Օրվա լրահոսը
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը կոչ է անում մերժել` ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը
Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Ելույթի մեկնարկին դեսպան Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կիսում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում
Միգրենի ժամանակ գլուխը մերսեք ջրիկ մեղրով
Միգրենի դեպքում, հետեւելով ժողովրդական բժշկության կանոններին, ցավը կարող եք մեղմել, իսկ ավելի շատ ժամանակ տրամադրելով դրան` է՛լ ավելի լավ արդյունք կստանաք: Ջրիկ մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով եւ թողնել 5-6 ժամ (մաքուր մեղրը լրիվ ներծծվում է մաշկի մեջ)։ Հետո մազերը լավ լվանալ։ Կրկնել 10 օր։ Վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, թթվիճ` լոռասերմ,
Իսկ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք այդ կոալիցիան. «Չորրորդ իշխանություն»
Բայց խնդիրը հնտեւյալն է՝ ի՞նչ կարիք կար նման առաջարկ անել հիմա, ինչո՞ւ չէր կարելի սպասել 2017թ. ընտրություններին եւ միայն դրանց արդյունքների հրապարակումից հետո նման առաջարկ անել:
Զորամիավորման հրամանատարի տեղակալին 2-5 տարի ազատազրկում է սպառնում
Գործը կապ ունի զինծառայող Ներսես Կարապետյանի զոհվելու հետ
Արամ Դանիելյանը կրկին հայտարարում է քաղաքապետ վերընտրվելու իր մտադրությունների մասին. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ամեն ինչ անում է՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր մտերիմին՝ Տիգրան Ներսիսյանին հասցնելու համար։
Տեսականորեն ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները կարող են եւ համաձայնությամբ չավարտվել. «Հայոց աշխարհ»
Ինչ-որ տեղ, իհարկե, զարմանալի է, որ բանակցությունների նախնական փուլում կողմերից մեկն առնվազն մի փակագիծ բացում է: Զարմանալի է, քանզի տեսականորեն այդ բանակցությունները կարող են եւ համաձայնությամբ չավարտվել: Սակայն Հրանտ Մարգարյանն էլ քաղաքականության մեջ, կներեք, նորելուկ չէ եւ, բնականաբար, հենց այնպես նման հայտարարություն չէր անի: Ելնելով նրանից, որ բանակցությունների նախնական դրության պայմաններում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նման
Ինչպես բուժել «պայթած» մազանոթները
Երբ մարմնի տարբեր հատվածներում՝ հատկապես ոտքերի վրա, մազանոթի պատի թափանցելիությունը խախտվում է, եւ արյան տարրերը դուրս են գալիս, անոթի պատից դուրս առաջանում է տգեղ մի երեւույթ, որը նկատվում է կապույտի կամ վարդագույնի խառը երանգներով: Այս իրավիճակը կարող է առաջանալ ոչ միայն ֆիզիկական լարվածությունից, երբ լարվածությունը ուղղված է դեպի ստորին վերջույթները, այլեւ երկար ժամանակ բարձր կրունկով
Համայնքի ղեկավարին հարցաքննել են Նորք-Մարաշի զինյալ խմբի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արթուր Սանթրոսյանը հայտնեց, որ իրավապահներն իրեն եւս հարցաքննել են. «Իրավապահները եկան, գնացին Արթուրի պապիկի տնակը, որը մեր համայնքում է, այնտեղ խուզարկեցին»։ Ըստ նրա՝ ինքը տեղյակ չէ, որ Արթուր Վարդանյանը խմբի անդամների հետ համայնքում ինչ զորավարժություն է իրականացրել. «Գիտեմ, որ Արթուրը իր ընկերոջ հետ եկել էր մեր համայնք,
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 11.00-ից մինչև հունվարի 22-ը ժամը 7.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրում է մեկ այլ կուսակցություն. «Հայկական ժամանակ»
«Հայկական վերածնունդ» միավորումը, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը մտադրվել է մասնակցել 2017 թվականի համապետական ընտրություններին՝ առաջիկայում դառնալու է կուսակցություն։ Այդ մասին հայտնեց միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը։ Ըստ նրա՝ միավորման մաս կազմող մի քանի կուսակցություններ արդեն համաձայնություն են տվել, որ միավորվեն եւ ստեղծեն «Հայկական վերածնունդ» կուսակցություն, իսկ մյուսներում քննարկումները շարունակվում են։ Չի
Ինչպես մաքրել արյունը
