Օրվա լրահոսը
ԼՂՀ ՊՆ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ:
Հրանտ Բագրատյանի առաջարկած ութ քայլերը
Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՍ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալ մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։
Թալինի քաղաքապետը վերստին ընտրվեց
12 ժամյա ակտիվ քվեարկությունից, մոտավորապես 8 ժամ տեւած ոչ պակաս ակտիվ արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, որ թալինցիների մեծամասնությունը հավանություն տվեց իրենց ներկայիս քաղաքապետի աշխատելաոճին: Թալինի նոր քաղաքապետը Սարգիս Արամյանն է: Թալինում ընտրելու իրավունք ուներ 5296 ընտրող, որոնցից իր քաղաքացիական պարտքը կատարեց 3309-ը: 15/1 ընտրատեղամասում Սարգիս Արամյանի օգտին քվեարկել էին 746 հոգի, իսկ նրա մրցակից
Էկվադորի երկրաշարժի հետեւանքով կա 246 զոհ և ավելի քան 2500 տուժած
Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 246
Արամ Դանիելյանը վերընտրվել է Հրազդանի քաղաքապետ
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ավարտից հետո ելույթով է հանդես եկել Սասուն Միքայելյանը եւ խոսել բաժանված ընտրակաշառքների մասին:
Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի քվեների միջեւ տարբերությունը մոտ 2 հազար է
Ժամը 00.15-ի տվյալներով, realelections.am կայքում, որտեղ ներկայացվում են Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքներն իրական ժամանակում՝ քվեարկության արդյունքների պատկերն այս էր: Արամ Դանիելյան 11901 Սասուն Միքայելյան 9996 Արթուր Միսակյան 1179 Անվավեր քվեաթերթիկներ 817 Նկատենք, որ այս կայքում տեղեկատվությունը տրամադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ անմիջապես ընտրական տեղամասերից: Ըստ realelections.am-ի տվյալների՝ քվեարկության մասնակիցների թիվը 24628 է:
«Հրազդանում ընտրակաշառքի բաժանման պահ արձանագրող գեթ մեկ իրեղեն ապացույց չկա». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահը՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների և դրանք լուսաբանած լրատվամիջոցների մասին
Թալինում ՀՀԿ-ն իր թեկնածուի համար բան չի արել՝ «Մի հատ վարչապետ ա եկել» (Տեսանյութ)
«Հանրապետական» շտաբը մարդաշատ էր
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին
Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիայի Հանրապետություն), ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել
Հայաստանում հիփ-հոփ մշակույթի ներկայացուցիչները՝ սահմանին կռվող տղաների կողքին
Ապրիլի 16-ին Հայ գիրք գրախանութում տեղի ունեցավ քննարկում Հայաստանի հիփ-հոփ, պարկուր, բրեյք դանս մշակույթների ներկայացուցիչների միջև: Քննարկման նպատակն էր միավորել հիփ-հոփ մշակույթը և կազմակերպել բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը կուղղվի Արցախի բնակիչներին եւ սահմանին կանգնած տղաներին: Քննարկման կազմակերպիչ Դավիթ Աղաջանյանը նշեց, որ հանդիսանում է Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից մեկը, և իր նպատակն է այս ոլորտում
Թալինում վերջին քվեարկողը գործող քաղաքապետն էր
Թալինի 15/1 ընտրատեղամասում 1867 ընտրողից քվեարկությանը մասնակցեցին 1184-ը
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային
Ապրիլի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանին ու հայկական թեմաներին վերաբերող բոլոր հարցերում Յարոմիր
«Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել». Արամ Դանիելյան
Ես կարծում եմ, որ չեմ պարտվի
Հրազդանի բնակիչը խոստովանում է, որ իրեն ընտրակաշառք են տվել (Տեսանյութ)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան-ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Հրազդանի բնակիչը խոստովանում է, որ իրեն ընտրակաշառք են տվել, որ ինքը ՏԻՄ ընտրություններում քվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի օգտին: Մանրամասները՝ տեսանյութում.
