Օրվա լրահոսը
«Որ պետք է օգնենք՝ դա փաստ է». Հովիկ Աբրահամյանը՝ զոհված զինծառայողների ընտանիքի վարկերը մարելու մասին
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց. «Երբ կա Թուրքիայի կողմից դիվանագիտական աջակցությունը, մենք պետք է հակառակորդի կողմից սպասենք ցանկացած դրսեւորման: Արդյոք մենք նոր մոտեցումներ չունե?նք՝ տեղում արտադրվող զինտեխնիկայով մեր բանակն ապահովելու համար»: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք կատարում, բյուջետային միջոցներ ունենք, որոնք նախատեսված են
Իրանի նախագահ. «ԼՂ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում». Հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի միջև
Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև: Նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ
Ցավում ենք և հպարտանում (լրացված)
Շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արմավիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00 Հասցե` Արմավիրի մարզ, գ.Արևիկ Շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Գյումրու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00 Հասցե`ք. Գյումրի,Սբ. Նշան եկեղեցի Ազատամարտիկ Խալաֆյան Սարգիս Լազրի Ծնված 1967թ., Շահումյանի
«Լրագրողի իրավունքները ոտնահարողը պետք է պատասխանատվության ենթարկվի, գոնե մեկ անգամ»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել «Ա1+»-ի թղթակից Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Արա Ղազարյանի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին։ Այսինքն՝ մեր երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը, արհամարհելով ակնհայտ փաստերը, եզրակացրեցին, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ մուտքի մոտ լրագրողի
Փոստանջյանն առաջարկում է ԵԽ-ին ապացույցներ ներկայացնել եւ Ադրբեջանին կանչել պատասխանատվության (Տեսանյութ)
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հիմա ուսումնասիրություններ են կատարվում, թե ինչ է հնարավոր անել միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ադրբեջանին պատժելու համար:
Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ-ում խոսել է Քիմ Քարդաշյանի մասին. foreignpolicy
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը հարցազրույց է տվել հանրահայտ foreignpolicy-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում վերջերս առաջացած լարվածության մասին՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը այդ համատեքստում անդրադարձել է հայտնի հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանին։ Մեկնաբանելով Քարդաշյանի պահվածքը՝ դեսպանն ասել է. «Նա շատ հայտնի է
Ադրբեջանցի օգտատերերն այդպես էլ «չարթնացան» Ստեփանակերտում
«Ադրբեջանը տարիներով իր քաղաքացիներին սնել է, թե էսօր-էգուց Արցախը գրավելու ենք… Մեծամասնությունը հավատում է սրան, բայց եթե ռազմական գործողությունները երկար շարունակվեն, իրենց մոտ հակասություն է սկսվելու` բա ի՞նչ եղավ…»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում, ամփոփելով ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին արձագանքը վիրտուալ տիրույթում, ասաց միջազգայնագետ Էդգար Էլբակյանը: Նա նկատեց, որ կրակը դադարեցնելու ժամանակավոր պայմանավորվածության մասին հայտարարությունից
Սերբ ֆուտբոլիստ. Karabakh is Armenia. armsport.am
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի՝ «Շիրակ» – «Արարատ» խաղում տանտերերի սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Ստոսկովիչը դարձել է գոլի հեղինակ: Տոնելով դարպասի գրավումը՝ լեգիոները հանել է խաղաշապիկը, որի տակ եղել է շապիկ «Karabakh is Armenia» գրությամբ,հայտնում է armsport.am-ը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ադրբեջանական քարոզչամեքենան խաղողագործների տեսանյութով խաբեց իր քաղաքացիներին
Կայքերն այդ տեսանյութով փորձեցին ապացուցել, թե իբր մարդիկ փախչում են Ասկերանից: Սա ադրբեջանցի օգտատերերի աչքերին «թոզ փչելու» միայն մեկ օրինակն է
«Զինվորները նույնիսկ անդամահատված ոտքերով հոսպիտալից ուզում են գնալ սահման». Սեյրան Օհանյան
Արամ Մանուկյանը հարցրեց, թե կառավարությունը ի՞նչ օգնություն է տրամադրելու զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին:
Անգելա Մերկել. Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂՀ հակամարտության կարգավորմանը (Տեսանյութ). Reuters
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, նշել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական կայքը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանական այցով Գերմանիայում է։ Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի միջև կայացած հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս են տվել լրագրողներին։ Գերմանիայի կանցլերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի
Սերժ Սարգսյան. «Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ»
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ
