Օրվա լրահոսը
Մայոր Հայկ Թորոյանը Մատաղիսում է եղել 14 տարի. նրան փոխգնդապետի կոչում էին տալու (Տեսանյութ)
Զոհված Հայկ Թորոյանը չհասցրեց փոխգնդապետի կոչում ստանալ
«Իսկ զինվորը թող շարունակի նռնականետով ուղղաթիռ խփել»
200 միլիոն դոլարի վարկով չհասցրեցինք զենք գնել
«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության» գործով դատաքննությունն ավարտված է
2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատաքննությունը: Դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանը: Վերջինս դատարան ներկայացրեց իր լիազորությունները հավաստող լիազորագիր: Դատարանը
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու
Էդուարդ Ալեքսանյանը մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին
Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր, 60-ամյա Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին: Նա զոհվել էր իր ընկերների հետ Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքով ռմբահարման ժամանակ: Հուղարկավորության ժամանակ փոխանցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը: Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանն ասել է, որ վեց տասնամյակը բոլորած ազնվական այրն իր 6 նահատակ
«Այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փչացնելու նպատակով»
Ըստ ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի՝ Թուրքիան, ղարաբաղյան հիմնախնդիրը օգտագործելով՝ փորձում է հրահրել Ռուսաստանին «Ինչը որ կատարվել է, հրահրել է Թուրքիան: Թուրքիան ծաղրում է մեզ, Թուրքիան ծաղրում է ձեզ, ծաղրում է կիպրոսցիներին»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Յարոսլավ Նիլովը: Նա համարում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին
Փորձագետի կարծիքով՝ մեր դեմ կռվել են Իսլամական պետության ահաբեկիչների խմբավորումներ
Փորձագետ. «Գորշ գայլերն» իսկապես եղել են
Արամ Կարապետյան. «Հիշեցնեմ` մի 2 տարի առաջ Վլադիմիր Պուտինը Էրդողանին փաթաթված էր ման գալիս»
«Կարծում եմ նույն ջերմ վերաբերմունքը եւ ողջույնները կփոխանցեր Սերժ Սարգսյանին»
Առաքել Միրզոյանը Եվրոպայի առաջնություն կմեկնի Սմբատ Մարգարյանի փոխարեն
Կազանում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել Նորվեգիայում ապրիլի 10-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Մարզիչների որոշմամբ նրա փոխարեն Ֆորդե մեկնելու է 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, որը երկար ժամանակ վնասվածքների պատճառով չէր կարողանում լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Հիմա
Վիրակապով ոչ մի զինվոր չի վերադառնա ծառայության, մինչեւ չապաքինվի
Այս պահին ունենք 121 վիրավոր զինվոր
Աշոտ Գրիգորյան. Եվրոպահայերը վերջին տարիներին առաջին անգամ տարակուսանքով են նայում Ռուսաստանի բարձրագույն դիվանագիտության արձագանքներին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն այսօր անցկացրեց մամլո ասուլիս Բրատիսլավայի «Դեվին» հյուրանոցի «Կոնզուլ» սրահում։ Հրավիրված էին Սլովակիայի ԶԼՄ-ները և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Թեման էր՝ «Նոր պատերազմ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը։» Մամլո ասուլիսը սկսվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ պատմական ակնարկով, որտեղ արծարծվեցին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը հայտնվելու մանրամասները։
«Մենք պետք է ավելի կրեատիվ լինենք»
«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հետ: – Պարոն Ալասանիա, նախ անդրադառնանք հայ-վրացական հարաբերություններին: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տիրույթում, իսկ Վրաստանը Արեւմուտքի հետ է խորացնում հարաբերությունները, ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Ի՞նչ ազդեցություն է թողնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հայ-վրացական հարաբերությունների վրա: – Վրաստանն ու
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնություններով
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ: Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200: Վերոնշյալից բացի, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման
Ավարտվել է գերեզմանատանը տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: 2015 թվականի դեկտեմբերի 17-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող Տ.Հարությունյանը: Քննությամբ ձեռնարկված
Հռիփսիմե Խուրշուդյանի գլխավոր մրցակիցը վախենում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը
Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի առաջատար +75 կգ քաշային Տատյանա Կաշիրինան հրաժարվել է մեկնել Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ապրիլի 10-ին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնություն: Այդ որոշումը նա մեկնաբանել է, թե իբր վախենում է օլիմպիական խաղերից առաջ դոպինգային սադրանքների ենթարկվելուց եւ թյուրիմացություններից: «Արտասահմանցիները բոլոր մարզաձեւերում ճնշում, շարքից հանում են Ռուսաստանի ուժեղագույն մարզիկներին: Դրա համար էլ