Ինչո՞ւ է փակվում Գյումրու Ջազ ակումբը (Տեսանյութ)
Գյումրու Ջազ ակումբը, որը 4 տարի շարունակ բարձրաճաշակ երաժշտություն է թելադրում այս քաղաքի բնակչությանը, այստեղ համերգներ են տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ջազմեններ, ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Այսօր լրագրողները «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանից հետաքրքրեցին, թե ինչպե՞ս է արձագանքում այս ամենին, ո՞վ է մեղավոր այս հարցում, արդյո՞ք պետությունը որոշակի անելիք չուներ այս
«Յուրաքանչյուր հայ նախագահ է, Բոնապարտ է…». համաշխարհային ջազմեն Սերգեյ Մանուկյան (Տեսանյութ)
Այսօր երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «JAZZ CONNECTION»-ի համերգը, ինչպես նշված է Գյումրու Ջազ ակումբի տարածած հայտարարության մեջ, մայրաքաղաքային երկու համերգներից հետո «JAZZ CONNECTION»-ը երկրներ կմիավորի նաեւ Գյումրիում: Համերգից առաջ՝ «Ջազի հայկական ասոցիացիա»-ն կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ ջազի վիրտուոզների ու համերգի կազմակերպիչների մասնակցությամբ: Ասուլիսը տեղի ունեցավ Գյումրու Ջազ ակումբում, բանախոսներն էին
Թալինցիները հույսները արդարության վրա են դրել (Տեսանյութ)
ՀՀԿ-ական քաղաքացին «Դաշնակցություն»-ը կուսակցություն չի համարում
«Միսակյան Արթուրին որտեղի՞ց գումար, որ բաժանի». Սասուն Միքայելյան
«Ժողովուրդը պիտի հաղթի, երկար տարիներ նա տեսել է ամեն ինչ: Այսօր նա պետք է խելոք լինի ու հասկանա, այս վիճակից դուրս գա: Ես համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ քվեարկություն կանի»,- Հրազդանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը: Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ ընտրախախտումներ
ՏԻՄ ընտրություններում գրանցվել են նոր խախտումներ
ժամը 15:00-ի դրությամբ Թալինի, Հրազդանի, Սպիտակի և Բյուրեղավանի ՏԻՄ ընտրություններում գրանցվել են նոր խախտումներ: Այս մասին հրապարակել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հ/կ-ն: Ընտրախախտումների մասին կարող եք կարդալ այստեղ:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների թիմային նվաճումները Եվրոպայի առաջնությունում
Նորվեգիայում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը նոր էջ գրեց պատմությունում՝ թե միավորներով (449), թե նվաճած մեդալների քանակով 5 ոսկե, 1 արծաթե, գրավելով առաջին հորիզոնականները: Մեկական երկրորդ տեղ զբաղեցրեց մեր տղամարդկանց ընտրանին. միավորներով՝ 503, մեդալներով՝ 3 ոսկե, 6 արծաթե, 3 բրոնզե: Ընդհանուր մեդալների հաշվարկով էլ (տղամարդիկ + կանայք) Հայաստանը 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե, Հայաստանը
«Հրազդանցիներն են որոշելու, թե ով է լինելու Հրազդանի հաջորդ քաղաքապետը». Արթուր Միսակյան
Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանն իր քվեարկությունը կատարեց ժամը 12:00-ին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մինչև այդ ժամը որոշակի խնդիրներ առաջացել են, բայց դրանք հնարավորինս օպերատիվ կերպով հարթվել են. «Այս պահի դրությամբ, կարծեք թե, ամեն ինչ կարգին է: Ես ակնկալում եմ, որ այսուհետև նույնպես
Դիտորդ. «Այստեղ եւ հայերեն չիմացողների թիվն է մի քիչ շատ, եւ տեղեկատվության պակասը» (Տեսանյութ)