Կոտայքի մարզպետը ԼՂՀ է ճանապարհել պարենամթերքի տեսքով աջակցության առաջին խմբաքանակը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարված իրավիճակից բխող և մարզային գործառույթներին առնչվող աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ ստեղծված հանձնախումբը որոշում է կայացրել աջակցել ԼՂՀ վարչական շրջաններին: Կոտայքի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները և մարզային տարբեր կառույցների պատասխանատուներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններին պարենամթերքի տեսքով աջակցություն
«Չոբանը հրացանով անօդաչու սարք է խփում, ու դա համարում ենք նորմա». Կարեն Վարդանյան
«Ինչպես բոլոր դարաշրջաններում, այնպես էլ հիմա հաղթում է տեխնոլոգիապես ավելի ուժեղը: Ակնհայտորեն պատերազմն անցնում է տեխնոլոգիական դարաշրջան: Եթե մենք պատրաստ չենք լինում դրան, ապա դրա գինը պետք է վճարել, և այդ գինը մարդկային կյանքն է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ինչպես նա նշեց, վերջին
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Օֆելյա Գրիգորյան եւ Ստեփան Գրիգորյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման հյուրերն են`արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Զրույցը կընթանա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողությունների եւ դրանց հետեւանքով ԼՂՀ հարցի կարգավորման նոր փուլի մասին: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: https://www.youtube.com/watch?v=ehxiTb09T2k
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական կարևորագույն բարեփոխումների իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում ստանձնած միջոցառումների
Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան Արցախում
Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունները Արցախի դեպքերի առիթով պահանջագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին
ՀՀ դիվանագիտության ամենամեծ վրիպումը
ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը եւս կարծում է, որ Արցախը որպես կողմ պետք է ներգրավվի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում
Ադրբեջանը փորձել է գումարով հակահայկական նյութեր հրապարակել միջազգային մամուլում
Ըստ Կարեն Վրթանեսյանի` քարոզչական այդ հնարքը միայն մասնակի է հաջողվել իրականացնել
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի
Արմենակ Ուրֆանյանը հուղարկավորվեց Եռաբլուրում (ֆոտոշարք)
Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով
Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը: Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին
Քարվաճառում երկու հայ զինծառայողների զոհվելու պատճառները ճշտվում են (լրացված)
Հրադադարից հետո որոշ տեղերում կրակոցներ կան
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են իրավիճակը Ղարաբաղի շուրջ. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, խնդրի խաղաղ կարգավորման ուղիները որոնելու շուրջ։ Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման նոր` նախնական տարբերակ կա
Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ ադրբեջանա-արցախյան հարցի գինը Ռուսաստանի համար շատ է բարձրացել – Չնայած պաշտոնական Երեւանի հայտարարություններին այն մասին, որ Վիեննայից հասցեական հայտարարություններ են սպասում, երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ խստիվ դատապարտվեցին շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ
Մոռացել են, որ զինադադար էին աղերսում. Հ. Նաղդալյան
Այս օրերին չեն դադարում ադրբեջանական մամուլում հրապարակվել Ադրբեջանի քաղաքական գործիչների ու դիվանագիտական կորպուսի հիստերիկ պոռթկումները, և ապատեղեկատվությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձերը: Դրանցից էր, թերևս, նախօրեին ադրբեջանական մամուլում տեղ գտած՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նամակը ուղղված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, որտեղ ադրբեջանցի պատվիրակը ոչ ավել ոչ պակաս պարծեցել էր , թե իր երկիրը
Գյումրեցիների վերջին հրաժեշտը՝ իրենց 23-ամյա հերոսին (Ֆոտոշարք)
Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցուց այսօր հուղարկավորեցին Թալիշի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին: Հերոսին հրաժեշտ տալու էին եկել մեծ թվով մարդիկ՝ անգամ ձեռնափայտով տեղաշարժվող տատիկներ ու պապիկներ: Նրանք եկել էին իրենց շնորհակալության խոսքը փոխանցելու Մերուժանին, որն իր կյանքը տալով՝ փրկեց մյուսների կյանքը: Բոլորը սգում էին, բայց միաժամանակ խոստանում վրեժ լուծել ամեն մի հայի
Արման Նավասարդյան. «Մենք ինչո՞ւ չունենք զանգվածային ոչնչացման զենք»
Ըստ դեսպանի` Հայաստանն ունի դրա կարիքը
«Գուցե մեզ հաջողվի համոզել ռուսական կողմին, որ զենք չվաճառի Ադրբեջանին». Կորյուն Նահապետյան
Երեկ հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, նրանք են պայմանավորվածություն ձեռք բերել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցնելու: Թե ինչո՞ւ այդ հանդիպումներում ներգրավված չի ԼՂՀ-ն՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կրակը դադարեցնելու մասին, հավելյալ մանրամասներ չեմ կարող ասել: Թե ինչու ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը ներգրավված


















































