Օրվա լրահոսը
Հայաստանի բռնցքամարտիկները օրակարգից հանեցին Բաքու մեկնելու թեման
Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Թուրքիայում առայժմ օլիմպիական չորս ուղեգիր է նվաճել: Սամսուն քաղաքում Հայաստանի բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն են ունենում օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Չորս բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52՝ Նարեկ Աբգարյանը, 56՝ Արամ Ավագյանը եւ 69`Վլադիմիր Մարգարյանը, Ռիո մեկնելու ուղեգիր են նվաճել: Նրանց այսօր կարող է միանալ հինգերորդը՝ 64 կգ
Միջադեպեր ընտրատեղամասերում (Տեսանյութ)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը հետևում է ՏԻՄ ընտրություններին: Քիչ առաջ կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է. «Լարված իրավիճակ է Հրազդանի 25/1 ընտրատարածքում» գրառումը. «Գյուղապետի տղան գոռում է, թե սխալ է պտիչկան դրել, ձեռիցս քաշում են, երբ ծալած ծրարը փորձում եմ արկղը գցել»: https://www.youtube.com/watch?v=CkU6bTv7nxE Լարված իրավիճակ է նաեւ Թալինի 15/3 տեղամասում: «Ես բոլորի տեղը կընտրեմ՝
Ժամանակն է մտածել ամառային արձակուրդների մասին
Կրակովը չի թողնի, որ ձանձրանաք Սովորաբար ամառային արձակուրդների մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք ծովափ, արեւայրուք ու պասիվ հանգիստ, սակայն եթե այս ամենը ձեզ համար չէ, ու առավել նախընտրում եք մշակութային տուրերը, ցանկանում եք մեկնել ճանաչողական ճանապարհորդության` տեսնել հին ու դարավոր պատմություն ունեցող քաղաքներ, ապա նման հանգստի համար լավագույն տարբերակներից մեկը լեհական հին մայրաքաղաք Կրակովն
Արթուր Աղաբեկյանն անվանապես նշում է, թե ՌԴ-ից ինչ օգնություններ են ստացվել Արցախին
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրապարակել է, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին: Մանրամասն ցուցակը ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նյութական աջակցության հաշվետվության ցանկում է, իսկ Արթուր Աղաբեկյանը նշում է հետեւյալը. 1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական
«Քաղաքացի դիտորդն» արձանագրել է առաջին խախտումները ՏԻՄ ընտրություններում
Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-ի ընտրություններում: Նախաձեռնությանը մաս կազմող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում արդեն իսկ կան արձանագրված երկու խախտումների մասին տեղեկություններ: Մասնավորապես՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող ընտրատեղամասում 09:56-ին արձանագրվել են անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ: Իսկ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում գտնվող ընտրատեղամասում 08:15-ին արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի
Երկու սիրիահայեր ընտրվել են Սիրիայի խորհրդարանում
Հալէպէն ազգի թեկնածու Ժիրայր Րէիսեան եւ Դամասկոսէն ազատ թեկնածու դոկտ. Նորա Արիսեան։
ՀՀ ՊՆ. գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Երկրաշարժ Էկվադորի Հանրապետությունում. կա 41 զոհ
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7.8 բալ:
Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները 36 համայնքներում
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են ընթանում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: Հիշեցնենք, որ ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում: Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի
ԼՂՀ ՊՆ. Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
Նամակ. «Փոխանակ փոխհատուցեն՝ գանձ հափշտակող սարքեցին»
Քննության ընթացքում բնակիչը ներկայացրել է տարբեր առարկաներ, որոնք բրոնզեդարյան շրջանի՝ ք.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր են, մասնավորապես՝ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, արձանիկ, մատանիների վերնամասեր և այլն:
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. կա 41 զոհ և մոտ 2000 վիրավոր
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
«Թշնամուն հաղթելու միակ ճանապարհը մեր մտային ուղղության զարգացումն է». Հայկ Չոբանյան
Այսօր կայացավ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը: Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը: Մրցույթին ներկայացված էին 11 ռոբոտներ Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից: Դրա կանոնների համաձայն՝ ռոբոտները, խոչընդոտները շրջանցելով, պետք է գտնեն մինչև
Արծրուն Հովհաննիսյան. «Այդքան ԱԹՍ ո՞ւմ է հաջողվել խոցել»
ՊՆ մամուլի խոսնակը նկատում է` հայկական կողմը խոցեց Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն սարքավորումները
Տ-90Ս տանկի հավաստագիրը Հայաստանին, տանկերն՝ Ադրբեջանին. ՌԴ ՊՆ-ն «Տանկային բիաթլոն-2014»-ի մրցանակը չի ուղարկել Հայաստան. Galatv.am
Galatv.am. Շուրջ երկու տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները: Միջազգային այս մրցույթին 2014թ. օգոստոսի 4-ից 16-ը մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում: Կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էր: Հայաստանը ներկայացավ տանկային լավագույն անձնակազմով: Մինչ այդ, Հայաստանի զինված ուժերում մրցույթ անցկացվեց, որ միջազգային տանկային բիաթլոնին մասնակցեն Հայաստանի
Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվածների բուժման հարցեր
President.nkr.am Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց շուտափույթ ապաքինման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ
Փառատոն Գյումրիում՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների ու Հայոց կաթողիկոսի նախագահությամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Արվեստն ընդդեմ պատերազմների ու ահաբեկչության» խորագիրը կրող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այն արդեն 8-րդ անգամ է անցկացվում Գյումրիում: Այս տարվա փառատոնը թեեւ նվիրված էր ՀՀ անկախության 25-րդ ամյակին, սակայն ելույթ ունեցողներից շատերը, այդ թվում եւ օտարերկրացի մասնակիցներ այն նվիրեցին սահմանում կանգնած մեր հայրենիքի պաշտպաններին: Մրցույթ -փառատոնին
Համաշխարհային հայկական կոնգրես. Կգործադրենք բոլոր ջանքերը խթանելու ԼՂՀ-ն` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու գործընթացը
Մենք, հայ համայնքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ` Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա: Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար: Մենք պատրաստ
ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը
Ապրիլի 16-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության
Հայացք Արցախից. «Արցախին ոչ թե խաղաղապահներ, այլ արդիական սպառազինություն է պետք»
Արցախյան շարժման եւ պատերազմի ակտիվ մասնակից, «Կռունկ» կոմիտեի և Արցախի ազգային խորհրդի նախագահության անդամ, ինքնապաշտպանական ջոկատների շտաբի պետ և ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը մեկն է նրանցից, ովքեր տարիներ շարունակ բարձրաձայնել են բանակն արդիական սպառազինությամբ հագեցնելու անհրաժեշտության մասին: Ապրիլյան հայտնի իրադարձությունների և օրախնդիր այլ հարցերի շուրջ է մեր ճեպազրույցը նրա հետ: -Կարծում եմ,
Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայաստանը ընդհանուր թիմային հաշվարկում 8 ոսկե, 7 արծաթե 3 բրոնզե մեդալով հռչակվեց չեմպիոն: Հայաստանցի գերծանր քաշային Գոռ Մինասյանը Նորվեգիայում քիչ առաջ ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտում արձանագրեց 442 կիլոգրամ արդյունք եւ դարձավ արծաթե մեդալակիր: Գոռը մեկ փոքր արծաթ էլ նվաճեց պոկում վարժությունում՝ 205 կգ: Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային պայքարում նա գրավեց 2-րդ տեղը՝ իրենից առաջ
Մանվել Գրիգորյանը պարգեւատրեց թշնամու ուղղաթիռը խոցած քաջին (Տեսանյութ)
Ըստ Երկրապահ կամավորականների միության հաղորդագրության՝ հազարավոր երկրապահներ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում են առաքելությունն Արցախում։ Ապրիլի 2-ին հակառակորդի ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյանի խոսքը՝ տեսանյութում
Հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի համար օգնություն հավաքագրվեց (ֆոտոշարք)
Արցախում զոհված զինծառայողի ընտանիքի համար արդեն 1 միլիոն դրամ է փոխանցվել
ՌԴ-ում ապրող մի խումբ ջավախահայերի շնորհիվ 4 միլիոն ռուբլի է հանգանակվել Արցախի համար
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին: Վարչապետը նշել է, որ բացի Մայր Հայաստանից այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին: Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում
Հայաստանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականը նվաճեց Եվրոպայի թիմային չեմպիոնի տիտղոսը
Եվրոպայի ուժեղագույն կին ծանրորդներն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի կանանց հավաքականը բացառիկ արդյունք գրանցեց Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում: Տղամարդկանց և կանանց հավաքականները միասին, ընդհանուր առմամբ՝ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ՝ մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ամենաուժեղ հավաքականը կոչվելու իրավունքը: Հերթը տղաներինն է ու շատ բան կախված է լինելու այսօր
Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում երրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի պետական օրհներգը
Հանդես գալով +75 կգ քաշային կարգում՝ Հռիփսիմեն առանց էական ջանքերի, ժպիտը միշտ դեմքին, բոլոր մրցակիցներին ցույց տվեց, որ ինքն է ուժեղագույնը Եվրոպայում: Այնքան ուժեղ, որ հրում վարժությունում երրորդ մոտեցման կարիք չզգացվեց: Հայ մարզուհին պոկում վարժությունում, ասես, մարզման ժամանակ, բարձրացրեց 113 ծանրաձողը, որը բավարար էր փոքր ոսկու համար: Նա մրցակիցների հետ խաղը շարունակեց նաեւ հրումում՝ սկզբում
«Կհորդորեի, որ ոչ թե դժգոհություններ հնչեցվեն, այլ պահանջներ»
«Հասկացվում էր եւ շատ ակնհայտ էր, որ իրենց համար անսպասելի չէին մեր դժգոհությունները: Այն մարդիկ, որոնք այսօր մասնակցում էին քննարկմանը, հասկանում էին, որ օբյեկտիվ դժգոհություն չէր կարող չլինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նրա հետ խոսել ենք երեկ տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի


















