Թալինի թիվ 15/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ավետիք Ավետիսյանը, Aravot.am-ին ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին, նշեց, որ ամեն ինչ ընթանում է նորմալ, իսկ եթե նկատվում են խախտումներ էլ, ապա դրանք, ըստ նրա՝ մանր-մունր են, որոնք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա: Պարոն Ավետիսյանը նշեց նաեւ, որ քվեարկողները սպասվածից եւ շատ են, եւ ավելի ակտիվ: Դիտորդներից՝ Գյումրու քաղաքացիական երիտասարդական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mes.am. Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, 22-ին՝ ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում ` Ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`
Էդգար Ենոքյանն ու Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտերը տանուլ տվեցին
Սերբիայի Զրենինյան քաղաքում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վերջին օրը Հայաստանից մրցագորգ մտան ազատ ոճային Էդգար Ենոքյանը՝ 97 կգ (նկարում) եւ հունահռոմեական ոճի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Երկուսն էլ տանուլ տվեցին իրենց մեկնարկային գոտեմարտերը եւ զրկվեցին ուղեգիր նվաճելու հեռանկարից (վարկանիշ տրվում է միայն եզրափակչի մասնակիցներին): Սերբիայում հայաստանցի ըմբիշներից ուղեգիր նվաճել հաջողվեց միայն 57 կգ քաշային
Ո՞րն է այստեղ խիզախությունը
Մոսկվայում ապրող մի կին վիրտուալ դաշտում «չոտկել է» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, թե ինչու ես Արցախին օգնելու համար դիմում Ռուսաստանի հայերին, դիմի՛ր Հայաստանի գող-ավազակ իշխանություններին: Չվիճարկեմ բովանդակությունը՝ չնայած կարծում եմ, որ մի «դիմումը» չի բացառում մյուսը: Տվյալ դեպքում ինձ ավելի շատ հետաքրքրում է այդ «չոտկելու» արձագանքը՝ վա՜յ, ապրես, խիզախ հայուհի: Բացատրեք ինձ, խնդրեմ, թե որն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շարունակել որոնողական աշխատանքները
Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման
ՀՅԴ-ին սատարող թեկնածու. «Եթե հաղթի ՀՀԿ-ական ներկայացուցիչը, ուրեմն ժողովրդի ընտրությունն է»
Քիչ առաջ Թալինի 15/1 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը, որը ընտրության էր եկել կնոջ եւ երեխայի հետ: Նրա խոսքերով՝ իր ընտրությունը կատարեց հանուն բարեփոխումների, նրա, որ հաղթի արդարությունը եւ կարողանան մի լավ բան անել քաղաքի համար. «Ես հուսով եմ, որ ոչ մի լծակ չի կիրառվել եւ մինչեւ վերջ այսպես էլ կգնա: Եթե
Թալինում վեճ է եղել ՀՀԿ-ական եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները սատարողների միջեւ
Թալինի թիվ երկրորդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քիչ առաջ տեղի է ունեցել վիճաբանություն՝ ՀՀԿ-ական եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները սատարողների միջեւ՝ պատճառը, ըստ վկաների այն է եղել, որ վիճաբանողները եղել են բարեկամներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների են սատարել: Թալինի քաղաքապետի աթոռի համար պայքարում են Հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը, ՀՀԿ-ի իշխանական գործընկեր՝ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանն ու «Հայկական
Տարաձայնություններ և կոնֆլիկտներ Թալինի ընտրատեղամասում (Տեսանյութ)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան –ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է. «Լարված իրավիճակ Թալինի 15/3 ընտրատեղամասում: Մարդկանց և մեքենաների պարբերաբար կուտակումներ: Առաջանում են տարաձայնություններ և կոնֆլիկտներ»:
Արթուր Դավթյանը երկրորդ ուղեգիրը բերեց Հայաստանի օլիմպիական հավաքականին
Երրորդ վարկանիշն այսօր կարող է նվաճել Հուռի Գեբեշյանը:


















