Ինչպես մեր բոլոր օրգանները մաքրման եւ սնուցման կարիք ունեն, այնպես էլ այդ օրգանները սնող արյունատար համակարգը: Հայտնի է, որ ջուրը, ինչպես նաեւ մի շարք այլ մթերքներ` բազուկը, գազարը, ռեհանը, մաղադանոսը, կտավատի սերմերը, կիտրոնը, խնձորը եւ այլն, մաքրում եւ սնուցում են արյան կազմը: Արյունը մաքրելու համար կան նաեւ ժողովրդական բազում միջոցներ, որոնցից մի քանիսը ներկայացվում է
Պիտի կարենա՞նք հաւատարիմ մնալ մեր խիղճի ձայնին. Asbarez
Ամանորէն առաջ տեղացած ձիւնն ու ցուրտ եղանակը հայրենբնակ մեր հայրենակիցներուն համար այդքան ալ բարենպաստ չեղան։ Ցուրտին հետ Հայաստան ժամանեց նաեւ խոզի կրիփը, ծանօթ՝ «H1N1 virus» անունով։ Այս վարակը կը տարածուի ահաւոր մեծ արագութեամբ ու թէեւ մահացու չէ եւ չի տարբերիր մնացեալ կրիփային հիւանդութիւններէն, այսուհանդերձ անիկա կրնայ շատ վտանգաւոր հետեւանքներ ունենալ, եթէ անոր առաջքը չառնուի եւ
ՀՅԴ-ն 2 մարզպետի ու 2 նախարարի պաշտոն է ուզել. «Հայկական ժամանակ»
Անցյալ տարեվերջին «ՀԺ»-ն գրել էր, որ դաշնակցությունը իշխող ՀՀԿ-ից 3 մարզպետի պաշտոն է ուզում, որպեսզի կարողանա 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններում որոշակի ազդեցություն ձեռք բերել եւ ձայն հավաքել։ Այս առաջարկը, սակայն, կարծես թե չէր ընդունվել։ Այս պահին դեռ հստակ չէ՝ բանակցությունների արդյունքում ինչ ձեւաչափով եւ ինչ պաշտոններ կարող է ստանձնել դաշնակցությունը։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնավոր զրույցներում
Նախարարները գործից շո՞ւտ են «թռնում»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի վերջում նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին զգուշացրեց, որ աշխատանքային կարգապահություն պահպանեն՝ ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չգնան: Վարչապետն ասաց, որ հետեւելու է պաշտոնյաների կարգապահությանը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լրագրողն արձանագրել է, թե ինչպես են պատգամավորները նիստի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկում. «Հրապարակ»
Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր միանգամից 7 պատգամավորի հարց կքննի, որոնցից հինգը ՀՀԿ խմբակցությունից են։ Նրանց դեմ հայց է ներկայացրել past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանը (լուսանկարում)։ Լրագրողն իր տեսախցիկով փաստեր է ֆիքսել, թե ինչպես են պատգամավորները նիստի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկում։ Դրանք հրապարակել է վերոնշյալ կայքում, բայց դա նրանց վրա չի ազդել։ Ինչն
Շուռ տված «Մաքդոնալդսը»
Արդեն այնքան ենք սովորել, որ մեզ մոտ ամեն բան կեղծվում է՝ ընտրությունների քվեարկության արդյունքներից սկսած՝ օղիներով, օծանելիքով ու բրենդային հագուստներով վերջացրած, որ թվում էր, թե ոչնչից չպիտի զարմանանք: Սակայն արի ու տես, որ մարդկային երեւակայությունը չի դադարում պրպտելուց: Այս շաուրմայանոցի տերերը խորամանկ քայլ են մտածել՝ աշխարհահռչակ «Մաքդոնալդսի» լոգոն շուռ են տվել, եւ որպես ռուսերեն Մ
Հայաստանից երկու երեխա որդեգրվեց Իտալիա, մեկ երեխա՝ Ֆրանսիա
Մանկատները բեռնաթափում են Հայաստանից երեխաներին դուրս որդեգրման տալով
Խաչատուր Սուքիասյան. «Բավականին հաջողություններ կան Հայաստանում ինչ-որ հարթակներում». «Հրապարակ»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի համար դեռ հստակ չէ՝ կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ։ Այդ ամենով հանդերձ՝ նա իրեն անկախ մարդ է համարում եւ ազատ է ցանկացած որոշում կայացնելու հարցում։ «Ես հասկանում եմ, որ քաղաքական համակարգը, ինչպիսին որ կա Հայաստանում, ինձ ձեռք չի տալիս։ Պետք է մենաշնորհ չլինի»,- ասաց պարոն Սուքիասյանը։ Բայց Խ. Սուքիասյանը
Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանության ծառայողն անցել է լիազորությունները և կեղծիք կատարել, իսկ քննիչը` ցուցմունք չի վերցրել, բայց իր անունից արձանագրել է
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Արթուր Ղ.-ն հայտնել է, որ 2014 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզի Սևաբեր-Հատիս և Արագածոտնի մարզի մի չարք գյուղերի ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզի Սևաբեր-Հատիս և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնապար, Սիփան, Ավշե ,Միրաք գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սիսիան, Սարավան-Զանգեր, Սարավան-Գորայք, Մադինա-Վերին Գետաշեն և Արագածոտնի մարզի Մուլքի, Բերքառատ գյուղերի ավտոճանապարհները:
Հետկոալիցիոն, թե նախակոալիցիոն խանդի հողը. «Ժամանակ»
ԲՀԿ-ն երբեք առևտուր չի արել ու չի անի, և պաշտոնների համար չէ, որ սահմանադրական փոփոխություններին աջակցություն է հայտնել: Մոտավորապես այսպիսի հայտարարությամբ է երեկ հանդես եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությունը ուշագրավ է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի երեկ արած հայտարարության ֆոնին, ըստ որի Դաշնակցությունը սկզբունքորեն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը կոալիցիա կազմելու վերաբերյալ: Ահա
Վախճանվել է Դիարբեքիրի հայ վերջին բնակիչը. «Ամերիկայի Ձայն»
Դիարբեքիրում թոքերի բորբոքումից մահացավ հայազգի վերջին բնակիչը, հայտնում է «Ամերիկայի Ձայնի» թղթակիցը Դիարբեքիրից: 85-ամյա Սարգիս Էքենը հայտնի էր որպես Դիարբեքիրի հայազգի վերջին բնակիչ, ով հրաժարվել էր լքել քաղաքը ամենադժվարին օրերին: Վերջին 30 տարիների ընթացքում Էքենն ապրում էր Սբ. Մարիամ Աստվածածնի ասորական եկեղեցուն կից գտնվող տնակում: «Երբ խոսքը գնում էր Դիարբեքիրի հայերի մասին, նա առաջինն էր,
Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Նորաշեն ճանապարհահատվածները և Մեղրու լեռնանցքը: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով
Իշխանության ձգտելը վատ բան չի
Երբ ԽՍՀՄ նախկին ղեկավար Գորբաչովն եկավ երկրաշարժից ավերված Լենինական եւ, ի պատասխան իր հետ եկած լրագրող Տիխոմիրովի նախապատրաստված հարցի՝ «Ղարաբաղ» կոմիտեի մասին ասաց՝ «рвутся к власти», նա, հավանաբար, նկատի ուներ, որ իշխանության ձգտելը դատապարտելի երեւույթ է: Այդ պնդումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամները որոշ ժամանակ հերքում էին՝ ասելով, որ իրենց իշխանություն պետք չէ, միայն թե ժողովրդին լավ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով որոշ հիվանդների պետպատվերով բուժի:
Հակաֆաշիստները ցույց են արել Մոսկվայում (ֆոտոշարք). Varlamov.ru
Այսօր Մոսկվայում ցույց է տեղ ունեցել, որը նվիրված էր փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի հիշատակին: Նրանք սպանվել են 2009 թվականի հունվարի 19-ին. հաղորդում է Varlamov.ru-ը: «Այս սպանությունը 2000-ական թվականներին Ռուսաստանում այլախոհության դեմ պայքարի ամենաաղմկալի իրադարձությունն է: Մարդասպանները ոչ միայն նացիստներ էին, այլ՝ իշխանությունների կողմից աջակցություն ստացող բանդա: Այժմ պետությունը ոչ միայն թույլ է
Պաշտոնյաների զավակները հեռու են առաջնագծից. medialab.am
Երբ ամիսներ առաջ ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե մարտական առաջին գծում գեներալի՝ արցախցի բարձրաստիճան պաշտոնյայի որդի է ծառայում, իսկ սեպտեմբերին զոհված երկու զինծառայողներն էլ բավականին բարձրաստիճան սպաների զավակները էին, շատերը թերահավատությամբ վերաբերվեցին նրա այս գրառմանը կամ էլ համարեցին, որ դա ընդհանուր կանոնից բացառություն է: Հայաստանյան հասարակությունում շարունակում է գերակայող մնալ այն համոզմունքը,
Ադրբեջանական հաքերները սկսել են հունվարի 20-ին նվիրված հարձակումները. banman.am
banman.am-ը ներկայացնում է այս պահին հարձակումների ենթարկված հայաստանյան կայքերի ցանկը
Մարիա Գեւորգյանը առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր հայտնի դարձավ շախմատի Հայաստանի կանանց նոր չեմպիոնի անունը: Այն առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովեց կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում): Դրա համար նախորդ յոթ պարտիաներում միայն հաղթանակ տարած միանձնյա առաջատարից պահանջվում էր ոչ-ոքի անել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող կանանց միջազգային վարպետ, հանրապետության նախկին չեմպիոն Աննա
Մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու բնակիչ Ն.Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի


















