Էդմոն Մարուքյան. Գոնե այս դեպքերից հետո Ռուսաստանը, պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ պայմանագրերը
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ռուսական մեծ համաձայնագիրը անընդունելի է
Զինվորը` հորը. «Հայրի՛կ, չես պատկերացնի, թե ինչ ենք մենք դրանց գլխին արել…»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է, որ նման ռազմական սրացումներ ձեռնարկելիս Ադրբեջանի գլխին կանգնած էր ոչ միայն Թուրքիան, այլ ԱՄՆ-ն: «Նոյյան տապան» մամուլի սրահում նա մանրամասնեց. «Ադրբեջանը դա միայնակ անել չէր կարող: Այդ քայլին դիմելուց առաջ նա ուներ Թուրքիայի աջակցությունը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և այդ կառույցի գլխին կանգնած է ԱՄՆ-ն:
Զոհված Հայկ Թորոյանը խոստացել էր կատարել հոր փափագը. «Կգամ, կամուսնանամ» (Տեսանյութ)
Այսօր հրաժեշտ տվեցին եւս մեկ հերոսի՝ մայոր Հայկ Թորոյանին:
Նա ծնվել էր 1985 թվականին եւ զոհվել Մատաղիսը պաշտպանելիս:
Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված ծննդկանը և նորածին փոքրիկը դուրս կգրվեն վաղը
Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում: 29-ամյա մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը` 51սմ: Ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը: ՀՀ առողջապահության նախարարություն
Անգամ 4-օրյա պատերազմը մեծացնում է ներդրողներ ու զբոսաշրջիկներ կորցնելու ռիսկը
Ղարաբաղյան պատերազմը եթե շարունակվի, հարեւան երկրների տնտեսությանն էլ վնասներ կպատճառի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, Արցախի ներդրումների, տուրիստների հոսքերի վրա, այլեւ մեր հարեւան երկրների, քանի որ Ղարաբաղի պատերազմը կարելի է դիտարկել տարածաշրջանի շրջանակներում: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրմամբ սկսված պատերազմը, որն այս պահին հրադադարի փուլում է, ինչպե՞ս կանդրադառնա
Խորհրդանշական մոմերով ու լապտերներով ուղեբեռներ՝ սահմանը պահող մեր զինվորներին (Տեսանյութ)
Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողներն ու ինստիտուտի ավագ դպրոցի աշակերտները սնունդով ու հագուստով լի արկղեր են պատրաստել Արցախ ուղարկելու համար: Վերջիններս ամեն մի արկղի վրա իրենց երախտագիտության խոսքն են գրել զինվորներին՝ նրանց խորին շնորհակալություն հայտնելով: «Աստված քեզ պահապան»-, գրված է ամեն մի արկղի վրա: Տեսնել է պետք, թե ինչ հոգատարությամբ, քնքշանքով են ուսանողուհիները դասավորում արկղերը: Տղաներից
Աղասի Ենոքյան. Ռոբերտ Քոչարյանը զիջած դիրքերը կարող է դարձնել իր հաղթաթուղթը
«Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրենց քաղաքական խնդիրները չլուծեցին»
Լոռու մարզի գործարարները սատարում են Արցախին
«Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի աշխատանքային ծրագրով ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպումը Լոռու մարզի գործարարների ու անհատ տնտեսավարողների հետ: -Այսօր Հայաստանում չկա որևէ մարդ, որ հոգեկան ծանր ապրումներ ունեցած չլինի կապված արցախյան շփման գծում կատարվող ռազմական բախումների առնչությամբ:: Լոռու մարզը չէր կարող անմասն մնալ Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ոտքի
Ռուբեն Մեհրաբյան. «Մեզ պետք է այլ դիվանագիտություն եւ մեզ պետք է այլ որակի աշխատանք դիվանագիտության մեջ»
«Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղի»
Պատասխանողը դիմել էր դատարան եւ գնացել էր ռազմադաշտ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրել էր, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում։ Եվ եթե առկա է դատական վեճ, ապա գործի վարույթը կարելի է կասեցնել։ Այս հնարավորությունից կարող են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև
«Պառլամենտական սերունդ». Չափազանց վիրավորական է միջազգային գործընկերների գնահատականներում տեսնել համահավասարեցման փորձեր
Հիշեցնենք, որ «Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպության անդամները նախկին պատգամավորներ են:
Մարթա Այվազյան. «Հայկական կողմը պետք է վերանայի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»
Մարթա Այվազյանի կարծիքով՝ նոր համաձայնագիրը ավելի քիչ նպաստավոր կլինի եւ նվազագույնը այնտեղից դուրս կմղվի Լեռնային Ղարաբաղը՝ որպես պայմանագրի կողմ
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար
Արա Սարգսյանի «Կտակը»
Ապրիլի 7-ին մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան օրն է: Քանդակագործի տուն-թանգարանը «Առավոտին» է տրամադրել նրա անտիպ «Կտակը»: Վարպետը գրելով մեկ այլ վարպետի՝ Փանոս Թերլեմեզյանի մասին, սերունդներին է ներկայացրել մի այլ կտակ: «Մենք վերադառնանք 1941թ. գարնանային օրերին, օրեր, որոնք ողբերգական վախճան բերեցին վարպետին: Ցուցահանդեսի բացումից մի քանի շաբաթ անց՝ Թերլեմեզյանը հիվանդացավ: Նրան տեղավորեցինք հիվանդանոցում: Թվում էր,


















































