Օրվա լրահոսը

«Այսօր չհայտարարված եւ չավարտված պատերազմի 7-րդ օրն է». ԱԺ-ի շնորհավորանքը՝ առյուծածին մայրերին

Մենք խոնարհվում ենք յուրաքանչյուրիդ առաջ ու աղոթում բոլոր զինվորների համար: Աղոթում ենք, որ մայրությունը լինի երջանիկ մայրություն, որդիները տուն վերադառնան:

Էլինար Վարդանյանը ԵԽ փորձագետների հետ խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում գլխատել էին ադրբեջանցի զինվորները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ ՀՀ չորրորդ պարբերական զեկույցին: Նշենք, որ Խորհրդատվական կոմիտեի անդամներն

Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն արտաքին թշնամու դեմ պայքարում հայտնվեցին միայնակ. «168 ժամ»

Ռուսաստանը պայմանագրային դաշնակցային պարտավորություններ ունենալով Հայաստանի նկատմամբ՝ չի կատարում այդ պարտավորությունները:

Կմեկնարկի չինական դպրոցի շինարարությունը 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՉԺՀ առևտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են Երևանում չինարենի խորացված  ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով: Կարևորելով նախագիծը՝ Կրթության և

Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նարիշկինը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են

Անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց… «Ժողովուրդ»

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի՝ հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։ Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող

Այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երախտիքի խոսքը կամավորականներին

Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում: Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր

Եթե ստվերը կրճատվի ընդամենը 1 տոկոսով, ապա զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ամսական կարող է ստանալ 300 հազար դրամ. «Հայկական ժամանակ»

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետեւանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։ Հաշվի առնելով այս դաժան վիճակագրությունը, որ ամեն տարի 50–ով ավելանում է զոհված զինծառայողների թիվը, եւ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիք 20 տարի անընդմեջ ստանալու է ամսական 300 հազար դրամ, ապա կստացվի, որ առաջիկա

2015-ի դեկտեմբերին Հայաստանն ուներ «գերժամանակակից զենք»,  իսկ հիմա ընդամենը մեկ դար առաջվա՞. «Հրապարակ»

ՀՀ նախագահի պաշտոնական կայք. 2015թ. դեկտեմբերի 18-ին «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ-ում …Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձեւերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակի գերժամանակակից տեխնիկայով

Բաքվում ընթանում է ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. «ՌԻԱ»

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ երկրի ԱԳ նախարարը աշխատանքային նախաճաշի շրջանակներում հանդիպում է անցկացնում ՌԴ և Իրանի իր պաշտոնակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կունենան՝ ավելի ընդլայնված կազմով։ Ինչպես հաղորդվել է նախապես՝ երեք նախարարների քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս ստեղծված իրավիճակն

Լիբանանահայ նոր սերունդը հաւաքով մը սհմրտայայտեց իր զօրակցութիւնը Արցախին եւ ընդվզումը` Ատրպէյճանի բռնարարքներուն  դէմ. yerakouyn.com

«Միշտ ձեր կողքին» կարգախօսին ներքեւ երէկ երեկոյեան Պուրճ Համուտի քաղաքապետարանի հրապարակին վրայ տեղի ունեցաւ Արցախի զօրակցական երիտասարդական հաւաք մը` կազմակերպութեամբ ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան (ԶՈՄ), ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան (ԼԵՄ) եւ ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւններուն (ԼՊՄ): Այս մասին կը հաղորդէ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։ Նախքան հաւաքը, երեկոյեան ժամը 7:30-ին, ՀՄԸՄ-ի շեփորախումբին առաջնորդութեամբ տեղի ունեցաւ քայլարշաւ մը,

Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացնում են Արցախին

Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կփոխանցվեն Արցախին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացնում են Արցախի Հանրապետությանը: Բացի այդ, դրամական օժանդակություն կհատկացվի վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաև՝ վիրավորված զինծառայողներին։   Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

ՀՀ ՊՆ. Կրակել են Վարդենիս քաղաքի ուղղությամբ

ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական կողմը չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել: Կատարվածը հերթական

ԱՄՆ սենատոր. Դավանանքի ազատությունը տնից է սկսվում, պարո´ն Էրդողան

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Մերիլենդից ընտրված սենատոր Ջոն Սարբանսը ամերիկյան The Washington Post-ի միջոցով «Դավանանքի ազատությունը տնից է սկսվում, պարո´ն Էրդողան» վերնագրված բաց նամակ է հասցեագրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Սենատորն անդրադարձել է ԱՄՆ կատարած Էրդողանի վերջին այցելության ընթացքում Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում մզկիթի բացման արարողությանը մասնակցելուն։ Սենատորը մեկնաբանել է իր արարքը. «Եթե իսկապես ուզում էր

