեկնարկում է ՖԻՖԵ-ի կանանց «Գրան Պրիում»

Վաղը Բաթումի «Ինտուրիստ Պլազա Հոթել»-ում մեկնարկում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 3-րդ մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը: Բաթումում Էլինայի մրցակիցներն են Մարիա Մուզիչուկը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Աննա Մուզիչուկը, Նանա Ձագնիձեն, Ժաո Քսյուն,  Վալենտինա Գունինան, Բելա Խոթենաշվիլին, Լելա Ջավախիշվիլին, Նինո Բացիլաշվիլին, Ալմիրա Սկրիպչենկոն եւ Օլգա Գիրյան: Առաջին տուրը կայանալու է ապրիլի

Ուրիշի փոխարեն քվեարկելու համար Վեներա Թորոսյանի նկատմամբ նշանակվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով

Դանիել Իոաննիսյանը զարմացած կլիներ, եթե ընտրակեղծարարը հայտնվեր ճաղերի հետեւում

Արցախին նվիրված քննարկում Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված  լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին: ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել

Ավազակային հարձակում դեղատան վրա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: 2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի

Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գործունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ: Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ

«Եթե ես չառաջադրվեի, իմ ձայները գումարվեին Սասուն Միքայելյանի օգտին, Արամ Դանիելյանը հաղթելու էր». Արթուր Միսակյան

Այդտեղ ոչ ձայները փոշիացնելու խնդիր է եղել, ոչ նման բան կարող էր լինել: Նույնիսկ թվերն են դրա մասին խոսում: Ես առաջադրվել եմ, որովհետեւ ուզել եմ առաջադրվել, պայքարել, ընտրվել: «Շնորհավորում եմ հաղթած թեկնածուին եւ նրան հաջողություն եմ մաղթում»,- Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանն այսպես  շնորհավորեց վերընտրված քաղաքապետ

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին

Վարուժան Ավետիսյան. «Անիմաստ է դատարաններից արդարադատություն ակնկալել»

«Բոլոր ակտիվ, կազմակերպչական ջիղ ունեցող մարդիկ վտանգավոր են այս ռեժիմի համար»

Իրանագետ. «Ադրբեջանցիների շրջանում իրենց էթնոգենեզի վերաբերյալ միահամուռ մոտեցում չկա»

«Առավոտ»-ն իրանագետ Արտյոմ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ո՞ր ցեղախմբին են ադրբեջանցիները համարում իրենց նախնիները: «Ադրբեջանցիների շրջանում իրենց էթնոգենեզի վերաբերյալ միահամուռ մոտեցում չկա: Ադրբեջանցի գիտնականներն արդեն երկար տարիներ զբաղված են պատմության զեղծարարությամբ և այդ ընթացքում հորինել են ամենազանազան կեղծ թեզեր` իրենց ծագման շուրջ: Գիտնականների մի խումբ գտնում է, որ ադրբեջանցիների նախնիները Աղվանքի տեղաբնիկ ցեղերն են, մի այլ

Ռուզաննա Եղնուկյան. Եթե ոստիկան է հարվածել, ուրեմն՝ 100 տոկոսով չի բացահայտվելու

Ինքը՝ Ռուզաննա Եղնուկյանը, իրեն համեմատաբար ավելի լավ է զգում, սակայն դեռ բուժումը շարունակվում է

ՀՌԱԿ-ը ատենապետ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին. «Հանգանակված գումարները գոհացնո՞ւմ են մեզ»

Ըստ Հակոբ Ավետիքյանի, հիմնադրամի ծախսերը պետք է վերահսկվեն

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում: Խոսելով երկրների

Գարի Քյոսայան. «Աման Թելոյով» ի՞նչ ջազ»

«Առավոտի» հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ջազային ավանդույթների ու ունկնդրի մասին, ճանաչված ջազային երաժիշտ Գարի Քյոսայանն ասաց, որ կա հաստատուն հանդիսատես, որն իսկապես ջազ է սիրում: «Այդ հանդիսատեսին չեն կարող խաբել ու ջազի անվան տակ ուրիշ բաներ մատուցել…Հաճախ այնպիսի՜ երգեր են վերցնում, օրինակ «Աման Թելոն» ու ասում են՝ ջազ երեկո ենք անում: Մինչդեռ «Աման Թելոյով» ջազ