Մանվել Գրիգորյանի ապրիլյոթյան շնորհավորանք առաջնագծից

Սիրելի՛ մայրեր, քույրեր. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն: Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Այսօր ոչ միայն տոնական, այլեւ խոնարհումի եւս մեկ օր է ընտանիքի, ազգի ու հայրենիքի հանդեպ ձեր անշահախնդիր սիրուն եւ նվիրումին, որոնց շնորհիվ ընտանիքը դառնում է տուն, երկիրը` պետություն, բնակիչը` քաղաքացի, քաղաքացին` զինվոր: Մայրական սերն ու հոգատարությունը, մոր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս գիշեր Երեւան-Ստամբուլ-Սամսուն չվերթով մեկնեց Թուրքիա, որտեղ ապրիլի 9-ից 12-ը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար: Թուրքիայում ուղեգրի արժանանալու են յուրաքանչյուր քաշային կարգում մինչեւ «մաքուր» երրորդ տեղն զբաղեցնող բռնցքամարտիկները: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքականի կազմում ընդգրկել է հետեւյալ բռնցքամարտիկներին. 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52՝ Նարեկ Աբգարյան, 56՝

Էրդողան. Ռուսաստանը ԼՂՀ հակամարտության կողմ է. daily star

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է այդ հակամարտության կողմ և ընդգծված աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է daily star-ը։ Էրդողանը, պատասխանելով քննադատություններին, որոնց համաձայն Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և ուզում է ԼՂՀ հակամարտության կողմ դառնալ, հակադարձել է. «Ռուսաստանն ասում է, թե Թուրքիան

Հիմա մենք խաղաղության հաստատումից շատ ավելի հեռու ենք, քան մի քանի շաբաթ կամ ամիս առաջ էինք. «Հրապարակ»

Այն ատելության ալիքը, որ հիմա մեզ համակել է ցանկացած ադրբեջանցու, մահմեդականի նկատմամբ, որքան հասկանալի, նույնքան էլ վտանգավոր է։

ԱՍԵԿՈՍԵ

Ուզում ես ամեն ինչ եւ շատ արագ, ստանում ես ոչինչ եւ շատ դանդաղ: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

«Զուր պատրանքներ չփայփայենք»

Եթե որեւէ մեկը սատարում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», ապա անկախ նրանից, թե ինչ ազգանուն է նա կրում` Պուտին, Օբամա, Պորոշենկո, Մերկել, թե Պան Գի Մուն, կողմ է Արցախում հազարավոր հայերի դաժան սպանությանը: Սահմանները, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ինքնին վատ բան չեն: Բայց այն, ինչ դրանց տակ հասկանում է Ադրբեջանի ղեկավարությունը,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին Բաքու. Regnum

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ռուս Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Պիեռ Անդրեն ժամանել էին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Համանախագահների և Ալիևի միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության

Վաշինգտոն-Մոսկվա. նոր մրցակցություն, թե պայմանավորվածություն Ղարաբաղում. «Ժամանակ»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 6-ին հայտարարել էր, որ ապրիլի 2-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանդիպման միջոցով: Այսպիսով, արձանագրվում է, որ կրակի դադարեցման մասին կողմերը պայմանավորվել են Մոսկվայի միջնորդությամբ, իսկ ինչն ավելի հավանական է՝ պատրոնաժությամբ: Դրանից առաջ հայտնի էր, որ

Լավրով. Անհրաժեշտ է քաղաքական նախապայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման համար. Интерфакс

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Այցի հիմնական նպատակը վերջին շրջանում սրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, որի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Ադրբեջանի ղեակավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է интерфакс-ը։ ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանի ղեկավարությանն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը և մտադիր է

Ադրբեջանը պատերազմ վարելու ռեսուրս չունի. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ -Ի՞նչ կարծիքի եք՝ ալիեւյան կլանի կողմից պատերազմի հրահրումը արդյոք երկրի տնտեսական խորը ճգնաժամի հետեւանք չէ՞ր: -Իհարկե, դա ունի առանցքային ազդեցություն: Նախ ասեմ, որ Ադրբեջանն այս պատերազմին գնաց Թուրքիայի հետ եղբայրական խաղերի հետեւանքով, Ալիեւն ուղղակիորեն ունեցավ իրականության օբյեկտիվ գնահատման կորուստ: Իսկ տնտեսական վիճակը ներկայացնեմ թվերով: 2014-ի կեսերից նավթի գներն սկսեցին անկում

ԼՂՀ ՊՆ. Այս գիշեր արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր

Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

Ամենայն հայոց կաթողիկոս. «Հայրենիքի առաջ ծառացած պատերազմի վտանգն այսօր առավել ուժականություն է հաղորդում քաջարի հայ զինվոր կերտելու մեր մայրերի առաքելությանը»

Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031