«Չգիտենք դրոշմանիշերի մեխանիզմի տակ ինչ է թաքնված, ոչ մի վստահություն չունենք». Լեւոն Զուրաբյան

Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ ուրբաթ օրը այն պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Վերջնական տարբերակում ամրագրվել է, որ քվեաթերթիկի վրա պետք է փակցվեն հատուկ նշանով, տվյալ ընտրատեղամասի համարով դրոշմանիշներ, իսկ այն քվեաթերթիկը, որի վրա չի լինի դրոշմանիշ՝ կհամարվի անվավեր: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ այդ նոր մեխանիզմը թույլ կտա՞

Ըստ հաղորդման՝ ճանապարհային ոստիկանը բռնության գործադրմամբ զուգորդված անցել է լիազորությունները

Քաղաքացի Գևորգ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ քաղաքացի Գևորգ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածության հարցի պարզաբանման

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի գործով բողոքը

Գործի նախաքննությունը հավանաբար կավարտվի վաղը

Մեր քաջարի զինվորները ոչնչացրեցին հակառակորդի դարանակալած տանկը. Shamshyan.com

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 19-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտում իրենց վստահված առաջնագծի մարտական դիրքից հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի տեղաշարժը դիրքից դիրք և կարողացել է մեկ կրակոցով ազերի թափթփուկների դիրքավորված տանկը ոչնչացնել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեր զինվորները հակառակորդի դարանակալված տանկը ոչնչացրել են «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգով:   Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com

Ամբաստանյալը պնդեց, որ բռնություն չի կիրառել «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հանդեպ

Մինչդեռ ըստ գործով առկա ապացույցների` նա քաշքշել է «Ազատության» լրագրողին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը

«Ընդդեմ իրավական կամայականության». Դատավոր Սիմիզար Հովսեփյանի հերթական «խաղերը»

Ավելի վաղ նշել ենք, որ մեկ ամսից ավելի է դատավոր Սիմիզար Հովսեփյանը չի շտապում տրամադրել մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով ուժի մեջ մտած վճիռները և կատարողական թերթերը (ամբողջական նյութը հասանելի է այստեղ): Բացի այդ, մեկ այլ հրապարակմամբ (նյութը հասանելի է այստեղ) հայտնել ենք, որ Մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով կատարողական թերթերը տրամադրելու մասին դատավոր Սիմիզար Հովսեփյանի

Բախշյան. «Քեթրինի Միհրանը» պետք է դատվի

«Նա դեռ պետք է իր երեխաներին Փարիզից հետ բերի Հայաստան»,-նկատում է Անահիտ Բախշյանը

Քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին առնչվող հարցեր

Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը,

Ի՞նչը կարող է փոխվել Ընտրական օրենսգրքի նախագծում. Իշխանության փոխզիջումները

Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակում հիմնական նորություններից մեկը՝ դրոշմանիշները փակցնելը լուծում է մեկ խնդիր՝ բացառում է լցոնումը: Բայց մանրուքներն այնքան շատ են, որ կա ընտրատեղամասում խառնաշփոթի մտահոգություն:

Ապագա բժիշկը` զինվոր. «Հակառակորդի չորս տանկը խոցել են իրենց անձնակազմով»

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած

«Ռուսաստանը Լեւոն Հայրապետյանին փակում է բանտում, որ թուլացնի Արցախը»

Անահիտ Բախշյանը եւս համոզված է, որ բարերար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է

Մեկնարկել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ ծրագիրը

2016թ. ապրիլի 19-ին Երևանում կայացավ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) կողմից իր նոր`«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ներկայացումը: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում է ՄՔՄՄԿ կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ: Նոր այս ծրագրի մեկնարկի առթիվ ՄՔՄՄԿ կողմից հիմնական հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է համաժողով: Ծրագրի

Aurora Dialogues. Մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ

Երկօրյա միջոցառումների մեկնարկը կտրվի  Aurora Dialogues քննարկումներով Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը  կազմակերպում  են  Aurora Dialogues  քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ

Լեւոն Հայրապետյանի գործով ադրբեջանամետ միլիարդատիրոջ անուն է շրջանառվում (Տեսանյութ)

Ըստ իրավաբան Հայկազ Մակարյանի` ալիեւյան նավթադոլարներն այստեղ էլ արել են իրենց գործը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031